Դասական դրամատուրգիան հետեւողականորեն շարունակում է մնալ Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դամատիկական թատրոնի բազմավաստակ ռեժիսոր Լեւոն Ուզունյանի ստեղծագործական մտահղացումների ակունքը։ Նրա ռեժիսորական հետագիծը ամփոփում է ինչպես հարազատ թատերագրության, նույնպես եւ օտար՝ ռուս, վրաց, արեւմտաեվրոպական բեմարվեստի կերտողների անուններ։ Գ.Սունդուկյան, Ալ.Օստրովսկի, Ա.Ցագարելի, Վ.Շեքսպիր, Ռ.Կունի, Կ.Գոլդոնի… Համառ, հետեւողական պրպտումների արդյունքում, ռեժիսոր-արվեստագետի փայփայված մտահղացումները, ի վերջո, մարմնավորվում են նրա ընտրած բեմական ուրույն ձեւերի մեջ…
Նման մտորումների արգասիք էր նաեւ վրաց դասական դրամատուրգ Դավիթ Կլդիաշվիլին, որի «Դարիսպանի հոգսը» պիեսի պրեմիերան Լեւոն Ուզունյանի բեմադրմամբ կայացավ ապրիլի 19-ին, Վրաստանի թատերական հասարակայնության Ա.Խորավայի անվան դերասանի տանը։ Եվ դա սոսկ պրեմիերա չէր։ Ոչ միայն Թբիլիսիի հայկական թատրոնի, այլ ընդհանրապես հայ թատերարվեստի պատմության մեջ, այդ օրը առաջին անգամ այս պիեսը հանձնվեց հայ հանդիսատեսի դատին։Ներկայացման հաջողության նախապայմանը, անշուշտ, ռեժիսորն ու ստեղծագործական խմբի դիպուկ ընտրությունն էր. ներկայացմանն ընդգրկվել էին երիտասարդ դերասաններ Սերգո Սաֆարյանը (Դարիսպան¤, Սնեժանա Յաղուբովան (Մարթա¤, Քրիստինե Թումասյանը (Պելագեա¤, Քրիստինե Միրզոյանը (Կարոժնա¤, Սվետլանա Թարխանովան (Նատալյա¤, Աշոտ Սիմոնյանը (Օնիսիմե¤, Արամ Միքայելյանը (Օսիկո¤։ Նրանցից յուրաքանչյուրը կարողացավ հավատալ իր կերտած հերոսին՝ հանդիսատեսին եւս ստիպելով հավատալ իրեն։
Պիեսի հիմքում ընկած է տիպիկ կյանքային փաստ. գլխավոր հերոս Դարիսպանը մտահոգված է իր դստերը՝ Կարոժնային, ամուսնացնելու հարցով եւ փորձում է այդ նպատակին հասնել բոլոր արդարացված ու չարդարացված միջոցներով։
- Երբ սկսեցի աշխատել պիեսի վրա, հասկացա, որ իմ առջեւ շատ ավելի բարդ ու թվածից առավել ընդգրկուն մի գործ է, քան ենթադրվում էր առաջին հայացքից,- խոստովանեց Ուզունյանը,- կենցաղային երեւույթի տակ, իրականում, թաքնված է խոր գաղափար, մեր առջեւ ծառացած է իր տեղը կյանքում գտնելու, կյանքի հարահոս ընթացքին արժանապատվորեն հարմարվելու մարդկային կենսական կարեւորագույն ձգտումը…
- Ըստ ամենայնի, Ձեր ներկայացման կոնկրետ հասցեատերը ժամանակակից երիտասա՞րդն է։
- Ոչ միայն նա, հասցեատերը մենք բոլորս ենք։ Պիեսի հեղինակը Դարիսպանի միջոցով ընդհանրացնում է վրացի մարդու իր շրջապատող աշխարհը երջանիկ ներդաշնակության մեջ տեսնելու ձգտումը, մեր ու մեր զավակների հաջողված ճակատագիրն արդեն մեր երկրի ճակատագրի ու նրա բարօրության նախապայմանն է…
Պիեսի կերպարների բնավորության մեջ ռեժիսորի լիարժեք թափանցումը, այդ կերպարների հետ իր ստեղծագործական երեւակայությամբ պիեսի բոլոր գործողությունների միջով անցնելու կարողությունը, բոլոր բախումներն ու շփումները նրանց հետ վերապրելը, հանդիսատեսին ստիպեց տեսնել մարդկային «անորսալի» հոգեվիճակների խորխորատները եւ հերոսների հետ միասին հասնել մի հանգրվանի, որ կոչվում է հոգու ազնվացում։
Եթե մենք դրամատիկական գործը դիտենք իբրեւ արդյունք դրամատուրգի ստեղծագործության, դերասանին՝ իբրեւ ներկայացման գլխավոր մասնակից, թատերական նկարչին, այս դեպքում՝ Մալխազ Իոբաշվիլուն, իբրեւ հանդիսատեսի կերպարի ստեղծող, երաժշտական ձեւավորող Վալերի Ամիրաղյանին եւ պարերը բեմադրող Նինո Կերվալիշվիլուն՝ իբրեւ պիեսի գեղարվեստականությունը ամբողջացնողներ, հետո ներառենք նաեւ տեխնիկական աշխատակազմի ծառայությունը, ապա կտեսնենք, որ այդ մեխանիզմը իր գեղարվեստական միասնականությամբ նորից ու նորից պարտական է բեմադրող ռեժիսորին։
Ավելացնենք, որ ներկայացման իրականացմանը մասնակցել է ժամանակակից հանրաճանաչ, երիտասարդ կոմպոզիտոր Միխեիլ Մդինարաձեն։ Մեծ սիրով ու պատրաստակամությամբ ընդառաջելով ռեժիսորի խնդրանքին՝ նա գրել է երաժշտական մի հատված, որը գլխավոր հերոս Դարիսպանի կերպարի գծով մի քանի անգամ կրկնվում է պիեսում՝ հագեցնելով կերպարի հուզահոգեբանական արտահայտչականությունը։
ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Стон "Рейки Энергия жизни" прошел по толпе, он "10 Заповедей для Настоящей Женщины. Бриллиантовая бабочка на синем шелке" усиливался.
сказал себе Карлос, "Лето в Нью-Йорке" глядя на "Суперсудоку 500 головоломок для самых умных" офицера.
Он добился того же, "Шутовские комедии" что и "Учет и анализ банкротств Уч. пос." Бретшнейдер.
Заросли папайи самое подходящее "Белый олеандр" место.
Но на "Macromedia Flash 8" него уже больше "Развитие речи для малышей в рассказах и веселых картинках" не смотрят.
Мы ведем "Сумерки" религиозную деятельность, возразил Рубин.
Расскажи "скачать дэниел големан эмоциональные умственные способности" нам все, что можешь, Девор, настойчиво "а.с.пушкин арап петра великого краткое содержание" произнесла Висс.
Комья "Головоломки и задания/5-7 лет" грязи осыпались с ее стен, "рамблер игры пасьянсы" а в крыше "Самые лучшие вредные советы" образовалась большая трещина.
Третий удар пришелся "Как говорить, чтобы ребенок слушал, и как слушать, чтобы ребенок говорил" в самую сердцевину блока.
Ничто "краткое содержание медный всадник а с пушкин" не заставит меня "Драконы. Волшебные приключения. Раскраска с наклейками" облачиться в дамские одежды, "эмуляторы игровых автоматов" даже ради такого важного "Скачать movavi video suite 9" дела.
Меня поприветствовало несколько старых знакомых.
Они не вправе так со мной поступить!