Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Քաղաքականություն ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Էլ.փոստ Տպել PDF

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԵՐՔԵԼ Է ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հերքել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլու ապրիլի 11֊ին անցկացրած մամլո ասուլիսում հնչած բոլոր մեղադրանքները՝ կապված 2008 թվականի ռուս֊վրացական պատերազմի հետ, իբր պատերազմն սկսելու մեջ կա Վրաստանի մեղքը եւ հրաժարվել է համագործակցել այդ գործով հետաքննություն իրականացնող մարմնի հետ:
Վրաստանի նախագահն այս կապակցությամբ հատուկ հայտարարությամբ հանդես է եկել Լեհաստանում, բրիֆինգի ժամանակ, Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի հետ հանդիպումից հետո:
«Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ Թբիլիսիի վրա դեռեւս ծածանվում է վրացական հինգ խաչանի դրոշը եւ այդ դրոշը կարող են պոկել միայն վրացիները»,- ասել է Սաակաշվիլին եւ հավելել. «Այսօր Վրաստանն ունի կառավարություն, որը հայտարարում է, որ Վրաստանն է սկսել առաջին ռազմական գործողությունները, դրանով, ըստ էության, հաղթաթուղթ տալով ագրեսորին»:
«Այսօր մենք ունենք կառավարություն, եւ ես նման նախադեպ չգիտեմ այլ երկրների նորագույն պատմության մեջ, որը պատրաստվում է հետաքննել եւ պատժել նախկին իշխանությանը այն բանի համար, որ նախկին իշխանությունն իր տարածքում հատուկ գործողություն է իրականացրել անջատողականների դեմ, այն մարդկանց դեմ, ովքեր պայքարել են Վրաստանի անկախության եւ միասնության դեմ»,- հայտարարել է Սաակաշվիլին ու հավելել. «Եկեք այսօր այնպես չանենք, որպեսզի ամեն տեսակ նորօրյա օրջոնիկիձեների ձեռքով Վրաստանն իր ձեռքով թշնամուն հանձնի իր անկախության բանալիները, անձամբ իջեցնի Վրաստանի հինգ խաչանի դրոշը եւ հրաժարվի ազատությունից եւ Վրաստանի անկախությունից»:
«Ես որպես նախագահ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ սահմանազատվում եմ վարչապետի այն հայտարարություններից, որ ռազմական գործողություններ սկսելը եղել է Վրաստանի մեղքով: Ես որպես Վրաստանի քաղաքացի եւ նախագահ ոչ մի վայրկյան չեմ համագործակցի այդ հակապետական հետաքննության հետ, որի վերջնական նպատակը Վրաստանի պետականությունը վարկաբեկելն է»,-ամփոփել է Վրաստանի նախագահը։

ԹԻՆԱ ԽԻԴԱՇԵԼԻ. «ԱՆՊԱՅՄԱՆ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՀԵՏԱՔՆՆԵԼ»
Խորհրդարանական մեծամասնության անդամ Թինա Խիդաշելին պարտադիր է համարում 2008 թվականի օգոստոսյան պատերազմի հետաքննությունը։ Որպես փաստարկ նա նշում է 2008 թվականին տեղի ունեցած բնակչության էթնիկական զտումը, վրաց բնակչության արտաքսումը իրենց տներից։
«Հարկավոր են ապացույցներ այն մարդկանց մեղքի վերաբերյալ, ով դա արել է։ Մենք նրանց կպատժենք, թե ոչ, երկրորդ հարցն է»։
Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին ապրիլի 11-ին հայտարարեց հատուկ քննչական խմբի ստեղծման մասին, որն զբաղվելու Է  2008 թվականի օգոստոսյան պատերազմի իրավական ասպեկտների հետաքննությամբ: Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին ավելի վաղ արդեն հաղորդել Է, որ Վրաստանի նախագահը կարող Է հարցաքննվել օգոստոսյան պատերազմի գործով:

ՄԱՆԱՆԱ ԿՈԲԱԽԻՁԵ. «ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՉԻ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ»
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեի կարծիքով, վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հայտարարությունը չի նշանակում այն բանի ճանաչում, որ Ռուսաստանն իրավացի է։ Սույնը նա նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը մեկնաբանելիս, երբ նա ողջունեց Ռուսաստանի նկատմամբ Վրաստանի նոր կառավարության դիրքորոշումը։
«Իհարկե, Լավրովի իրավունքն է իր կարծիքն ունենալ Սաակաշվիլու եւ նոր իշխանության մասին, սակայն մենք կողմնորոշված չենք այն ուղղությամբ, թե նա ինչ կասի, ինչ կանի, այլ կողմնորոշված ենք  Վրաստանի շահերով… Ռուսաստանն իրականացրեց ագրեսիա Վրաստանի տարածքում, զինագրավեց այն եւ այս հարցի առիթով ոչ ոք չի վիճում»։

Она погладила ближнюю к ней " " голову, которая попыталась лизнуть ее языком.

Кроме " " того, Лунносветная думает, что " " при страсти Ходока к путешествиям фактическим главой дома "Скачать игру приключения кенни" будет она.

Зная теоретически принципы работы промышленного реактора лазерной " " зарядки, он не мог и отдаленно представить себе его "Скачать nocd демиурги 2" размеры.

Определив с первого "песни бандери скачать" взгляда, что они в целости и сохранности, он снова повернулся к " " воину.

Но Фрамин идет " " вперед, а Мадрак все бормочет и смотрит " " в окно.

Я ведь, кажется, предупредила, чтобы меня не смели тревожить по пустякам!

 
< Ապրիլ 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30