Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՆԱԽ՝ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՊԱ՝ ԲՈՒՀԻ ԵՎ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆԱԽ՝ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՊԱ՝ ԲՈՒՀԻ ԵՎ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Էլ.փոստ Տպել PDF

altԱյս տարի, ներդրված նորամուծությամբ, դիմորդները նախ հանձնելու են միասնական ազգային քննությունները, ապա ըստ ստացված միավորների, կատարելու են ընտրություն, թե որ բուհի որ ֆակուլտետում են շարունակելու ուսումը։ Քանի որ մինչեւ ընդունելությունը անցումային միավորների քանակությունը հայտնի չի լինի, ուստի դիմորդները, ելնելով նախորդ տարիների փորձից, պետք է իրենք որոշեն, թե որ բուհում եւ որ ֆակուլտետում կլինի բարձր մրցակցություն եւ, ելնելով դրանից, կատարելու են բուհի ու ֆակուլտետի վերջնական ընտրությունը։

Ինչպես արդեն հաղորդել ենք, ապրիլի մեկից սկսվել է միասնական ազգային քննությունների համար գրանցումը։ Քննական կենտրոններ կբացվեն Թբիլիսիում, Ախալցիխեում, Բաթումիում, Փոթիում, Զուգդիդիում, Օզուրգեթիում, Քութայիսիում, Գորիում, Ռուսթավիում, Թելավիում, Սիղնաղիում եւ Խուլոյում։
Բակալավրիատի բարձրագույն ծրագրերով ուսուցումը շարունակելու նպատակով, դիմորդը հանձնելու է չորս քննություն։ Դրանցից երեքը՝ վրաց լեզու եւ գրականությունը, ընդհանուր ունակություններն ու օտար լեզուն, պարտադիր են։ Իսկ չորրորդ քննությունը ընտրվում է հետեւյալ առարկաներից՝ գրականություն, մաթեմատիկա, պատմություն, աշխարհագրություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն։ Այսինքն՝ դիմորդն ընտրում է այն առարկան, որը պահանջվում է բուհի կոնկրետ ծրագրի համար։
Քննական մրցույթին մասնակցելու համար, դիմորդը պետք է հաղթահարի առարկայի իմացության նվազագույն մակարդակը կոնկրետ կրթական ծրագրի կողմից նշված բոլոր քննություններին, այսինքն՝ օտար լեզուների քննությանը ստանա առավելագույն միավորների 20 տոկոսից ավելին, իսկ մյուս քննություններին՝ առավելագույնի 25 տոկոսից ավելին, բացառությամբ հանրակրթական այն ծրագրերի, որոնց համար սահմանված է իմացության ավելի բարձր մակարդակ։
Ընթացիկ տարվա միասնական ազգային քննություններում ներդրվել են մի շարք էական նորամուծություններ։ Մասնավորապես, միասնական ազգային քննություններին գրանցվելիս՝ դիմորդները հնարավորություն կունենան դրա ավարտից մի քանի ամիս հետո էլ փոխել ընտրված կրթական ծրագրերը, դրանց քանակությունը եւ հերթականությունը։
Դիմորդները կրթական ծրագրերի փոփոխումը (ավելացնելը, հանելը, հերթականության փոփոխումը) կարող են իրականացնել նաեւ քննություններից հետո՝ նախնական գնահատականները իմանալուց հետո, եւ սույն գործընթացը դադարեցվում է բողոքարկման դիմումների ընդունման ավարտի հետ միասին։ Ըստ քննությունների ազգային կենտրոնի հայտարարության, նման համակարգը դիմորդներին իրականում ընտրության ավելի մեծ հնարավորություն է ընձեռում։
Կրկին անդրադառնալով դիմորդների գրանցման եւ բուհի ու մասնագիտությունների ընտրության թեմային, Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության քննությունների ազգային կենտրոնի տնօրեն Մայա Միմինոշվիլին հայտարարեց, որ դիմորդներին բավականին ժամանակ է տրվում մտածված ընտրություն կատարելու համար, առավել եւս, որ տվյալների բազայում գրանցվում է վերջնական ընտրությունը։
«Ենթադրենք դիմորդը չի հաղթահարում Ջավախիշվիլու անվան համալսարան ընդունվելու համար անհրաժեշտ 40 տոկոսի բնագիծը։ Այդ դեպքում, նա հնարավորություն ունի ընտրել այլ բուհ, որտեղ տվյալ բնագիծը ավելի ցածր է»,- հայտարարեց Մայա Միմինոշվիլին։
Կենտրոնի տեղեկատվությամբ, դիմորդները տրված ժամանակահատվածում պետք է ընտրեն հանձնելիք քննությունները։ Մինչեւ գրանցման ավարտը, դիմորդը պարտադիր կարգով պետք է ընտրի հանձնելիք քննությունների ցուցակը, քննության լեզուն, քննությունների քաղաքը եւ այլն։ Նշենք, որ, գրանցման ժամկետի սպառումից հետո, վերոնշյալ տեղեկատվությունը փոփոխման ենթակա չէ։
2013 թվականին դիմորդների կողմից ընտրվող ծրագրերի քանակությունը սահմանափակված չի լինի։ Եթե 2012 թվականին նրանք կարող էին ընտրել 20 ծրագիր, ապա այս տարի կարող են նշել ցանկալի բոլոր ծրագրերը, որոնք համապատասխանում են նրանց կողմից հանձնվելիք քննություններին։
Վերոնշյալ փոփոխության նպատակը երկրորդական ընդունելության անհրաժեշտության վերացումն է։ Նշենք, որ երկրորդական ընդունելությունը վերացվեց անցյալ տարի, ինչը քննությունների ազգային կենտրոնը պայմանավորեց նրանով, որ դիմորդները նախօրոք կարող են ընտրել 20 ծրագիր եւ, եթե նա այդ ծրագրերից ոչ մեկում չի ընդգրկվում, ապա նրա ուսանող դառնալու մասին խոսակցությունն անիմաստ է։ Այսպիսին էր մոտեցումը։
Նորամուծությունների թվին կարելի է դասել այն փաստը, որ այս տարի վերականգնվում է ծրագրերի վրա լրիվ կամ մասնակի ֆինանսավորման համակարգը։ Ինչպես հայտնի է, անցյալ տարի պետության կողմից 100 տոկոսանոց ֆինանսավորումը հնարավոր էր ստանալ միայն որոշակի ուղղություններով, մասնավորապես՝ իրավաբանականում, տնտեսագիտականում եւ միջազգային հարաբերություններում։ Իսկ մյուս ուղղություններով, եթե դիմորդը ամենաբարձր միավորները չէր հավաքում, ընդհանրապես ֆինանսավորում չէր ստանում։ Իսկ այս տարի դիմորդները, անկախ ընտրված ծրագրից, կարող են ստանալ ինչպես 100, այնպես էլ՝ 70 եւ 50 տոկոսանոց ֆինանսավորում, ընդ որում՝ 30 տոկոսանոց ֆինանսավորումը վերացվել է, եւ այդ գումարը ավելացվելու է 50 տոկոսով ֆինանսավորման համար հատկացվող գումարին։
Նորամուծություններից է նաեւ, որ կրթության եւ գիտության նախարարությունը լրիվությամբ կֆինանսավորի պետական բուհերի հավաստագրված ուսումնական ծրագրերը առանձին ոլորտներում եւ մասնագիտություններում, որտեղ վերջին տասը տարիների ընթացքում մրցույթ, փաստորեն, չի եղել։ Թեպետ առաջնահերթային ուղղություններում հայտնվեց նաեւ այնպիսի մասնագիտություն, ինչպիսին էր տնտեսագիտությունը, որտեղ մրցույթը միշտ բավականին բարձր է եղել։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ

