Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Մշակույթ ՄԵԾԱՐԵՑԻՆ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻՆ

ՄԵԾԱՐԵՑԻՆ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻՆ

Էլ.փոստ Տպել PDF

Նոյեմբերի 5-ին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի ցուցասրահների դահլիճում կայացավ Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված երեկո:
Միջոցառմանը, որը կազմակերպել էր Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնի հետ համագործակցությամբ, ներկա էին Վրաստանի խորհրդարանի անդամ Սամվել Պետրոսյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Թբիլիսիում ազգային փոքրամասնությունների՝ հրեա, քուրդ, գերմանական, լատվիական, էստոնական եւ այլ համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ վրաց մտավորական եւ հասարակական գործիչներ: 
Միջոցառմանը հանդես եկան Սայաթ-Նովայի ստեղծագործությունների թարգմանիչ, թբիլիսահայ ճանաչված գրող Գիվի Շահնազարը, անվանի հայագետ, թարգմանիչ Զեզվա Մեդուլաշվիլին, Վրաստանի հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի ադրբեջանական եւ քրդական հաղորդումների նախկին գլխավոր խմբագիրներ Էմին Մահմուդովը եւ Քերիմ Անկոսին, պատմաբան Ենոք Թադեւոսյանը, ովքեր իրենց խոսքում անդրադարձան տարածաշրջանի ժողովուրդների գրականության մեջ անպարտելի երգասացի կոչմանն արժանացած եռալեզու եւ քառալեզու բանաստեղծ-աշուղի ստեղծագործական հմտություններին:

 
< Նոյեմբեր 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30