Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՊԱՏԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

ՊԱՏԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Էլ.փոստ Տպել PDF

«Հայարտուն» մշակույթի կենտրոնում բացվեց ցուցահանդես, որտեղ ներկայացվեցին Թբիլիսիի թիվ 98 դպրոցի եւ լուսանկարչական ստուդիայի սան, 15-ամյա Էդուարդ Բադոյանի 27 լուսանկարչական գործերը՝ բոլորն էլ նվիրված Թբիլիսիին։

Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ, մանրանկարիչ Մերուժան Շահումյանը ներկայացրեց եւ ողջունեց արվեստի աշխարհում անդրանիկ քայլեր անող պատանի լուսանկարչին։
Պատանու ստեղծագործական մեկնարկը արժեւորեցին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վիրահայոց թեմի մամլո խոսնակ Սուսաննա Խաչատրյանը, սրբանկարիչ Միխեիլ Մճեդլիշվիլին, ռեժիսոր, գեղանկարիչ Միքայել Գրիգորյանը, Վրաստանի մտավորականների միության Թբիլիսիի կազմակերպության նախագահ Ենոք Թադեւոսյանը… Ոմանք նրանում տեսան ապագա գեղանկարչի, ոմանք հայրաբար խորհուրդ տվեցին չմեծամտանալ՝ հնչող գովասանքներից։ Իսկ Վիրահայոց թեմի առաջնորդ  Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, պատանի ստեղծագործողին մաղթեց քրիստոնեական հավատքով ու ազգանվեր գործունեությամբ լուսավորված ուղի։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 
< Հուլիս 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31