А я бы " " совсем там остался, сказал Толька.

Глупый и " " ленивый не " " уживаются в этом водовороте кипучей деятельности " " и наслаждений.

У нее возникла " " надежда, что Мориса Джеральда не было в " " поселке.

Бриллиантовое кольцо было " " найдено у маленькой девочки в центре " " Оклахома-Сити.

Не выламывайся, строго сказал Ильин.

Да спросите у " " капитана Шнабеля, где " " он покупает эту ореховую настойку, и купите две бутылки.

Затем сделал несколько шагов вперед, подошел ко " " мне и протянул руку в сторону Лабиринта.

Нет "фильмы коко шанель скачать" смысла наводить гору прямо на припасы; " " хотя если дела пойдут плохо, это не " " будет иметь большого значения.

Высокий и худощавый Гар ухитрился настолько " " плавно и неслышно скользнуть вперед, что "скачать песни русалочки" густые струи дыма от благовоний даже не дрогнули.

Я не лорд " " Демон, произнес я с такой горечью, что и " " сам едва узнал собственный голос.

Илит следила " " взглядом за удаляющимися созданиями.

Камень на открытых участках потемнел от влаги и превратился "погода горячий ключ на неделю" в тусклое зеркало, по которому пробегали замысловатые тени.

 
< Ապրիլ 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30