Շարունակում ենք ներկայացնել հատվածներ «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերենով եւ ռուսերենով ուղեցույցի՝ մեր քաղաքի պատմական ու մշակութային արժեքավոր հուշարձանների եւ կառույցների մասին պատումնաշարից:
Կոտե Աբխազիի փողոց.«ԱՐՄՅԱՆՍԿԻ ԲԱԶԱՐ»...
Գորգասալի հրապարակից վերեւ Կոտե Աբխազիի (նախկին՝ Լեսելիձե) փողոցն է: Միջնադարում այն անվանում էին Շուա-բազարի, որ թարգմանաբար նշանակում է՝ մեջտեղի շուկա: Այն բաժանում էր քաղաքը վերին ու ստորին հատվածների: Սկզբունքորեն պաշտոնական շուկա այստեղ երբեք չի եղել, բայց փողոցը մշտապես իր կենդանությամբ է առանձնացել: Ժողովրդի մեծ մասը քաղաքի հենց այս մասով է անցուդարձ արել: «Առավոտից մինչ ուշ երեկո այստեղ տարածվում էին մուրճի հարվածների ձայներն ու խաղային ոսկրիկների թխթխկոցը, աշուղների երգերը, գրաստապանների գոչյունները, զուռնայի կպչուն լալկանությունը, դհոլի թնդյունն ու ուրախ դմդմբոցը… Այս ամենն ընդհատվում, կորչում ու լուծվում էր ընդհանուր աղմուկի, բազմության ու եռուզեռի մեջ: Անմիջապես գետնի վրա շարված էին քաղցր խաղողի կույտերը, մասնատած սաթե եգիպտացորենը, լոլիկները, բաց մանուշակագույն սոխը, ճերմակվում էին ոչխարի պանրի գնդերը.... Կյանքը փողոցում եռում էր....», - գրում էր Իրակլի Անդրոնիկովը (1908-1990թթ. սովետական գրող, գրականագետ, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ):
XIX դարի կեսին փողոցը կոչվեց «Արմյանսկի բազար» (Հայկական շուկա), իսկ Հայրենական մեծ պատերազմից հետո վերանվանվեց Խորհրդային Միության հերոս, գեներալ-գնդապետ Կոնստանտին Լեսելիձեի անունով: 2007 թվականին փողոցն անվանեցին ի պատիվ ազգային-ազատագրական (1921-1923թթ.) շարժման առաջնորդներից մեկի, վրաց քաղաքական, հասարակական ու ռազմական գործիչ գեներալ Կոտե Աբխազիի անունով: Փողոցը մի քանի անգամ վերակառուցվել է: Մայթերը լայնացվել են, իսկ երթեւեկությունը միակողմանի է դարձել, որպեսզի անցորդների համար առավել հաճելի լինի քայլել հինավուրց փողոցով, որը ճարտարապետի մտահղացմամբ պետք է ծառայեր առեւտրի նպատակների:
Այստեղ խաղաղությամբ, կողք-կողքի միմյանց են հաջորդում հրեական Սինագոգան, վրացական Ջվարիս Մամա եւ հայկական Նորաշեն եկեղեցին:
ՍՈՒՐԲ ՆՇԱՆ. Վերցխլիի փողոց
Աբխազի փողոցից աջ Վերցխլիի (Արծաթե) փողոցն է: Այստեղ գտնվում է հայկական Սուրբ Նշան եկեղեցին: Շինության կառուցման տարեթիվը 1701 թվականն է: Եկեղեցին կրում է իր մեջ արեւելյան զարդանախշի տարրեր: Ներկա դրությամբ եկեղեցին չի գործում (խմբ. կողմից. խորհրդային տարիներից այս կողմ եկեղեցին չի գործել: Իսկ շենքը ծառայեցվել է պահեստային նպատակների: 2002թ. եկեղեցում բռնկված հրդեհը օրհասական է դարձրել նրա կանգունությունը: 2012 թվականի մայիսին փլուզվել է նաեւ եկեղեցու մուտքը):
(Շարունակելի)
Պատրաստեց
ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Я обеими "Веселые задачи" руками за, но речь идет о международном рынке, в котором участвовали представители всех "Грабители морей" мировых бирж, а "Три прыжка Ван Луня" также Биржи Лунной колонии.
Я не знал, было "Все самые лучшие сказки" ли это заранее запланировано кем-то специально для меня "Два турнирных триумфа Алехина" или просто явилось результатом проявленного мною любопытства.
Мои печати на бутылке Висс не будут "Приключения Буратино" держаться вечно.
Я сам "Зимняя книга приключений" вручную вылепил изогнутые крыши пагод из влажной глины, прежде "Теремок" чем пустить в ход свою магию.
Вместо ответа Хасан напрягся, извлекая остатки силы "Темная половина 2тт" из самой глубины "Кнульп" своего существа.
Однако потеря была велика, и Рогни сильно огорчился из-за пропажи клада.