Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն … ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

… ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

Էլ.փոստ Տպել PDF

Ընթացիկ տարվա հունվար ամսից մեր թերթում թարգմանաբար արտատպվում էին հասցեներ Թբիլիսիում լույս տեսած «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերենով եւ ռուսերենով ուղեցույցից: Թերթի այս համարում ներկայացվող նյութով ավարտում ենք հիշատակվող ուղեցույցում տեղ գտած հասցեների տպագրումը:

ԱՎԼԱԲԱՐ
Ավլաբարը Թբիլիսիի հնագույն թաղամասն է («Վրաստան» խմբ. համարվում է քաղաքի ամենահայահոծ թաղամասը ու հայկական սովորության համաձայն արտասանվում՝ Հավլաբար: Այստեղ են գտնվում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցին, Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնը, Գարրի Դավթյանի խամաճիկների տունը, Ազատ Մանուկյանի լուսանկարչական սրահը, տեսարժան այլ հասցեներ եւս: Իսկ վերջերս տեղադրվեց «Միմինո» ֆիլմի հերոսների Ֆրունզիկ Մկրտչյանի (Ռուբիկ), Վախթանգ Կիկաբիձեի (Վալիկո), Եվգենի Լեոնովի (Վոլոխով) եւ ֆիլմի ռեժիսոր Գիորգի Դանելիայի հուշարձանախումբը՝ ի նշան ժողովուրդների բարեկամության): Անվան ծագմանն առնչվող վարկածները երկուսն են. ըստ առաջինի, Ավլաբարը կազմված է երկու՝ «ավլա» (վերելք, դարնիվեր), եւ բարի (հարթ, ուղիղ տարածք) բառարմատներից: Եվ իրոք, այս թաղամասը տեղակայված է բարձր սարահարթի վրա: Համաձայն մեկ այլ վարկածի, բառը արաբական ծագում ունի «բարե» նշանակում է «սահմանաշերտ», «փոս», «պատ» այսինքն՝ տարածք պալատի շուրջ: Բառի նման մեկնությունը լիովին համընկնում է այդ հատվածի միջնադարյան քաղաքի կառուցվածքի հետ: Հենց այստեղ էլ տեղակայված է եղել վրաց թագավորների պալատը (հետագայում՝ Թամերլանի կողմից ավերված ու մեր օրեր չհասած): Այս պալատից Թամար թագուհին զորքեր է ուղարկել Բասենի ճակատամարտ: Ավլաբարի սկզբնամասում Իսանի ամրոցի ավերակներն են: Այս ամրոցը պաշտպանել է Քուռը ձախ ափից՝ այդ կերպ հանդիսանալով Նարիղալայի համաչափ հավելումը:

 ՄԵՏԵԽԻԻ ՎԱՆՔԸ

alt
Մետեխի կամրջից աջ խոյանում է Մետեխի վանքը: Ավելի վաղ այստեղ ամրացված էր նաեւ Մետեխի բերդամրոցը, որ կառուցվել էր V դարում Վախթանգ Գորգասալի թագավորի կարգադրությամբ: XII-XIII դդ. Վանքի հետ միասին Մետեխին հանդիսանում էր թագավորական նստավայրի մի մասը: Արդեն XIII դարում, մոնղոլները զավթում են Վրաստանի արեւելյան մասը, ավերում ու այրում են Թբիլիսին, նաեւ՝ Մետեխին:
Մետեխի վանքում հանգչում է թագուհի Շուշանիկի (V դ.) աճյունը, ով, քրիստոնեությանը հավատարիմ մնալու համար, հալածանքների է ենթարկել ամուսնու՝ Վարսգեն բդեշխի կողմից։ («Վրաստան» խմբ. Շուշանիկը (440-475 թթ.), ով վրաց եկեղեցու պաշտելի սրբուհին է, եղել է Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստրը եւ Գուգարաց Վարսգեն բդեշխի կինը: Քաղաքական նկատառումներով Վարսգենը մերժել է քրիստոնեական հավատը՝ ընդունելով զրադաշտը։ Շուշանիկը հրաժարվել է կիսել ամուսնու հավատուրացությունը, ինչը հանգեցրել է նրան, որ ամուսինը բանտարկել է կնոջը եւ ենթարկել տանջանքների։ Սակայն Շուշանիկը անդրդվելի է մնացել, նրա կրած չարչարանքները շարունակվել են 7 տարի, մինչեւ մահը։ Վրաց ուղղափառ եկեղեցին սրբացրել է Շուշանիկին եւ ամեն տարի սեպտեմբերի 10-ին նշում է նրա հիշատակի օրը):
Ներկայիս Մետեխին կառուցվել է 1270-1289 թթ., Դմիտրի Թավդադեբուլի թագավորի օրոք: 1819 թվականին թագավորական Ռուսիայի փոխարքան Մետեխին վերածել է  բանտի («Վրաստան» խմբ. ի դեպ, որտեղ բանտարկված է եղել ու այնուհետեւ փախուստի դիմել հայ հեղափոխական Կամոն):  Այսօր Մետեխիի տաճարը կրկին ծառայում է հոգեւոր իր նպատակին:

