Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Էլ.փոստ Տպել PDF

Մայիսի 16-ի երեկոյան ավարտվեց ինքնակառավարման քաղաքների, քաղաքապետերի, մունիցիպալային վարչությունների ղեկավարների թեկնածուների գրանցումը, ինչպես նաեւ սակրեբուլոների պատգամավորների թեկնածուների կուսակցական ու մեծամասնական թեկնածուների ցուցակների ընդունումը։

Այդ մասին հայտարարեց Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո խոսնակ Եկատերինե Ազարաշվիլին։
Տեղական ինքնակառավարման ընտրությունները կանցկացվեն հունիսի 15-ին։ Անմիջական քվեարկությամբ կընտրվեն տեղական ինքնակառավարման սակրեբուլոյի պատգամավորները, մունիցիպալիտետների վարչությունների նախագահն ու ինքնակառավարման քաղաքների քաղաքապետերը։ ԿԸՀ-ի տվյալներով, մունիցիպալային ընտրությունների մասնակցության հայտ են ներկայացրել 34 կուսակցություններ եւ միավորումներ, որոնցից գրանցվել են 22 կուսակցություններն ու ընտրական չորս դաշինքները։
Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների, ինքնակառավարվող քաղաքների քաղաքապետերի եւ տեղական վարչակազմերի ղեկավարների ընտրությունները տեղի կունենան հունիսի 15-ին: Ընտրությունները կանցկացվեն խառը, համամասնական-մեծամասնական համակարգով:
Քվեարկության արդյունքներով կընտրվի 71 տեղական խորհուրդ (Սակրեբուլո), որոնցում կընդգրկվի 2088 մարդ: Նաեւ ուղղակի ընտրությունների ճանապարհով կընտրվեն 12 ինքնակառավարվող քաղաքների քաղաքապետեր եւ տեղական վարչակազմերի 59 ղեկավարներ:
Տեղական ընտրություններին կմասնակցի չորս դաշինք՝ «Վրացական երազանքը» (Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան. Պահպանողական կուսակցություն, Արդյունաբերողներ, Հանրապետական կուսակցություն, Ազատ դեմոկրատներ, Ազգային համաժողով). «Ազգային միասնական շարժումը» (Ազգային շարժում եւ Վրաստանի Քրիստոնեա-պահպանողական կուսակցություն), «Ոչ խորհրդարանական ընդդիմությունը» («Նոր աջեր» ու «Ազատ Վրաստան») եւ «Ժողովրդի ինքնակառավարումը» («Հանուն արդար Վրաստանի» եւ «Եվրոպական դեմոկրատներ»):
Ընտրադաշինքներից դուրս ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ շարժումների թվում են «Կանաչների» կուսակցությունը, «Վրացական կուսակցությունը», Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, Նինո Բուրջանաձե-Միասնական ընդդիմությունը, Ժողովրդական շարժումը, Ազգային-ժողովրդավարական կուսակցությունը, Սալոմե Զուրաբիշվիլի-Վրաստանի ուղին, Ժողովրդական կուսակցությունը եւ ուրիշներ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որպես Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուներ Է գրանցել այն բոլոր 14 քաղաքացիներին, ովքեր համապատասխան հայտեր են ներկայացրել հունիսի 15-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար:
Նշենք, որ քվեարկության ընթացքում թեկնածուն պետք Է ստանա ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին, որպեսզի հաղթի առաջին փուլում: Թեկնածուներն իրավունք ունեն ընտրություններին մասնակցելուց հրաժարվել՝ մինչեւ հունիսի 5-ը: Եթե այդ որոշումն ընդունվի ավելի ուշ, ապա թեկնածուի անունն ընտրությունների օրը կմնա քվեաթերթիկներում:
Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի թեկնածուների թվում են տարածաշրջանների զարգացման եւ ենթակառուցվածքի հարցերով նոր կառավարության նախկին նախարար Դավիթ Նարմանիան, որն առաջադրվել Է «Վրացական երազանք» կառավարող կոալիցիայի կողմից, «Միասնական ազգային շարժումից» թեկնածու Նիկա Մելիան, որը ներկայում Հին Թբիլիսի վարչական շրջանի ղեկավարն Է, իսկ Սաակաշվիլու կառավարության օրոք ղեկավարում Էր Ազգային գործադիր բյուրոն, «Նինո Բուրջանաձե-Միասնական ընդդիմություն» կոալիցիայից թեկնածու Դմիտրի Լորթքիփանիձեն, «Ոչ խորհրդարանական  ընդդիմություն» կոալիցիայից («Նոր աջեր» եւ «Ազատ Վրաստան») թեկնածու Կախա Կուկավան, «Կանաչների» կուսակցության առաջնորդ պատգամավոր Գիորգի Գաչեչիլաձեն, որը 2014 թվականի փետրվարին լքեց «Վրացական երազանք»-ի խորհրդարանական մեծամասնությունը, «Լեյբորիստական կուսակցությունից» թեկնածու, դերասանուհի Ասմաթի Տղաբլաձեն։
Թեկնածուների թվում են նաեւ «Օբյեկտիվ» մեդիա֊միության ղեկավար Իրմա Ինաշվիլին, որի թեկնածությունը առաջադրվել է «Վրաստանի հայրենասերների ալյանսի» կողմից, «Վրաստանի աշխատավորների խորհրդի» թեկնածու, քաղաքագետ եւ հասարակական գործիչ Ռոին Լիպարտելիանին, Սալոմե Զուրաբիշվիլու՝ «Վրաստանի ուղին» կուսակցության թեկնածու, նկարիչ Թեյմուրազ Մուրվանիձեն, «Բարեփոխիչներ» կուսակցության  ներկայացուցիչ Իրակլի Ղլոնտին, «Ինքնակառավարումը ժողովրդի համար» ընտրական դաշինքի թեկնածու Սերգո Ջավախաձեն (նա 2013-ի նախագահական ընտրություններին հավաքեց ձայների 0,13 տոկոսը¤, «Մերաբ Կոստավայի» ընկերության թեկնածու Գիորգի Լիլուաշվիլին (նախագահակըան ընտրություններին նա արժանացավ ընտրողների 0,12 տոկոսի աջակցությանը), «Ժողովրդի ձայն» միության ներկայացուցիչ Միխեիլ Սալուաշվիլին (նախագահական ընտրություններին հավաքեց ընտրողների ձայների 0,08 տոկոսը¤, «Ապագա Վրաստանի համար» կուսակցության թեկնածու Գիորգի Լաղիձեն (2010 թվականի Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններին հավաքեց ձայների 0,14 տոկոսը)։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ

 
< Մայիս 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31