Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն … ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

… ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

Էլ.փոստ Տպել PDF

altՇարունակում ենք ներկայացնել հատվածներ «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերենով եւ ռուսերենով ուղեցույցի՝ մեր քաղաքի պատմական ու մշակութային արժեքավոր հուշարձանների եւ կառույցների մասին պատումնաշարից:

 ՄԱՅԻԼՈՎ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ. Քիքոձե 11
Քայլելով Քիքոձե փողոցով՝ անհնար է չնկատել հոյակերտ ու հնաոճ մի կառույց: Կամարաշարք քարե պատշգամբներով այդ շքեղ առանձնատան նախագիծը, որ նման է Իտալիայի Գենուեզյան պալացցո Գալեացցո Ալեսսիի ոճին, պատկանում է ճարտարապետ Տեր-Միքելովին: (խմբ. կողմից. Ի դեպ, նրա ճարտարապետական նախագծերով են կառուցվել նաեւ «Թբիլիսի-Մերիոտ» եւ Թբիլիսիի Դ.Աղմաշենեբելու (Պլեխանովի փողոց) Երկաթուղայինների կուլտուրայի տունը¤։ «Իտալական վիլլան» ճանաչված ճարտարապետը կառուցել է «խավիարի թագավորների»՝ եղբայրներ Մայիլովների համար: Տան ճակատային մասում առ այսօր պահպանվել է անդրանիկ տիրոջ ազգանվան սկզբնատառը՝ «Մ»: Ցավոք, եղբայրների կենսագրականի մանրամասները այդքան էլ հայտնի չեն պատմությանը: Եղբայրները մեծահարուստ բարերարներ են եղել, ապրել են նաեւ Բաքվում, ուր 1910 թվականին կառուցել են նոր թատրոն (խմբ. հայտնի է, որ Մայիլով եղբայրներից կրտսերը՝ Իլյա Մայիլովը, մասնագիտությամբ բժիշկ էր, ավագը՝ Դանիել Մայիլովը՝ գործարար, առեւտրային եւ արտադրական վարկերի հանձնաժողովի անդամ։ 1910թ. Բաքվում, Մայիլով եղբայրներն իրենց սեփական հողակտորի վրա կառուցել են մեծ, ժամանակակից ձեւով հագեցած նոր թատրոնի շենք։ Հանդիսասրահը տեղավորել է 1281 մարդ):


Մայիլովների առանձնատանն ապրել է նաեւ հայ բանաստեղծ Հակոբ Հակոբյանը, իսկ խորհրդային ժամանակաշրջանում՝ 20-ական թվականների Վրաստանի Գերագույն խորհրդի նախագահ Ֆիլիպ Մախարաձեն.... Հիրավի, տունն առանձնանում է իր հրաշագեղությամբ:
Նույն փողոցի, իսկ ավելի կոնկրետ Կիկոձե 8 հասցեում գտնվող կառույցը, ժամանակին պատկանել է Ալ.Մանթաշեւին: Ինչպես հայտնի է, հայ մեծանուն բարերարը շենքը կառուցել է դստեր համար: Մինչեւ այսօր պատշգամբների ճաղերին կնոջ ուրվագիծ է պատկերված: Խորհրդային տարիներին այստեղ գործել է արվեստի գործիչների Տունը:alt

ԴՊՐՈՑ ԹԻՎ 50. Քիքոձե 4
Փողոցի ներքեւի հատվածում գտնվում է թիվ 50 հանրային դպրոցը, որը ժամանակին մեծահարուստ Դավիթ Խարազյանի առանձնատունն էր։ 1918-1921թթ. հենց այս շենքում գործել է Ֆրանսիական դեսպանատունը, իսկ Վրաստանում Ֆրանսիայի առաջին հյուպատոսը եղել է ֆրանսիացի հայտնի ճանապարհորդ Ժակ-Ֆրանսուա Գամբան: Նա երկու անգամ ճանապարհորդել է Կովկասով եւ արդեն Փարիզում հրատարակել իր  ճանապարհորդության մանրամասները: Հենց նրա ջանքերով Թբիլիսիում հիմնվել է ֆրանսիական դեսպանություն: Գամբան ջերմ բարեկամական կապեր է ունեցել Ալեքսանդր Ճավճավաձեի հետ  եւ նույնիսկ հյուրընկալվել է նրա մոտ՝ Ծինանդալիում:

(Շարունակելի)
Պատրաստեց
ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ

Право же, масса "виды инструкций по охране труда" Стумп, негр помнит вас так хорошо, как будто было позавчера.

Но когда я взглянул "скачать книгу правила дорожное движение" вверх, чтобы прикинуть высоту свода, то увидел, что свет "флэш игра танчики" исходит от огромного бело-голубого шара, скрытого "Граф монте кристо скачать" темной металлической решеткой.

Запомните, что особый параграф договора, где речь идет о вашей душе, включает в себя "игровой автомат грибы" одно очень выгодное для вас условие.

А Люк согласился в "Знакомьтесь, ведьма Пачкуля! Большая книга приключений Непутевого леса" отсутствии гарантий из Эмбера и ныне почившего Золотого "раскраски винкс принцессы" Круга.

Никто, кроме Мандора, не был бы настолько "Комната старинных ключей" опрометчив, чтобы упоминать об этом.

Поскольку он все время держал связь "скачать ты прекрасен" с чародеем принца и посылал регулярные отчеты о наших передвижениях, то, полагаю, "ванна под ключ отзывы" ему не составит труда получить согласие на выплату денег.

 
< Ապրիլ 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30