Կհարցնեք, ինչո՞ւ, սակայն դրա մասին՝ ավելի ուշ։ Իսկ հիմա խոսենք հիանալի բանաստեղծությունների եւ նովելների հեղինակի մասին։
…Երբ Դաթոն, որն այս տարի լրացավ 60 տարեկան, եւ ում տոհմական ազգանունն է Տակիձե, Օզուրգեթիի (նախկին՝ Մախարաձեի) շրջանի Շեմոքմեդի (հայերեն՝ թարգմ. ստեղծագործող) գյուղից Թբիլիսի տեղափոխվեց (այդ ժամանակ նա արդեն բավականին լավ բանաստեղծությունների հեղինակ էր), իր երազած գրական կեղծանունն ընտրեց՝ «Շեմոքմեդելի», եւ առ այսօր նրան այդ անունով էլ ճանաչում է վրաց ստեղծագործող մտավորականությունը, վրաց գրականությանը ակնդետ հետեւող ընթերցողը: Տեղափոխվեց նա Թբիլիսի, եւ միաձուլվելով գրական հորձանքին, ստեղծեց իր բազմաբղետ ու բազմակերպ պոեզիան՝ հանգավոր, վերլիբր, ժողովրդական մոտիվներով… Իսկ որպես անհատականություն, իրեն այնպես դրսեւորեց, որ այսօր արդեն Վրաստանի Ռուսթավելու ընկերության նախագահն է, Վրաստանի գրողների միության փոխնախագահը, «Դավիթ» հրատարակչության տնօրենը... Ահա եւ նրա մրցանակները պոեզիայի, արձակի եւ թարգմանության ոլորտներում՝ Գալակտիոն Տաբիձեի անվան, Դավիթ Աղմաշենեբելու անվան, Նիկո Լորթքիփանիձեի անվան, Իվանե Մաչաբելու անվան... Նա Վրաց մշակույթի դեսպան է: Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով:…Իսկ այժմ լսենք Դավիթ Շեմոքմեդելուն, որը պատմում է Հայաստան՝ իր այցի մասին:
…Վերջերս հրավիրված էի Երեւան, որտեղ անցկացվեց Պոեզիայի միջազգային փառատոնը: Փառատոնին մասնակցում էր 27 երկրի 50 բանաստեղծ։ Նրանք ժամանել էին Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Իրանից, ԱՄՆ-ից, իսկ Լիբանանից նաեւ՝ երեք անգամ անընդմեջ Նոբելյան մրցանակի հավակնորդ, արաբ բանաստեղծ Ադոնիսը:
Սա վերին աստիճանի բարձր մակարդակով կազմակերպված փառատոն էր, ակնհայտ էր մեր հայ բարեկամների բացառիկ բարձրամեծար վերաբերմունքը մշակույթի, գրականության հանդեպ:
- Ի տարբերություն մեզ, երեւում էր, որ մշակույթը Հայաստանում պետական ռազմավարության առաջնահերթություններից մեկն է: Ինչպե՞ս կբացատրեք այն, որ մեզ մոտ ենթակառույցների, ճանապարհաշինարարությունը բարձր մակարդակի է, բայց դուք ահա այսքան գումարներ եք ներդնում մշակո՚ւյթը վեր պարզելու համար, ինչի մասին մենք երազել անգամ չենք կարող,- ասում եմ Հայաստանի փոխվարչապետերից մեկին։ Մենք եւս, ինչպես դուք, փոքրաթիվ ազգ ենք, ոչ այնպիսին, ինչպես Չինաստանը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը… Եթե ե՚ս իմ մշակույթին ու ավանդույթներին առանձնահատուկ ուշադրություն չդարձնեմ, ապա հակառակ պարագայում դատապարտված եմ վերանալու, կորչելու,- պատասխանում է փոխվարչապետը:
Այս ամենը մեր՝ վրացիների համար ուսանելի դաս է: Կբերեմ միայն մի օրինակ, որը մեկնաբանության կարիք էլ չունի: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով, գրատպության մակարդակով Վրաստանն աշխարհում զբաղեցնում է վերջին տեղերից մեկը, մինչդեռ 2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երեւանը հռչակեց Գրքի համաշխարհային մայրաքաղաք։ Բա սիրտդ չի՞ կոտրվի…
Զուտ գրական միջոցառումներից բացի, որը շատ ավելի տպավորիչ էր, ունեցանք եւ պաշտոնական հանդիպումներ… Օրինակ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Ինձ համար անակնկալ էր, որ Հայաստանում լույս է տեսել իմ նորավեպերի «Ինչո՞ւ են ձմռանը լալիս թռչունները» գիրքը՝ պետական պատվերով: Այն հայերեն է թարգմանել Մաղվալա Գեուրկովան, իսկ խմբագիրներն են Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւ հայտնի բանաստեղծ Գագիկ Դավթյանը: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Երեւանի պետական համալասարնում, որտեղ այսօր գործում է Ռուսթավելագիտության կենտրոնը (իսկ մեր համալսարանում այն լուծարված է): Կենտրոնը ղեկավարում է Հրաչյա Բայրամյանը:
Ինձ հետ միասին հանդիպումներին մասնակցում էին քանդակագործ, բանաստեղծ Մերաբ Մետրեւելին, բանաստեղծ, թարգմանիչ, Վրաց մշակույթի դեսպան Անահիտ Բոստանջյանը, բանաստեղծ, հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը: Գրքիս շնորհանդեսը կայացավ նաեւ Հայաստանում Վրաստանի դեսպանատանը։ Շնորհակալությունից ավել ինչ կարող եմ ասել մեր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլու մասին... Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նաեւ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանին, ում հետեւողական ջանքերի շնորհիվ էլ իմ գիրքը հրատարակվեց Հայաստանում...
Մենք այցելեցինք Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր... Այդ օրերին Երեւանում հիմնադրվեց նաեւ «Պոեզիայի պուրակ»: Ու ես պատիվ ունեցա այս պուրակում տնկել «Վրացական պոեզիայի ծառը»: Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցավ նաեւ մեծածավալ միջոցառում՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Հայաստանը Գրքի Համաշխարհային մայրաքաղաք հռչակելու փակմանը: Ես Երեւանից վերադարձա բարի նախանձով, համոզված, որ մենք շատ բան ունենք սովորելու մեր հարեւաններից:
ՎԻԼԵՆ ՄԱՐԴԱԼԵԻՇՎԻԼԻ
«Սաքարթվելոս Ռեսպուբլիկա» դ 83, 3 մայիսի, 2013 թ.
То были творцы американской конституции и кодекса американской морали.
И вот теперь наша дочь живет в Фениксе, Аризона.
Он набрал тот единственный "Officesuite 5 keygen" номер, который знал.