Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Մշակույթ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՎԵՐՆԱՏՈՒՆ-9» ՏԱՐԵԳԻՐՔԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՎԵՐՆԱՏՈՒՆ-9» ՏԱՐԵԳԻՐՔԸ

Էլ.փոստ Տպել PDF

Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում՝ հայ գրչության 500-ամյակին նվիրված «Վերնատուն»-9 տարեգրքի շնորհանդեսն առանձնացավ նախորդներից իր բազմամարդ մթնոլորտով։

Ողջունելով մայրաքաղաքի, նաեւ Վրաստանի Ջավախեթիի տարածաշրջանից հյուրընկալած «Վերնատուն» միության անդամներին եւ շնորհանդեսին ներկա մյուս հյուրերին՝ Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գ.Սնխչյանը ներկաներին հիշեցրեց 1997 թվականին ստեղծված մշակութային օջախի թե՚ լավ, թե՚ վատ օրերը, գոյության 16 տարիների ընթացքում՝ ձեռքբերումները։ Գրքի 37 հեղինակների շարքում Գ.Սնխչյանն առանձնակի ողջունեց նոր, երիտասարդ հեղինակներին։
«Վերնատուն»-9-ի լույս ընծայումը շնորհավորեցին Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը, գիտությունների թեկնածու Էմմա Ախտյանը, բանաստեղծ, թարգմանիչ Գիվի Շահնազարը, երեւանաբնակ, վիրահայ բանաստեղծ Միքայել Ախտյանը, բանաստեղծուհի Մարինա Մոսեսովա-Կիրակոսյանը, բանաստեղծ, նկարիչ Գեւորգ Հայասան։ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը եւս շնորհավորեց ներկաներին՝ գրքի շնորհանդեսի ու այդ օրը նշվող եկեղեցական «Վարդավառ» տոնի առիթներով, արժեւորելով տարեգրքի դերակատարումը իբրեւ սերունդների հոգեւոր զարգացման ազդակ։
Տարեգիրքը տպագրվում է ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ։
«Վերնատուն»-9-ում զետեղված ստեղծագործությունների հեղինակներն են. Խաժակ Եփրիկյան (Թբիլիսի), Սերգեյ Առաքելյան (Թբիլիսի), Ազատ Մանուկյան (Թբիլիսի, 1937-2012), Անրի Գրիգորյան (Թբիլիսի), Գիվի Շահնազար (Թբիլիսի), Անահիտ Բոստանջյան (Թբիլիսի), Լեւոն Պողոսյան (Թբիլիսի, 1929-2011), Լուսինե Վանոյան (Թբիլիսի), Ստանիսլավ  Մելքոնյան (Թբիլիսի),Հովհաննես Սարգսյան (Թբիլիսի), Մոնիկա Քուրքչյան (Թբիլիսի), Վիկտոր Հովսեփյան (Նինոծմինդայի շրջան, գյուղ Հեշտիա, 1947-1996), Նազարեթ Կիրակոսյան (Ախալքալաքիի շրջ., գ. Տուրցխ), Միքայել Եսոյան (Նինոծմինդայի շրջ., գ.Փոքր Խանչալի), Գուրի Եթեր (Ախալքալաքիի շրջ., գ.Տուրցխ), Արաքսյա Սնխչյան (Նինոծմինդա), Գեւորգ Հայասա (Ախալքալաքիի շրջ., գ.Մերենիա), Ալբերտ Իսոյան (Նինոծմինդայի շրջ., գ.Սաթխա), Հովհաննես Մարիկյան (Նինոծմինդայի շրջ., գ.Հեշտիա), Հմայակ Գրիգորյան (Նինոծմինդայի շրջ., գ.Գանձա), Գեւորգ Այվազյան (Նինոծմինդայի շրջ., գ.Փոքր Խանչալի), Դիվին Քաշանյան (Նինոծմինդայի շրջ., գ.Հեշտիա), Նարինե Սիրականյան (Նինոծմինդայի շրջ., գ.Գանձա), Բարդուղիմեոս Շաշիկյան (Ախալքալաքիի շրջ., գ.Աբուլ), «Նոր վերնականներ» շարքում՝ Վլադիմիր Զատիկյան (Նինոծմինդայի շրջ., գ.Ջիգրաշեն), Սիմոն Պապիկյան (Ախալքալաքիի շրջ., գ.Ջուլղա), Արմեն Հովհաննիսյան (Մառնեուլիի շրջ., Շահումյան ավան), Զարմիկ Սարգսյան (Նինոծմինդա), «Այլալեզու հայ գրողներ» շարքում՝ թբիլիսաբնակներ՝ Արտեմ Գրիգորենց, Մարինա Մոսեսովա֊Կիրակոսյան, Միխայիլ Անանով, Գարրի Ղալամքարով։

ՋՈԻԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 
< Հուլիս 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31