Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՆՇՎԵՑ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՕՐԸ

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՆՇՎԵՑ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՕՐԸ

Էլ.փոստ Տպել PDF

Ինչպես հայտնի է՝ հուլիսի 30-ը ՄԱԿ-ի որոշմամբ հռչակված է Բարեկամության օր: Եվ քանի որ մեր մայրաքաղաքը՝ Թբիլիսին դարեր շարունակ իր բազմազգ նկարագրով բարեկամության հրաշալի օրինակ է, ապա, բնականաբար, այս տոնը Թբիլիսիում անտեսվել չի կարող: Ահա այս տարի եւս այն նշվեց մեր քաղաքում՝ Վակեի զբոսայգու նորաբաց գրադրանում: Տարբեր ազգերի ներկայացուցիչներով լեցուն լուսավոր սրահում կայացած հանդիսավոր միջոցառման նախաձեռնությունը պատկանում էր Թբիլիսիի քաղաքապետարանին եւ Վրաստանի գրողների միությանը:

...Իր բացման խոսքում ՎԳՄ նախագահ Մաղվալա Գոնաշվիլին  նշեց, որ թբիլիսյան բազմազգ նկարագիրը հենց բարեկամության ու սիրո փայլուն ապացույց է, եւ դահլիճի ազգային բազմազանությունը խոսուն վկայությունն է այդ իրողության: Նա սիրով ու դրվատանքով ներկայացրեց հյուրերին՝ Ռեզո Ադամիա, Ջամլետ Խուխաշվիլի, Վան Բայբուրթյան, Մերաբ Գագլոեւ, Անահիտ Բոստանջյան,  Սուլեյման Նաբիեւ եւ այլոք։
Նրանք բոլորն իրենց ելույթներում կարեւորեցին Թբիլիսիի եւ Վրաստանի դերը երկրում բնակվող ազգերի միջեւ համերաշխություն ու սեր սերմանելու գործում, արտահայտեցին իրենց մեծ սերը դեպի Վրաստանի մայրաքաղաքը եւ վրաց ժողովրդի հանդեպ, պատմեցին հուշեր թբիլիսյան գեղեցիկ դրվագներից:
Միջոցառմանը ջերմ ելույթով հանդես եկավ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան։ Նրա ողջույնի խոսքը լի էր այն հպարտությամբ, որ Թբիլիսին բազմազգ քաղաք է, ներկաների կողմից ընդունվեց ջերմությամբ ու ծափերով: Միջոցառմանը ներկա էին ու հանդես եկան նաեւ իրանացի աշակերտներ, որոնց ուղեկցել էր Իրանի հետ իր կապերով հայտնի իրանագետ Նոբադի Բարթաիան: Հաճելի է, որ ստեղծագործող երիտասարդներով լի միջոցառմանն ասմունքով, երգ ու պարով մասնակցեցին նաեւ մայրաքաղաքի երիտասարդները՝ Լիկա Մարգարյանը, Վազգեն Սումբատյանը, Արամ Հարությունյանը, Աննա Միքայելյանը... Հնչեցին բանաստեղծություններ, երգեր տարբեր լեզուներով։ Հանդիսույթին ներկա էին նաեւ գրողներ, արվեստագետներ, քաղաքական, հասարակական գործիչներ: Երեկոն վարում էր երիտասարդ գրող Մարեխի Կեզուան:

ԼԻԿԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Թբիլիսիի թիվ 104 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի

Чиуна он " " оставил за живой беседой с аристократического вида молодым человеком в безупречном белом льняном костюме.

Что-то в голосе американца поколебало решимость офицера.

Вы делать, как будто вешаете на него фонари.

Подбросил ее "грузовой кредит" кверху, а голову подставил.

Иногда можно угодить как раз между двумя радарами, в мертвую зону.

То, о чем ты дала показания, сказал он.

 
< Օգոստոս 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31