ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԳՈՐԾԵՆ ՄԻՆՉԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԸ
Հարկային օրենսգրքում նշանակալի փոփոխություններ են ծրագրվում։ Գյուղատնտեսության ոլորտում կազատվեն ՀԱՀ-ի վճարումից դրա հաշվարկման իրավունքով, իսկ եթե արտադրության շրջանառությունը մինչեւ 200 հազար լարի է կազմում, ապա գործարարը հարկային արտոնությունից կարող է օգտվել մինչեւ 2017 թվականը։ Միաժամանակ, ծրագրվում է հարկային օրենսգրքի վարչական մասի պարզեցում։
Ֆինանսների նախարարությունում աշխատում են հարկային օրենսգրքում իրականացվելիք փոփոխությունների շուրջ։ Կատարվելիք փոփոխությունների մի մասն արդեն ներկայացվել է գործարարներին։ Ֆինանսների փոխնախարար Դավիթ Էբրալիձեի հայտարարությամբ, փոփոխությունների ծրարը մոտ ժամանակներում կներկայացվի բոլոր շահագրգռված անձանց։ Նրա խոսքերով, ֆինանսների նախարարությունը պատրաստ է քննարկել ներկայացվող բոլոր դիտողություններն ու առաջարկություններ, իսկ դրա հանրային քննարկումից հետո, օրինանախագիծը կներկայացվի երկրի կառավարությանը։Ինչպես արդեն հաղորդել ենք, գյուղատնտեսության զարգացմանն ուղղված կառավարության քաղաքականությունը ներառում է նաեւ հարկային արտոնություններ։ Դավիթ Էբրալիձեի պարզաբանմամբ, եթե արտադրության շրջանառությունը հասնում է մինչեւ 200 հազար լարիի, ապա ձեռներեցը մինչեւ 2017 թվականը ազատվում է եկամտահարկից եւ շահութահարկից։
Նշենք, որ գյուղատնտեսության առաջնային արտադրությունը ներկայումս էլ օգտվում է հարկային արտոնություններից, թեպետ դրանք նախատեսված են մինչեւ 2014 թվականը։ Իսկ նոր տարբերակով շնորհված արտոնությունները ուժի մեջ կլինեն մինչեւ 2017 թվականը։
Ինչ վերաբերում է ՀԱՀ-ին, ապա սույն հարկից գյուղատնտեսության արտադրանքի նախնական արտադրությունը, առանց հաշվարկման իրավունքի, ազատված է։ Իսկ փոփոխությունների նախագծով, ձեռներեցը դրանից կազատվի դրա հաշվարկման իրավունքով։ Էբրալիձեն նշեց, որ դա նշանակալի փոփոխություն է։
Խորհրդարանի ագրարային հարցերի կոմիտեի նախագահ Գիգլա Ագուլաշվիլու հայտարարությամբ, ՀԱՀ-ի հաշվարկի իրավունքով հարկից ազատվելը ազդեցություն կգործի գնագոյացման վրա, եւ սույն որոշումը նպաստավոր հանգամանք է ինչպես սպառողների, այնպես էլ՝ արտադրողների ու իրացնողների համար։
«ՀԱՀ-ի հաշվարկման իրավունքով ազատվելու հարցում շահագրգռված էր նաեւ մեր կոմիտեն եւ, բնականաբար, ողջունում ենք այդ որոշումը։ Ինչ վերաբերում է հարկային արտոնությունների երկարաձգմանը մինչեւ 2017 թվականը, ապա դա ժամանակավոր, թեպետ նշանակալի միջոցառում է։ Այդ չորս տարիների ընթացքում կպարզվեն այն միտումները, թե լրացուցիչ ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն գյուղատնտեսության զարգացման համար»,- ասաց Գիգլա Ագուլաշվիլին։
Ինչպես նշվեց, պարզեցվում է նաեւ հարկային օրենսգրքի վարչական մասը։ Մասնավորապես, հավելյալ արժեքի հարկի հռչակագրի ներկայացման ժամկետների խախտման համար տուգանքներ չեն սահմանվի։ Ներկա դրությամբ, հարկատուները հռչակագրի ներկայացման ժամկետի խախտումների համար տուգանվում են 200 լարիով։ Ինչ վերաբերում է հարկային օրենսգրքի մեկնաբանություններին, ապա դրա իրավունքը, ֆինանսների նախարարության փոխարեն, փոխանցվում է երկրի օրենսդիր մարմնին։
