Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Էլ.փոստ Տպել PDF

Մայիսի 14-ին Վրաստանի հաշտեցման եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերի պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին հանդիպում ունեցավ Քվեմո Քարթլիում եւ Սամցխե-Ջավախեթիում աշխատող պետական լեզվի ուսուցիչների հետ։ Հանդիպումը նվիրված էր «Սովորենք վրացերենը՝ որպես երկրորդ մայրենի լեզու» եւ «Վրաց լեզուն ապագա հաջողությունների համար» ծրագրերով պետական լեզվի ուսուցման համակարգողների եւ մանկավարժների կողմից վերոնշյալ ծրագրերի արդյունքների հանրագումարմանը։

«Հանդիպեցինք այն մարդկանց, ովքեր Վրաստանը տանում են Եվրոպայի կողմը։ Այս մանկավարժները նշանակալի աջակցություն են ցուցաբերում ազգային փոքրամասնության երիտասարդներին, որպեսզի նրանք հաջողությամբ ինտեգրվեն վրաց հասարակայնությանը եւ դառնան Վրաստանի լիարժեք քաղաքացիներ։ Ուստի ինձ համար առանձնակի նշանակալի է մանկավարժների աջակցումն ու նրանց հիմնախնդիրների կարգավորումը»,- հայտարարեց Պաատա Զաքարեիշվիլին։
Ինչպես նշեցին հանդիպման մասնակից մանկավարժները, Վրաստանի հայկական եւ ադրբեջանական հանրային դպրոցներում պետական լեզվի ուսուցումից բացի, իրենք իրականացնում են մի շարք այլ միջոցառումներ։ Մասնավորապես, կազմակերպում են ճամբարներ, մշակում գործընկերային ծրագրեր, իրականացնում են գեղարվեստական թարգմանություններ։ Միաժամանակ, վրաց լեզվի ուսուցման դասընթացներ են անցկացնում նաեւ տեղի ոչ վրացալեզու բնակիչների հետ։
«Սովորենք վրացերենը՝ որպես երկրորդ մայրենի լեզու» եւ «Վրաց լեզուն ապագա հաջողությունների համար» ծրագրերով աշխատող մանկավարժների եւ համակարգողների հետ հանդիպմանը ներկա էին կրթության եւ գիտության նախարարության, ժողովրդական պաշտպանի աշխատակազմի, ինչպես նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները։

ԱՐԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
< Մայիս 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31