Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն Ի՞ՆՉ ՆԱԽԱԳԾԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻՈՒՄ

Ի՞ՆՉ ՆԱԽԱԳԾԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻՈՒՄ

Էլ.փոստ Տպել PDF

Ինչպես արդեն հաղորդել ենք, Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների նախարարության նախաձեռնությամբ, երկրի բոլոր մունիցիպալիտետներում մշակվեցին Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից ֆինանսավորման ենթակա, առանձին գյուղերի համար առաջնահերթային նախագծերը։

Ընդհանուր առմամբ, Վրաստանի ողջ մասշտաբով մշակվեց եւ նախարարության, այն է՝ կառավարության հաստատմանը ներկայացվեց ավելի քան 1800 նախագիծ։ Հատուկ հանձնաժողովի կողմից վերոնշյալ քանակությունից առանձնացվեց 600 նախագիծ, որից իրականացման համար կենտրոնական բյուջեից հատկացվել է շուրջ 200 միլիոն լարի։ Միանգամից նշենք, որ առաջնահերթությունների ընտրության իրավունքը վերապահվել էր անմիջականորեն բնակչությանը, թեպետ ընտրված առաջնահերթություններին կոնկրետ նախագծային բնույթի հաղորդման ու առաջարկությունների մշակման համար առանձնացվել էին տարբեր ոլորտների մասնագետներից կազմված խմբեր։
Հունիսի մեկին Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների նախարարությունում կայացավ հանդիպում տարածաշրջանային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը գերատեսչության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի, մունիցիպալային զարգացման հիմնադրամի, միացյալ ջրամատակարարման եւ կայուն մնացորդների կառավարման ընկերությունների առաջին դեմքերը՝ նախարար Դավիթ Նարմանիայի գլխավորությամբ, ընդհանուր առմամբ, ներկայացրին նախարարության վերահսկողության ներքո իրականացվելիք նախագծերը։ Ընդգծելով իրականացվելիք նախագծերի բացառիկ նշանակությունը՝ նախարարը հայտարարեց. «Մեզ համար նշանակալից է որակը, ուստի ջրի եւ կամուրջների հարցով կանցկացվի փորձաստուգում։ Ներկայումս հիմնախնդրայինն այն է, թե այդքան մեծ ծավալի աշխատանքների իրականացման պայմաններում իրենց որքանով կարդարացնեն շինարարական կազմակերպությունները։ Առավելագույնս ձգտում ենք ստեղծել աշխատանքային պայմաններ եւ նույնիսկ 10 օրվա կատարած աշխատանքների համար գումարը փոխանցում ենք»։
Փոխնախարար Շոթա Մուրղուլին, պատասխանելով անցյալ տարվա համեմատությամբ այս տարի իրականացվող նվազ քանակության նախագծերի մասին ընդդիմության կողմից հաճախակի լսվող դիտողություններին, հայտարարեց, որ անցյալ տարվա համեմատությամբ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվյալները, վերոնշյալ տեսանկյունից ավելացել են։
«Ենթակառույցային օբյեկտների թիվը, անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ, 36 տոկոսով ավելի է։ Անցյալ տարվա համեմատությամբ, այս տարի այդ նպատակով ծախսվում է 180 միլիոն լարիով ավելի,- հայտարարեց Շոթա Մուրղուլին եւ հավելեց, որ, անցյալ տարվա համեմատությամբ, ֆինանսավորվելու է 115 տոկոսի նախագիծ։- Դրանք վերաբերում են գազի, ջրի եւ աղբի դուրսբերման, շահագործման հետ կապված հարցերին, թեպետ հիմնական ավելացումը բաժին է ընկնում ավտոբանների շինարարությանը»։
Փոխնախարարը իր խոսքում անդրադարձավ նաեւ նախագծերի իրականացման համար հայտարարված մրցույթների քանակի հարցին։ Նրա խոսքերով, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կողմից անցկացված մրցույթները՝ ինչպես արժեքի, այնպես էլ՝ քանակի տեսանկյունից, մի քանի անգամ գերազանցում են անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշերը։ Այսպես. 2012 թվականին անցկացված 52 մրցույթի եւ նախագծերի իրականացման համար հատկացված 43 միլիոն լարիի դիմաց, այս տարվա առաջին եռամսյակում արդեն անցկացվել է 65 մրցույթ, իսկ նախագծերի համար հատկացվել է 54,3 միլիոն լարի։
Այժմ՝ կոնկրետ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում իրականացվելիք նախագծերի մասին։
Տարածաշրջանի մակարդակով, նախարարության հավանությանն է արժանացել 35 նախագիծ, որից 19-ը վերաբերում է ճանապարհներին, 14֊ը՝ ջրատարներին, եւս 2-ը տարբեր բնույթի են։
Կոնկրետ մունիցիպալիտետների հաշվարկով, Ախալքալաքիում կիրականացվի 9 նախագիծ՝ 6-ը ճանապարհային է, 2-ը՝ ջրամատակարարման եւ մեկն էլ՝ Արագվա գյուղի ոռոգման համակարգի ակունքային կառույցի վերականգնմանը։ Նինոծմինդայում ֆինանսավորվում է երեք նախագիծ՝ 2-ը ճանապարհային եւ մեկն էլ՝ քաղաքի փողոցների վերականգնման, Ախալցիխեի մունիցիպալիտետում ծրագրվել է 13 նախագիծ՝ 9-ը ջրամատակարարման եւ 4-ը ճանապարհային, Ասպինձայում կիրականացվի 3 նախագիծ, եւ բոլոր երեքն էլ վերաբերում են ճանապարհներին։ Բորժոմիում համաձայնվեցված 4 նախագծերից երկուսը վերաբերում են ճանապարհներին, մեկը՝ ջրամատակարարմանը, իսկ մեկն էլ Ապրիլի 9-ի փողոցի կարգավորմանը։ Նույնպես երեք նախագիծ կիրականացվի Ադիգենիում, որից երկուսը վերաբերում են ճանապարհներին, իսկ մեկը՝ ջրամատակարարմանը։

Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում իրականացվելիք նախագծերի համար հատկացվել է 14.289.888 լարի։ Այդ գումարից Ախալքալաքիին բաժին է ընկնում 3.045.545, Նինոծմինդային՝ 2.260.000, Ախալցիխեին՝ 2.890.093, Բորժոմիին՝ 2.750.000, Ասպինձային՝ 1.600.000, իսկ Ադիգենիին՝ 1.744.250 լարի։
Անդրադառնալով տարածաշրջանում նախորդ տարիներից իրականացվող եւ ներկայումս իբր կանգնեցված նախագծերի հարցին՝ փոխնախարար Շոթա Մուրղուլին վստահեցրեց, որ տարածաշրջանում ոչ մի նախագիծ չի կանգնեցվել, բացառությամբ՝ Ադիգենիում Զարզմայի ուղղությամբ ճանապարհի շինարարությանը, քանի որ այստեղ շատ ավելի մեծ գումար պահանջվեց, իսկ իրականում հատկացվել էր 5.000։
Հանդիպմանը խոսվեց նաեւ արդեն մի քանի տարի շարունակ իրականացվող «Գյուղի աջակցության ծրագրի» մասին, ըստ որի անմիջականորեն գյուղերի բնակիչների մասնակցությամբ ընտրում էին առաջնահերթությունները եւ իրականացվում ծրագրի շրջանակներում պետության կողմից հատկացվող գումարներով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների փոխնախարար Թենգիզ Շերգելաշվիլին վստահեցրեց, որ վերոնշյալ ծրագիրը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի նաեւ հաջորդ տարի, իսկ հետո, դրա իրականացումը լրիվությամբ կփոխանցվի տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչը, համապատասխանաբար, կամրագրվի «Տեղական ինքնակառավարման մասին» օրգանական օրենքում։
Խոսելով վերոնշյալ օրենքում իրականացվելիք փոփոխությունների մասին, Թենգիզ Շերգելաշվիլին նշեց, որ դրանք նախատեսում են տեղական ինքնակառավարման օպտիմիզացում, որը, իր հերթին, կհանգեցնի ինչպես կադրերի նվազեցման, այնպես էլ վարչարարական գումարների տնտեսման։ Ինչ վերաբերում է կրճատումների արդյունքում գործազուրկների թվաքանակության ավելացմանը, ապա, ըստ Շերգելաշվիլու, ամեն ինչ չէ, որ ինքնակառավարումով է պայմանավորված, երկրում կիրականացվեն շատ այլ նախագծեր։
Հանդիպմանը, որպես առաջնային հիմնախնդիր, բարձրացվեց կենցաղային մնացորդների դուրսբերման եւ դրանց մշակման հարցը։
Թեմայի առնչությամբ հանդես եկավ կենցաղային մնացորդների կառավարման ընկերության տնօրեն Գիորգի Շուխոշվիլին. «Ցավոք,  հիմնախնդիրն իրականում լուրջ է։ Ըստ երեւույթին, Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում ներդնելու ենք Իմերեթիի օրինակը եւ ամբողջ երկրամասում գործարկենք մի աղբանոց, Ախալցիխեում, իսկ մյուսները՝ փակենք։ Թեպետ դա, այսպես ասած, նախնական ծրագիր է»,- հայտարարեց Գիորգի Շուխոշվիլին։
Ինչ վերաբերում է տարածաշրջանի տարածքում առաջիկայում ծրագրված նախագծերին, ապա տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների նախարարության մշակած ծրագրերում ներառվել են Ասպինձան, Ախալցիխեն եւ Ծաղվերին։ Խոսքը հիմնականում վերաբերում է ջրամատակարարման հարցին։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ

Таким образом, твой отец восстановил "Про крольчат" нарушенный баланс только для того, чтобы он тут "Комм. к Трудовому кодексу" же нарушился вновь, хотя уже в другую "Загадалкина книжка" сторону.

И мужчина "ЕГЭ Обществоведение Тесты" оставил кольцо, чтобы нашел его ты.

Это столь же великий "Славянский кокаин" сдвиг структур, как и смерть "Парк Пермского периода" Оберона, услужливо сказал Грайлл.

Портер спустил ноги вниз и двинулся к "Судьба-шлюха" двери.

Мне очень нравится организовывать "Эшер Графика" экскурсии по святым местам.

Я прошел рядом с гигантским камином, "Marley & Me" в котором плясали языки пламени, и начал медленно пересекать просторный "Алмазный век" зал, делая вид, что уже довольно долго тут прохаживался в ожидании.

Не только деревья, "шура каретный сказки скачать" но и животные тут "скачать книгу боевые искусства" были совершенно иные.

Он все "скачать чип виндовс" же осторожно пощупал дыру в "скачать программы для разбития жесткого диска" своем плече и стиснул челюсти от боли.

Кого бы "Советник скачать бесплатно" ты ни привела, она "Английский язык. 11 класс. Рабочая тетрадь" хорошо отоспится за "advance archive password recovery скачать" ночь, произнес Малакар.

Однако в эти "гдз химия 9 класс габриелян гдз" роковые минуты у него созрел новый дерзкий "скачать картинки реальные картинки" план.

Да, сэр, это правда, подтвердил Аззи.

Обсерватория "кровля профи скачать" Циолковского обнаружила аномалию и передала информацию НАСА.

 
< Հունիս 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30