Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն … ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

… ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

Էլ.փոստ Տպել PDF

altՇարունակում ենք ներկայացնել հատվածներ «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերենով եւ ռուսերենով ուղեցույցի՝ մեր քաղաքի պատմական ու մշակութային արժեքավոր հուշարձանների եւ կառույցների մասին պատումնաշարից:

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
Հատելով հին քաղաքը, անմիջապես հայտնվում ես գլխավոր՝ Ազատության հրապարակում: Միջնադարում այն կոչվում էր Քարավան-սարայ (Հյուրանոցային հրապարակ): XIX դարում  հրապարակն անվանվեց Էրիվանսկայա։ 1827 թվականին ռուսական զորքը գեներալ Ի.Պասկեւիչի հրամանատարությամբ գրավեց Էրիվան («Վրաստան» խմբ. ներկայիս Երեւանը¤ քաղաք-ամրոցը։ Այլ պարգեւնեերի հետ միասին Պասկեւիչին շնորհվեց կոմս Էրիվանսկի պատվանունը: Հենց նրա անունով էլ կոչվեց թբիլիսյան հրապարակը, որը հետագայում հնչեցվեց առավել հակիրճ՝ Էրիվանսկու հրապարակ: XIX դարի 50-ական թվականներին ներկայիս Ազատության հրապարակի վրա սկսվեց խոշոր շինարարություն: Հրապարակի միջնամասում կառուցվեց հսկայական շինություն՝ մավրիտանական ոճի քարավան-սարայ, ուր գործեց նաեւ թատրոն: Բացման արարողությունն (1851 թվական, ապրիլի 12) ընթացավ հասարակական մեծ դիմակահանդեսով, ուր ներկա էր Թբիլիսիի ողջ էլիտան: Այստեղ էր նաեւ երիտասարդ Լեւ Տոլստոյը, ով այդ տարիներին ծառայում էր Կովկասում: Սա քաղաքի առաջին ժամանակակից թատրոնն էր, որ շքեղորեն նկարազարդված էր հայտնի ռուս նկարիչ Գ.Գագարինի կողմից («Վրաստան» խմբ. Թատրոնը կառուցվել էր Ալ.Թամամշյանի միջոցներով եւ իտալացի ճարտարապետ Ջովանու նախագծով¤: Թատրոնն ուներ 740 տեղ: Թատրոնի պարագաները բերվել էին աշխարհի առաջատար երկրներից: Ալեքսանդր Դյումա ավագի խոսքերով, թատրոնն իր գեղեցկությամբ չէր զիջում աշխարհի այդ ժամանակների լավագույն թատրոններին: Այն հրապարակը զարդարեց առ 1874 թվականի հրդեհը: 1934 թվականին տարածքը լայնացնելու նպատակով, վերացվեցին նաեւ թատրոնի ավերակները: 1930-ական թվականներից հրապարակը վերանվանվեց Բերիայի, ապա՝ Լենինի, իսկ 1991 թվականից կոչվեց Ազատություն անվամբ:

ՍՈՒՐԲ ԳԵՈՐԳԻԻ ԿՈԹՈՂԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Խորհրդային տարիներին հրապարակի կենտրոնում տեղակայված էր Լենինի հուշարձանը: Այսօր, նույն այդ տեղում շատրվան է, իսկ շատրվանի կենտրոնում Սուրբ Գեորգիին ձոնված 40 մետր բարձրությամբ կոթողը՝ Զուրաբ Ծերեթելու քանդակը: Կոթողը պատրաստված է տիտանից: Նվերը, որը 2006 թվականին քանդակագործը պարգեւել է իր հարազատ քաղաքին, կոչվում է «Ազատության եւ Հաղթանակի հուշակոթող» եւ պատկերում է Սուրբ Գեորգիին, ով նիզակով պարտության է մատնում վիշապին:

(Շարունակելի)

Պատրաստեց
ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ

Это "игорь тальков скачать чистые пруды" произойдет уже после того, как она полностью аннигилирует участок, где "колокольчик звук скачать" стоим мы, ответил он.

Особь, выведенная по "песня ты меня не ищи скачать" заданию Логруса, должна будет "музыка стритрейсеры скачать" послужить.

Она покинула его, и " " он стал наблюдать за взрывающейся ночью.

Алиса " " еще некоторое время стояла возле стола, а " " потом, увидев свое отражение в одном из позолоченных " " зеркал, обнаружила, что " " покраснела.

Там должно быть написано, что этот " " человек и вправду мертв.

Наверху послышался скрип, и на Аззи что-то посыпалось.

 
< Մայիս 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31