Գործարարների հետ վերջերս կայացած հանդիպմանը, Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին նշեց. «Մենք խոսեցինք վերջին տարիներին գործարարների ունեցած հիմնախնդիրների մասին։ Միաժամանակ, մենք նրանց ծանոթացրինք մեր նախաձեռնությանը։ Մասնավորապես, այն պարագային, որը, ըստ գործող հարկային օրենսգրքի, Վրաստանի ֆինանսների նախարարությունն ունի հարկային օրենսգիրքը մեկնաբանելու իրավունք, սխալ է, անարդարացի եւ կարող է առաջացնել բիզնես-միջավայրի անկայունության մեծ հավանականություն։ Ուստի, ֆինանսների նախարարությունը եւ ֆինանսների նախարարը հանդես են գալիս այդ իրավունքը վերացնելու նախաձեռնությամբ։ Հարկային օրենսգիրքը մեկնաբանելու իրավունք կունենա միայն խորհրդարանը։ «Դրա հետ մեկտեղ, միայն դատարանն իրավազոր կլինի վերահսկել, թե ինչպես է կատարվում օրենքը»,- հայտարարել է Նոդար Խադուրին։
Ինչ վերաբերում է հարկային օրենսգրքում ծրագրված փոփոխությունների կապակցությամբ անմիջականորեն գործարարների վերաբերմունքին, ապա ամենից հաճախ բողոքներ են հնչում օրենսգրքում կատարվող հաճախակի փոփոխությունների առթիվ։ Նրանց խոսքերով, փոփոխություններն այնքան հաճախ են կատարվում, որ հարկային տեսուչները երբեմն չեն հասցնում անգամ ընկալել հոդվածների բովանդակությունը, իսկ արդյունքում՝ տուժում են գործարարները։
«Անցյալ տարի հարկային օրենսգրքում բազում փոփոխություններ կատարվեցին, միտումը շարունակվեց նաեւ այս տարի։ Գիշերներ էինք լուսացնում կատարված փոփոխությունների բովանդակությունն ընկալելու համար, թեպետ դա այնքան էլ դյուրին չէր, քանզի հարկային ծառայության աշխատակիցներն իրենք հստակորեն չէին հասկանում փոփոխությունների իմաստը։ Արդյունքում՝ վիթխարի տուգանքներ էին սահմանվում։ Ամենահիմար վիճակում հայտնվում էին հաշվապահները, քանզի չգիտեին, թե որ հոդվածներով առաջնորդվեն»,- մեզ հետ զրուցելիս հայտարարեց Վրաստանում գործող արտադրական խոշոր ընկերություններից մեկի ֆինանսական մենեջերը, որը չցանկացավ նշել իր ով լինելը։
Նշենք, որ 2011 թվականից հետո հարկային օրենսգրքում կատարվել է ավելի քան հարյուր փոփոխություն։ Վերջին փոփոխությունը կատարվեց վերջերս՝ 2013 թվականի հունվարին։ Այն վերաբերում էր տուգանքներին, մասնավորապես, գանձարկղային սարքի չօգտագործման դեպքում, 500-ի դիմաց մինչեւ 200 լարիի էր նվազեցվել, իսկ առանց ապրանքագրի, ապրանքի համար նախկին 1000 լարիի տուգանքը հասցվել էր 500 լարիի։
ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ
Но все, что мне помнится, произошло "Библия секса. Для взрослых любого возраста. Шестое издание. Переработанное и дополненное" на самом "За все спрошу жестоко" деле.
Сухая листва и хвоя обратились в золу, "Самолет по имени Сережка" а ветки падали на землю и лежали "Наши реки и луга" в густом слое тлеющих углей.
Тут надо было скорее о нем позаботиться, "Грамматика англ. яз. 2 кл Пров. работы" а уж потом "Sex Sells? Реклама которая дает сверхприбыли" о пропавшем подозреваемом думать.
Странные утверждения, особенно когда имеются тысячи доказательств, "Ротшильды История семьи" свидетельствующих о противоположном.
Ему чудится, "Карта а/д Россия От Москвы до С.-Петербурга" что он борется с самой судьбой и что нет смысла продолжать эту "Корабль "Семейное счастье". Путеводитель по морю отношений" борьбу.
О, эти дикие разбойники семинолы с "Книга женской мудрости" ними давно пора разделаться, давно пора вышвырнуть их прочь из Флориды!