Շարունակում ենք ներկայացնել հատվածներ «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերենով եւ ռուսերենով ուղեցույցի՝ մեր քաղաքի պատմական ու մշակութային արժեքավոր հուշարձանների եւ կառույցների մասին պատումնաշարից:
ՔԱՐՎԱՍԼԱ. Սիոնիի փողոց 8Սիոնի եկեղեցու մոտակայքում գտնվում է մի շինություն, ուր XIX դարի սկզբին տեղակայված էր վաճառական Պ.Արծրունուն պատկանող Թբիլիսիի խոշոր քարավան-սարայներից մեկը: Արեւելքում Քարավան-սարայները հասարակական խոշոր կառույցներ էին, որ սովորաբար հանդիպում էին ճանապարհներին եւ ոչ բնակելի վայրերում ու ծառայում էին որպես ապաստարան ու կանգառ զբոսաշրջիկների համար:
Շինությունը, որի մասին եւ խոսվում է, կառուցվել է այն քարավան-սարայի տեղում, որ 1650 թվականին կառուցել է Ռոստոմ թագավորը եւ նվեր որպես փոխանցել Թբիլիսիի եպիսկոպոսին: Հետագայում, XVIII դարի պարսից արշավանքների ժամանակ քարավան-սարայն ավերվել է:
Արդեն, Պ.Արծրունուն պատկանող շենքի մեջտեղի հատվածը զբաղեցրել է գեղեցիկ ավազաններով հսկայական բակը: Ներսում գտնվող բակն ամբողջովին շրջապատված է եղել պատկերասրահներով: Առաջին հարկում գործել են կրպակներ ու վարպետանոցներ, իսկ երկրորդ հարկի 25 խանութներում՝ վաճառվել է ասիական ու եվրոպական ապրանքատեսականի: 1885 թվականի մեծ հրդեհից հետո, շենքը վերակառուցվել է: Իսկ ճակատային մասը, որ դուրս էր գալիս Սիոնիի փողոց, 1912 թվականին ենթարկվել է կտրուկ փոփոխության, ձեռք բերելով մոդեռն ոճ: 1984 թվականի հերթական վերանորոգումից հետո, շենքում սկսել է գործել Ի.Գրիշաշվիլու անվան Թբիլիսիի Պատմության Թանգարանը՝ Քարվասլան:
ԾԾՄԲԱՅԻՆ ԲԱՂՆԻՍՆԵՐ
(СЕРНЫЕ БАНИ)
Հնուց ի վեր Թբիլիսին հայտնի է եղել իր ծծմբային բաղնիսներով: Ամենահինը դրանցից Իրակլի Երկրորդի բաղնիսն է եղել: Հենց Բաղնիսների կոչվող փողոցի վրա գտնվող կառույցներից ամենաուշագրավը Օրբելիանու (երկնագույն) բաղնիսն է՝ սլաքաձեւ ճակատային մասով եւ կողքամասերի մինարեթներով: Այն կոչում են նաեւ «Ճրելի աբանո» (երփներանգ բաղնիս). անունը պայմանավորված է շքամուտքը զարդարող երփներանգ հախճասալիկների գոյությամբ: Ճակատային մասը զարդարող արեւելյան տարրերը գծվել են XIX դարի երկրորդ կեսին:
Բաղնիսներից յուրաքանչյուրը գտնվում է հողի մակերեւույթից ներքեւ, փակված է կիսաշրջաձեւ կամարներով եւ ունի բնական լուսավորում, որ երեւում է գմբեթների վրա տեղակայված ապակե լապտերների միջոցով: Հին ժամանակներում լոգանքի ժամանակը չէր սահմանափակվում եւ լողանալուց հետո նույնիսկ, մարդիկ կարող էին այստեղ մնալ մինչեւ լուսաբաց: Քաղաքացիների մեծ մասը հենց այստեղ էր սիրում վայելել հանգիստը, ճաշկերույթ կազմակերպել, քեֆ անել: Կանանց համար հատուկ օրեր էին նախատեսված: Քաղաքի խնամախոս-միջնորդուհիները շատ հաճախ հենց այստեղ էին հարսնացու ընտրում:
Ռուս հանճարեղ բանաստեղծ Ա.Ս.Պուշկինը ասում էր, որ իր կյանքում երբեք նման հաճույք չի ստացել, որքան թբիլիսյան ծծմբային բաղնիսներում: Նույն այդ անթաքույց հիացմունքն է հայտնել նաեւ Ալեքսանդր Դյուման. «Իմ ողջ հոգնածությունը հօդս ցնդեց»,- ասում էր նա,- «այժմ պատրաստ եմ սարեր բարձրանալ ու բարձունքներ նվաճել»: Իսկ հարյուր տարի անց մեկ այլ ռուս դասական՝ Ալեքսանդր Տոլստոյը հաստատում էր, որ նստելով մարմարե ավազանում, մարդ իրեն կամ Պոմպեոս կամ Լուկուլլոմ է զգում:
Աղբյուրի հրաշագործ ուժի մասին կարելի է երկար խոսել, եւ սակայն առավել նպատակահարմար է գալ եւ սեփական մարմնի վրա փորձել ջրի հրաշագործությունն ու բուժիչ հատկությունը:
(Շարունակելի)
Պատրաստեց
ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Высказав " " это мрачное предположение, всадник обернулся еще раз " " и посмотрел на черные " " смерчи, как бы определяя скорость их движения.
Все " " считали бы, " " что аллигатор единственная причина гибели " " сестры.
У многих за поясом торчали " " небольшие секиры, наподобие индейских томагавков.
Должно " " быть, Эжени будет теперь жить у нее.
В итоге " " нам разрешили принимать гостей.
Знаю,-кивнул " " Швейк,-это возле Табора.