Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ԿԵՆՍԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՈՐՔԱՆՈ՞Վ Է 125 ԼԱՐԻԱՆՈՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՎԱՂՎԱ ՕՐ

ԿԵՆՍԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՈՐՔԱՆՈ՞Վ Է 125 ԼԱՐԻԱՆՈՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՎԱՂՎԱ ՕՐ

Էլ.փոստ Տպել PDF

Ինչպես արդեն հաղորդել ենք, ընթացիկ տարվա ապրիլի մեկից կենսաթոշակի չափը բոլոր կենսաթոշակառուների համար հավասարեցվեց, եւ այն կազմում է 125 լարի։ Եթե 125 լարի կենսաթոշակ մինչ այդ ստանում էին 67 տարեկանից բարձր կենսաթոշակառուները, ապա հիմա նման դասակարգումը վերացվեց։ Ելնելով պաշտոնական հավաստումներից՝ արդեն սեպտեմբերի մեկից տարիքային կենսաթոշակը հասցվելու է 150 լարիի։

Ինչ խոսք, տարիքային կենսաթոշակը 125 լարիի հասցնելը դրական միտում է, թեպետ տրամաբանական հարց է ծագում, միայնակ, այլ եկամուտ չունեցող կենսաթոշակառուին, կենսական նվազագույնի ավելացման պայմաններում, որքան ժամանակ կարող է բավարարել 125 լարին։ Տարրական թվաբանական հաշվումները ցույց են տալիս, որ կենսաթոշակը լավագույն դեպքում կարող է բավարարել 18 օր։
Փորձենք միասին հաշվել. ուրեմն այսպես, գոյությունը պահպանելու համար կենսաթոշակառուն առօրյա պարտադիր կարոգով կերաբաժնում պետք է ունենա հաց, շաքար եւ յուղ։ Առօրյա պարտադիր մեկ հացի համար կենսաթոշակառուն ամսական վճարում է 18 լարի։ Ամսական միջին հաշվով յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ է 2 շիշ ձեթ, որի գինը տատանվում է 3,5-ից 4 լարիի սահմաններում, այսինքն՝ յուղի հարցի կարգավորման համար կենսաթոշակառուն առնվազն ծախսելու է 7 լարի։ Ինչ վերաբերում է շաքարին, ապա շաբաթական մեկ մարդու հաշվով պահանջվում է մեկ կիլոգրամ շաքար, ուստի ստացվում է, որ ամսական միայն շաքար գնելու համար պահանջվում է 6 լարի։ Այսպիսով, շարքային կենսաթոշակառուին ամսական միայն հացի, ձեթի (յուղի) եւ շաքարի համար պահանջվում է առնվազն 21 լարի։
Բնականաբար, նորմալ գոյության համար առանձնակի նշանակություն ունեն հատիկայինները՝ բրինձ, հնդկացորեն, նաեւ մակարոնեղեն։ Մի խոսքով, նման պարենի գնման համար, կենսաթոշակառուին ամսական առնվազն պետք է 15 լարի։
Ինչպես հայտնի է, տարեց մարդկանց խորհուրդ է տրվում պարտադիր կարգով օգտագործել կարագը, իսկ այն գնելու եւ առօրյա թեկուզ նվազագույն չափերով կերաբաժնում ունենալու համար, կենսաթոշակառուն վճարելու է մոտ 8 լարի։
Այժմ՝ կարտոֆիլի մասին։ Կարծում եմ, մեզանում դժվար է գտնել թեկուզ մի մարդ, որը ամսական չօգտագործի 8-10 կիլոգրամ կարտոֆիլ։ Հաշվի առնելով ներկայիս շուկայական գները՝ կարող ենք վստահությամբ ասել, որ օսլա պարունակող այդ կարեւորագույն սննդամթերքի գնման համար ամսական կպահանջվի առնվազն 6 լարի։
Այն, որ յուրաքանչյուր մարդու կերաբաժնում բանջարեղենի եւ մրգի առկայությանը տրվում է բացառիկ նշանակություն, ակնհայտ փաստ է, ուստիեւ կենսաթոշակառուներին եւս դա անհրաժեշտություն է։ Առօրյա կերաբաժնում կաղամբ, սոխ, գազար, ճակնդեղ, կանաչեղեն ունենալու համար կենսաթոշակառուները վճարում են առնվազն 15 լարի։ Եվս 15 լարի հարկ է առանձնացնել տարբեր տեսակի մրգերի գնման համար։
Այժմ օրգանիզմի համար այդքան կարեւորություն ունեցող սպիտակուցների ամենահարուստ աղբյուրի՝ մսի մասին։ Նույնիսկ ամենախնայողական օգտագործման դեպքում, կենսաթոշակառուներին ամսական անհրաժեշտ է 2 կիլոգրամ միս։ Իսկ դա նշանակում է կենսաթոշակից ծախսել եւս 25 լարի։
