Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ` ԱՐՏԱԺԱՄՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ` ԱՐՏԱԺԱՄՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ

Էլ.փոստ Տպել PDF

Վրաստանի խորհրդարանը ձեռնամուխ է եղել աշխատանքային օրենսգրքում կատարվելիք ուղղումների քննարկմանը, որոնց համաձայն, շաբաթական 40 ժամից ավելի եւ հանգստյան օրերի աշխատանքը պետք է վճարվի՝ որպես արտաժամյա։

Օրինագծի համաձայն, Վրաստանում աշխատանքային օրը 18 տարեկանից բարձր անձանց համար չպետք է լինի 40 ժամից ավելի՝ հնգօրյա աշխատանքի ընթացքում, 16-ից բարձր՝ 36 ժամ, 14 տարեկանից բարձր՝ 24 ժամ։ Արտաժամյա աշխատանքը ենթադրում է ժամավճար։ Կողմերի համաձայնության դեպքում, արտաժամյա աշխատանքը կարող է հատուցվել լրացուցիչ հանգստյան օրով։
Արտաժամյա համարվում է այն աշխատանքը, որ մարդը կատարում է ըստ գործատուի հետ համաձայնության, եւ որի տեւողությունը շաբաթվա ընթացքում (հինգ աշխատանքային օր¤ գերազանցում է 40 ժամը։ Արտաժամյա է համարվում նաեւ պաշտոնական տոնակատարությունների օրերին կատարվող աշխատանքը։
Ինչ վերաբերում է հանգստին, ապա վճարվող արձակուրդը պետք է լինի առնվազն 24 աշխատանքային օր։ Ընդ որում, արձակուրդը կարող է ավելանալ պաշտոնական հանգստյան օրերին կատարած աշխատանքի հաշվին։
Տարվա մեջ մեկ անգամ գործատուն պարտավոր է, աշխատողի պահանջի դեպքում, տալ արձակուրդ առնվազն 15 աշխատանքային օր՝ աշխատողի հաշվին։
Դժվար, վնասակար կամ վտանգի հետ կապված աշխատանքի դեպքում, գործատուն պարտավոր է տրամադրել լրացուցիչ վճարվող արձակուրդ՝ առնվազն 15 օրացուցային օր։
Օրենսգրքի համաձայն, աշխատանքային պայմանագրում անպայման պետք է նշվեն աշխատանքն սկսելու օրը եւ տեւողությունը, աշխատաժամանակը եւ հանգստի ժամանակը, աշխատավայրը, պաշտոնը եւ կատարվող աշխատանքի տեսակը, աշխատավարձի ծավալը եւ վճարման կանոնները, արտաժամյա աշխատանքի վարձատրության կանոնները, վճարովի եւ ոչ վճարովի արձակուրդի տեւողությունը։
Աշխատանքային համաձայնագրի պայմանագրերի փոփոխման դեպքում, գործատուն պարտավոր է այդ մասին իրազեկել աշխատողին։ Փոփոխությունները համաձայնագրում չեն կատարվում աշխատավայրի փոփոխման դեպքում, եթե աշխատողը աշխատավայր գնալու եւ վերադառնալու ճանապարհին ծախսում է 3 ժամից ոչ ավելի, եւ դա կապված չէ ոչ հավասարազոր ծախսերի հետ։ Բավական է նաեւ աշխատողին բանավոր զգուշացնել աշխատանքի սկզբի եւ ավարտման ժամանակի փոփոխման մասին, եթե խոսքը վերաբերում է ոչ ավելի, քան մեկուկես ժամին։
Եթե վերոնշյալ փոփոխություններն իրականացվում են միաժամանակ, գործատուն պարտավոր է կնքել նոր աշխատանքային պայմանագիր։
Աշխատանքային պայմանագիրը խզելու դեպքում, գործատուն յոթ օր առաջ պետք է այդ մասին գրավոր ձեւով հայտնի աշխատողին եւ նշի պայմանագրի ընդհատման պատճառները։ Եթե այդ պայմանները չեն կատարվում, աշխատողը կարող է դատարան ներկայացնի հայց՝ իր գործատուի դեմ։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ

Вдруг " " скептики и не желавшие верить " " в возрождающуюся активность Солнца уразумеют наконец-то в " " чем дело и " " начнут принимать меры предосторожности.

Я отпил " " еще немного чая и улыбнулся.

Но теперь я получил " " аттестат и вроде как " " имею право смело " " сказать, что не знаю, о какой " " чертовщине ты говоришь.

само пространство " " меняется вокруг него.

От медведя исходил лишь запах мокрого меха.

еще тише поинтересовалась Вишенка.

Он увидел в этом знак, что Провидение умеет отличить хорошего человека, и поспешил "Ромео и Джульетта. Гамлет" воспользоваться подарком судьбы.

Вам все-таки придется купить ножик для жарки рыбы, в качестве свадебного подарка.

Дурацкая история, подумал Лестер Трингл, и самое дурацкое в ней то, что этот псих разослал в газеты письмо и подписал его.

Воан взял у меня две купленные мною бутылки вина.

В холле высокого управленческого корпуса, примыкающего с задней стороны "Хитрые способы экономить бензин" к производственному, тоже.

У меня для вас только два слова, милый.

 
< Ապրիլ 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30