 

ՐԻՂԵ

alt
Րիղեն, առավելապես Պեսկի (հայերեն՝ ավազ¤ հայտնի անվան վրացական տարբերակն է: Անցած դարի սկզբին, ներկայիս Բարաթաշվիլու կամրջից ներքեւ, կղզի էր գոյացած, որ կապում էր գետի հիմնական հունն ու նրա ձախ թեւը: 20-ական թվականներին այդ թեւը ծանծաղեց ու չորացավ: Միանգամայն ամրացած առափնյա հատվածը կառուցապատվեց, իսկ գետի վաղեմի հունը սկսեցին կոչել Պեսկի: Բնիկ թբիլիսցիները մինչ օրս այդպես էլ կոչում են այս տարածքը:
Վերջերս այստեղ կառուցվեց Րիղե այգին, որի ուրվագիծը պատճենում է Վրաստանի քարտեզը, իսկ հետեւակային փոքրիկ ճանապարհները, միացնում են երկրի տարածաշրջանները: 2010 թվականին նույն տեղում կառուցվեց նաեւ հետիոտն «Խաղաղության կամուրջը», որ միացնում է Րիղեի այգին Թբիլիսիի պատմական կենտրոնի ու Սիոնի տաճարի հետ: Կամրջի կառուցվածքը, որն ունի 156մ երկարություն, իրենից ներկայացնում է մետաղի, ապակու եւ պողպատի միագումարը: Հետիոտնի հիմքում 150մ ծածկույթ է, որը միացված է վիթխարի ինտերակտիվ լուսային համակարգի հետ: Մեկ ժամ ընդմիջմամբ, երկու ճաղաշարերի վրա, 30 հազար լամպերի եւ 240 սենսորների միջոցով, հայտնվում է ցանցային հաղորդագրություն: Այն կառուցված է Մորզեի այբուբենի ունիվերսալ լեզվով, իսկ բովանդակության՝ քիմիական տարրերի հիմքում, Մենդելեեւի պարբերական աղյուսակն է, որ պատկերում է մարդկային մարմինը: Նման հաղորդագրության գաղափարը կայանում է Երկրագնդի բոլոր մարդկանց միասնության մեջ՝ ակախ նրանց կրոնական, ազգային ու ռասսայական պատկանելությունից:

Պատրաստեց
ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ

Для "Русский язык. 3 класс. Учебник для общеобразовательных учреждений. В двух частях. Часть 2" столь нудной работы всегда кого-нибудь нанимали белых, индийцев или там пакистанцев.

И не "Шпаргалка по этике" дай бог кому-то нарушить какой-либо!

Он честно признал, что "Азарт среднего возраста" не любит пушек.

Не пойду в школу, и в Англию не поеду.

Глава "Рождение любви День рождения Лейлы" одиннадцатая Римо потерян.

Даже мое общение "Бриллиантовый Лес" с молодым барменом на балконе аэропорта было спровоцировано горизонтальными "Важнейшие даты российской истории" светильниками над его лысеющей головой, стеной, покрытой плиткой, и сто строгой униформой.

 
< Մայիս 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31