Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Մշակույթ ՋԻՎԱՆՈՒ ԵՐԳԻ ՏՈՆԸ ԿԱՐԾԱԽՈՒՄ

ՋԻՎԱՆՈՒ ԵՐԳԻ ՏՈՆԸ ԿԱՐԾԱԽՈՒՄ

Էլ.փոստ Տպել PDF

Հուլիսի 26֊ին, Ախալքալաքիի շրջանի Կարծախ գյուղում՝ մեծ աշուղի ծննդավայրում, նշվեց Ջիվանու ավանդական օրը։

Ավանդույթի համաձայն, միջոցառումն սկսվեց պատարագի ու Ջիվանու հուշարձանին ծաղիկներ դնելու արարողությամբ։
Մեծն Ջիվանու ավանդական տոնին իրենց մասնակցությունն էին բերել հյուրեր Հայաստանից եւ Վրաստանի տարբեր շրջաններից։ Միջոցառմանը ելույթ ունեցան Ախալքալաքիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Համլետ Մովսիսյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, գրող Գեւորգ Հայասան։:
Հանդիսությանը ներկա էին Ախալքալաքիից Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Սամվել Պետրոսյանը, Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Ախալքալաքիի մունիցիպալիտետի վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի եւ վարչության նախագահներ Սմբատ Կյուրեղյանն ու Գագիկ Կարսլյանը, Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետհայդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը,  Համաշխարհային հայկական կոնգրեսի վարչության անդամ Ռաֆիկ Աղաջանյանը, Ախալքալաքիի վարչության նախկին նախագահ Հենրիխ Մուրադյանը, «Հայարտան» մշակույթի կենտրոնի տնօրեն Լեւոն Չիդիլյանը։
Ջիվանու մեծարմանը նվիրված տոնահանդեսին վերստին տարածվեց նրա երգն ու երաժշտությունը: Հանդիսատեսի առջեւ ելույթ ունեցան Հայաստանի Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» (ղեկ.՝ Թովմաս Պողոսյան) եւ Ախալքալաքիի մշակույթի տան երգի-պարի (ղեկ.՝ Ալիկ Ջավախք) համույթները։

ԱՐԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
< Օգոստոս 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31