Վերոնշյալը ոչ լրիվ թվարկմամբ վերաբերում էր միայն սնվելուն։ Իսկ հիմա յուրաքանչյուր կենսաթոշակառուի աքիլլեսյան գարշապարի՝ տարբեր տեսակի հիվանդությունների մասին։ Նույնիսկ ամենահամեստ հաշվումներով, յուրաքանչյուր կենսաթոշակառու ամսական դեղորայքի գնման համար ծախսում է առնվազն 20 լարի։ Այդ գումարին հարկ է ավելացնել նաեւ անձնական հիգիենայի միջոցների համար ամենամսյա ծախսվող շուրջ 10 լարին։
Հիմա կոմունալ հարկերի մասին։ Էլեկտրական հոսանքի, բնական գազի, խմելու ջրի, նաեւ աղբի դուրսբերման համար կենսաթոշակառուների վճարումները մեծապես կախված են տարվա եղանակից։ Եթե ձմռանը դրանց հանրագումարային արժեքը միջին հաշվով հասնում է 60-70 լարիի, ապա ամռանը, զգալիորեն պակաս է՝ շուրջ 20-30 լարի։
Հիմա փորձենք հանրագումարել վերոնշյալը։ Արդյունքում ստացվում է, որ շարքային կենսաթոշակառուն (առանձնապես՝ քաղաքում ապրողները) նորմալ գոյությունը պահպանելու համար ամսական ծախսելու է 180-200 լարի։ Այսպիսով, ներկայիս 125 եւ առաջիկայում նախատեսված 150 լարիի կենսաթոշակն անգամ բավարար չէ կենսաթոշակառուի երաշխավորված վաղվա ապահոգրման համար։
Ո՞րն է ելքը։ Ամենայն հավանականությամբ, կենսաթոշակառուների երաշխավորված վաղվա օրվա ապահովագրման անհրաժեշտ է նախ ստույգորեն սահմանել կենսական նվազագույնը, ապա կենսաթոշակի մեծությունը հասցնել այդ նվազագույնի չափին։ Ընդսմին, կենսական նվազագույնը սահմանելիս՝ հարկ է ելնել իրական, շուկայական գներից եւ ոչ թե ցանկալին ընդունել որպես իրողություն։ Տվյալ պարագայում, ինչ-ինչ նկատառումներից ծագող որոշումները ընդունելի չեն։
Ուրախալի է, որ ներկայիս կառավարությունը, իր նախընտրական խոստումների կատարման ուղղությամբ իրականացվող ոչ այնքան վստահ, սակայն դրան միտված քայլերին զուգընթաց ձեռնամուխ է եղել կենսական նվազագույնի իրատեսական մշակման աշխատանքներին։ Դրա արդյունքները, ըստ երեւույթին, հայտնի կդառնան ընթացիկ տարվա վերջին։
Սակայն կենսական նվազագույնի, թեկուզ իրատեսական մեծության սահմանումը դեռ բավական չէ կենսաթոշակառուների եւ կենսաթոշակների հետ կապված հիմնախնդրի կարգավորման համար։ Տվյալ հանգամանքներում, առանձնակի նշանակություն է ստանում կենսական նվազագույնի եւ կենսաթոշակի չափի համապատասխանության մասին օրենսդրական բազայի հիմնումը, օրենսդրություն, որը նախատեսելու է ինչպես կենսական նվազագույնի պարբերական հաշվարկում, այնպես էլ՝ դրա մեծությանը կենսաթոշակի համապատասխանեցում։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել, որ հնարավորինս արվում է կենսաթոշակառուների ապահովում վաղվա համար։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ

Четверо уже " " умерли в местной больнице.

Если " " вам угодно меня возненавидеть пожалуйста.

Со " " всеми из них вы делились мыслями и " " чаяниями, а кое с кем " " и трапезой.

Я д-д-думала, что нас в-встретит " " пламя,-сказала она.

Проник сквозь еще " " одно окно, на этот раз в " " задней части бакалейного магазина.

Но " " над ними, осеняя их гигантскими размерами, " " висел портрет того, в кого превратила Ильина подлая медсестра Мальвина.

Он "бесплатно скачать игру прототип 3" сел на своего и с большим трудом переехал через мост.

Он может стать опасным для обоих наших миров, если я позволю ему достигнуть зрелости.

Так же, несомненно, думали древние, когда в свое время скрыли их в потайных местах.

Эти войны происходили примерно с тысячу лет назад, в другом измерении, и в результате почти всем Великим и Могучим пришел конец.

Казалось, стены движутся в его сторону, собираясь сомкнуться над ним.

Я " " надеялся, что в этом случае ты получишь точные ответы на свои вопросы вместо моих предположений и догадок.

 
< Հունիս 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30