Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն Ո՞Վ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ ՄՈՒՆԻՑԻՊԱԼԻՏԵՏՆԵՐԻ ՍԱԿՐԵԲՈՒԼՈՆԵՐՈՒՄ

Ո՞Վ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ ՄՈՒՆԻՑԻՊԱԼԻՏԵՏՆԵՐԻ ՍԱԿՐԵԲՈՒԼՈՆԵՐՈՒՄ

Էլ.փոստ Տպել PDF

Ինչպես արդեն հաղորդել ենք, հունիսի 15-ին Վրաստանում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց արդյունքներով ընտրվելու էին ինքնակառավարման 12 քաղաքների քաղաքապետերն ու 59 մունիցիպալիտետի վարչության նախագահները։
Ընտրությունների արդյունքներով վիրահայ համայնքը, հանձինս մունիցիպալիտետների սակրեբուլոների պատգավմավորների, իր ներկայացուցչությունը կունենա Ախալքալաքիի, Ախալցիխեի, Նինոծմինդայի, Ասպինձայի, Ադիգենիի, Բորժոմիի, Ծալկայի, Մառնեուլիի, Բոլնիսիի, Թեթրիծղարոյի, Դեդոփլիսծղարոյի մունիցիպալիտետներում։
Ձեզ ենք ներկայացնում տեղական ընտրությունների արդյունքներով, ըստ մունիցիպալիտետների, սակրեբուլոներում ընտրված հայազգի պատգամավորների մասին խմբագրության տրամադրության տակ եղած տեղեկատվությունը։

ԱԽԱԼՔԱԼԱՔԻ
Ախալքալաքիի մունիցիպալիտետի սակրեբուլոյում 37 պատգամավորից 15-ն ընտրվել է համամասնական, իսկ 22-ը՝ մեծամասնական ընտրակարգով։
Համամասնականով ընտրված պատգամավորներից ութ պատգամավորները ներկայացնում են «Վրացական երազանքը», չորսը՝ «Ոչ խորհրդարանական ընդդիմությունը» եւ սակրեբուլոյում մեկական ներկայացուցիչ կունենան «Նինո Բուրջանաձե-Միասնական ընդդիմությունը», «Վրաստանի վետերանների եւ հայրենասերների շարժումը» եւ «Միասնական ազգային շարժումը»։
Մեծամասնական ընտրակարգով սակրեբուլոյում ընտրված 22 պատգամավորից 18-ը կոալիցիայի ներկայացուցիչներն են, երկուսը՝ «Ոչ խորհրդարանական ընդդիմությունից», եւս երկուսը անկախ պատգամավորներ են։

ՆԻՆՈԾՄԻՆԴԱ
Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյում 25 պատգամավորից 15-ն ընտրվել են համամասնական, իսկ 10-ը՝ մեծամասնական ընտրակարգով։ Համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից 11-ը «Վրացական երազանքի» ներկայացուցիչներն են, երկուսը՝ «Ազգային շարժման», եւ մեկական՝ վետերանների շարժումից եւ «Ինքնակառավարումը ժողովրդին» կազմակերպությունից։
Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից ութը ներկայացնում են «Երազանքը», մեկը՝ «Ոչ խորհրդարանական ընդդիմությունը», եւս մեկը՝ անկախ է։

ԱԽԱԼՑԻԽԵ
Ինքնակառավարման Ախալցիխե քաղաքի սակրեբուլոյի 15 անդամներից 5-ն ընտրվել են մեծամասնական, իսկ 10-ը՝ համամասնական ընտրակարգով։ Վերջիններիս թվում 6-ը ներկայացնում են «Վրացական երազանք» կոալիցիան, 3-ը՝ «Միասնական ազգային շարժումը» եւ մեկը՝ Նինո Բուրջանաձեի գլխավորած դաշինքից է։
Համամասնական ցուցակով ընտրվածների թվում է կոալիցիա ներկայացնող Սամվել Հովեյանը, ազգային շարժումից՝ Իրմա Խնկոյանը։ Ախալցիխեի սակրեբուլոյում մեծամասնական մանդատ է ստացել նաեւ Համբարձում Բաբոյանը։
Ախալցիխեի մունիցիպալիտետում սակրեբուլոյի 30 անդամներից 15-ն ընտրվել են մեծամասնական, 15-ն էլ՝ համամասնական ընտրակարգով։ Մեծամասնականներից 12-ը կառավարող կոալիցիայից են, 3-ը՝ «Ազգային շարժումից», իսկ համամասնականով՝ մանդատ են ստացել կոալիցիայի 10 եւ ազգայինների 5 ներկայացուցիչ։
Համամասնական ընտրակարգով «Վրացական երազանքից» ընտրվել է Տիգրան Մելքոնյանը, իսկ ազգային շարժումից՝ Ռոբերտ Մուրադյանը։ Մեծամասնական ընտրակարգով  ընտրվել են Արտաշես Բալասանյանը, Պայծառ Մանասյանը, Հարություն Աղաբաբյանը, Սեդա Նահապետյանը եւ Մկրտիչ Գինոսյանը՝ իշխող կուսակցության «Վրացական երազանքից» են։

