Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՎՐԱՑ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԾՆՎԱԾ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՆ

ՎՐԱՑ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԾՆՎԱԾ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՆ

Էլ.փոստ Տպել PDF

Վրաստանի ազգային գրադարանում, հուլիսի 16-ին, տեղի ունեցավ «Վրաստանում ծնված ազգությամբ հայ գեներալներ» գրքի (վրաց եւ ռուսաց լեզուներով) շնորհանդեսը։ Գրքի հեղինակներն են պատմական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ Մամուկա Գոգիտիձեն  եւ Գիորգի Բեժիտաշվիլին։

Նրանում ներկայացված են Ռուսական կայսրության, Խորհրդային Միության եւ արդի Հայաստանի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի բանակներում ծառայող, Վրաստանում ծնված ազգությամբ հայ 112 գեներալների կենսագրականները՝ իրենց լուսանկարներով։
Այդ շնորհակալ աշխատանքը կատարվել է վրաց մարդուն հատուկ պարզասրտությամբ եւ անաչառությամբ։ «Հուսով ենք, որ մեր աշխատանքն իր համապատասխան ավանդը կներդնի հայ եւ վրաց ժողովուրդների եղբայրական փոխհարաբերություններում»,- նշված է գրքի նախաբանում։ Գիրքը լույս է տեսել վիրահայ գործարար, Համաշխարհային հայերի վարչության անդամ Ռաֆիկ Աղաջանյանի աջակցությամբ։
Գրքի  խմբագիր, պատմական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ Էլգուջա Մամուկաշվիլու ու Նիկո Ջավախիշվիլու, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարի, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանի, պրոֆեսոր Օթար Ժորդանիայի, “afinadi” («Ափինադի») ամսագրի խմբագիր Գուլնազի Խարաիշվիլու եւ ուրիշների ելույթներում արժեւորվեցին գրքի փաստագրական, ինչպես նաեւ դաստիարակչական, ճանաչողական, ժողովուրդների բարեկամությանը նպաստող դերակատարումը։ Մամուկա Գոգիտիձեն եւ Գիորգի Բեժիտաշվիլին ողջույնի խոսքում իրենց շնորհակալությունը բերեցին Ռաֆիկ Աղաջանյանին։
Գիրքը հրատարակվել է Թբիլիսիում, 2014թ.։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 
< Հուլիս 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31