Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՆՈՐ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ ԿԱՐՏԻԿԱՄՈՒՄ

ՆՈՐ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ ԿԱՐՏԻԿԱՄՈՒՄ

Էլ.փոստ Տպել PDF

altԸնթացիկ տարվա Մայիսի 9-ը առանձնակի նշվեց Ախալքալաքիի շրջանի Կարտիկամ գյուղում։ Այդ օրը այստեղ հանդիսավոր պայմաններում բացվեց Մեծ հայրենականի մասնակիցներին նվիրված հուշակոթող։

Դեռեւս երկու տարի առաջ, ռուսաստանաբնակ կարտիկամցի գործարանները նախաձեռնել էին կանգնեցնել հաշահամալիր Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների անունները հավերժացնելու նպատակով։
Հուշահամալիրի բացմանը ներկա էր ողջ գյուղը։ Այստեղ էին նաեւ մունիցիպալիտետի սակրեբուլոյի եւ վարչության նախագահներ Հ.Մովսիսյանն ու Ն.Իրիցյանը,  պատգամավորներ Ս.Ուզունյանը, Վ.Բարոյանը, Հ.Կարապետյանը եւ այլոք։
Ռուսաստանից ժամանել էին նախաձեռնող խմբի ղեկավար Հ.Ճնավայանը, Օտրյադնիի հայ համայքի նախագահ Վ.Սարյանը, աշխատանքի վետերաններ Ա.Պոզոյանը, Մ.Գաբրիելյանը,  գործարար Պ.Գաբրիելյանը, Մ.Ղինոյանը։
Կարտիկամի հանրային դպրոցի տնօրեն Արարատ Էլիզբարյանը մանրամասնորեն ներկայացրեց Կարտիկամ գյուղի պատմական անցյալը, կարտիկամցիների մասնակցութունը Մեծ հայրենականին։ Ապա  Օտրյադնիի հայ համայքի նախագահ Վալերի Սարյանը ներկայացրեց Հովսեփ Ճնավայանի, Կոլյա եւ Գրիգոր Դումանյանների, Աղասի Պոզոյանի, Վովա Եսայանի, Երջանիկ Ճնավայանի, Պետրոս Գաբրիելյանի, Վոլոդյա, Մերուժան, Ռուբեն Ղինոյանների, Վանիկ Ճնավայանի, Վոլոդյա Էլիզբարյանի եւ այլոց անունները, որոնք իրենց նյութական աջակցություն էին ցուցաբերել հուշահամալիրի կառուցմանը։
Ծաղիկներով եւ ծաղկապսակներով զարդարված հուշահամալիրի հավերժական կրակի գործարկման պատիվը տրվում է Հայրենականի միակ վետերանին՝ Ռուբեն Ղինոսյանին։
Հանդիսավոր արարողությունն ավարտվեց մշակույթի տան (ղեկավար՝ Աշխեն Ճնավայան¤ երգի, պարի համույթի, Կարտիկամի հանրային դպրոցի աշակերտների ելույթով։

ՎԱԶԳԵՆ ԵՍԱՅԱՆ
Բավրայի հանրային դպրոցի փոխտնօրեն

 
< Մայիս 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31