ԱՍՊԻՆՁԱ
Ասպինձայի մունիցիպալիտետի սակրեբուլոյում կլինի 27 պատգամավոր։ 12 մեծամասնականներից 8-ը ներկայացնում են «Վրացական երազանք» կոալիցիան։ Մեկական մեծամասնական պատգամավոր կունենան «Ազգային շարժումը» եւ Նինո Բուրջանաձեի գլխավորած դաշինքը, երկուսը՝ անկուսակցական պատգամավորներ են։ Համամասնական ընտրակարգով 15 պատգամավորից 9-ը ներկայացնում են «Վրացական երազանքը», 4-ը՝ «Ազգային շարժումը» եւ մեկական ներկայացուցիչ կունենան «Նինո Բուրջանաձե-Միասնական ընդդիմությունը» եւ «Վրաստանի հայրենասերների ալյանսը»։ Համամասնական ընտրակարգով «Միասնական ազգային շարժումից» մանդատի է արժանացել Ռոբերտ Նահապետյանը, իսկ մեծամասնականով Էմին Բալոյանը՝ «Վրացական երազանքից»։

ԲՈՐԺՈՄԻ
Բորժոմիի մունիցիպալիտետի 26 պատգամավորից 17-ը՝ «Վրացական երազանքի» ներկայացուցիչներ են։
Մեծամասնականի մանդատի են արժանացել Արայիկ Անտոնյանը՝ «Վրացական երազանքից» եւ նախաձեռնող խմբի թեկնածու Անդրուշ Իրիցյանը։

ԱԴԻԳԵՆԻ
Ադիգենիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի մունիցիպալիտետի 30 անդամներից 21-ը ներկայացնում են «Վրացական երազանքը», 6-ը՝ «Ազգային շարժումը» եւ 2-ը՝ Նինո Բուրջանաձեի գլխավորած դաշինքը։ Համամասնական ընտրակարգով պատգամավոի մանդատի է արժանացել «Ազգային շարժման» ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը։

ԾԱԼԿԱ
Ծալկայի մունիցիպալիտետում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի մանդատի արժանացան «Վրացական երազանքի» ներկայացուցիչներ Գոչա Խաչատրյանը, Ստեփան Եղոյանը, Սամսոն Թամարյանը, Ռուբեն (Ռազմիկ¤ Հանեսյանը, Թադեւոս Թորոսյանը, Հարություն Ավետյանը, Խաչատուր Մազմանյանը, Լեւոն Մարկոսյանը, Հարություն Շահնազարյանը, Լայերտ Թորոսյանը, Ավետիկ Շահբազյանը, անկախ թեկնածու Սարգիս Հովհաննիսյանը, Բուրջանաձեի դաշինքի ներկայացուցիչ Ռեզո Նարինովը։
Համամասնականով սակրեբուլոյի պատգամավորներ են ընտրվել կառավարող կոալիցիան ներկայացնող Արտաշ Նազլոյանը, Մաթեւոս Բաբոյանը, Բուրջանաձեի դաշինքի ներկայացուցիչ Արարատ Պետրոսյանը, «Ազգային շարժման» ներկայացուցիչ Ասատուր Վարդերեսանյանը։

ՄԱՌՆԵՈՒԼԻ
Մառնեուլիի մունիցիպալիտետի սակրեբուլոյում մանդատները բաշխվել են 15 համամասնական եւ 18 մեծամասնական համակարգով ընտրված պատգամավորներին։ Մեծամասնական ընտրակարգով մունիցիպալիտետի սակրեբուլոյի անդամներ են դարձել «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչներ Աիդա Խաչիկյանը, Արսեն Հախվերդյանը եւ Լեւոն Հակոբյանը։

 
< Հուլիս 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31