Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՌՈԲԵՐՏԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՐԳԵՎԸ

ՌՈԲԵՐՏԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՐԳԵՎԸ

Էլ.փոստ Տպել PDF

2013-2014 ուստարվա բազային աստիճանը հաջողությամբ ավարտած մի խումբ դպրոցականներ, «Իմ առաջին համակարգիչը» նախագծի շրջանակներում, պարգեւատրվեցին «Նոթբուք» համակարգիչներով։
Պարգեւատրության հանդիսությունը տեղի ունեցավ Վրաստանի կրթության եւ գիտության գործակալության սրահում (ՀԻԻԱ-ի կրթության եւ գիտության ենթակառույցի զարգացման գործակալության ֆինանսական եւ նյութական ռեսուրսների ծառայության աշխատանքի գլխավոր մասնագետ Լելա Սվիմոնիայի կողմից)։

Նախարարության խրախուսմանը արժանացածների շարքում հայտնվեց թբիլիսցի Ռոբերտ Գրիգորյանը։
Նա Թբիլիսիի թիվ 96 ռուսական դպրոցի աշակերտ  է, ով գերազանց գնահատականներով է փակել առաջինից մինչեւ իններորդ դասարանները, դպրոցում միակն է, որ արժանացել է նախարարական նշյալ պարգեւին։
Ուշիմ, խելացի… Այս բնորոշումները Ռոբերտի դեպքում թերի են։ Նրա մասին խոսելիս՝ պետք է ավելացնել՝ նաեւ զուսպ է, հավասարակշռված, սկզբունքային։ Որքան էլ, ամենալավ իմաստով, զարմանալի է, բայցեւ այդպիսին է 15 տարեկան Ռոբերտ Գրիգորյանը։ Ի դեպ, նա հավասարապես հետաքրքրվում է բոլոր առարկաներով, առանձնապես սիրում է կենսաբանությունն ու մաթեմատիկան։ Երազում է դառնալ ծրագրավորող։ Հայերեն գրել-կարդալ սովորել է հայկական դպրոցների մանկավարժներ տատի եւ մայրիկի օգնությամբ։
- Ամբողջ օրդ անցնում է սովորելո՞վ։
- Իհարկե ոչ, հաճախ կիթառ եմ նվագում, համակարգչի դեմ նստում, փորձում եմ ոչ բարդ ծրագրեր հորինել…
- Ռոբերտ, գերազանցիկ լինելդ չի՞ խանգարում ընկերական հարաբերություններիդ, դու մի քիչ գոնե չե՞ս մեծամտանում նրանց շրջապատում։
- Իհարկե ոչ, ուսումը չի խանգարում ընկերներիս հետ հաստատված իմ պարզ ու անկեղծ հարաբերություններին։
- Ովքե՞ր են ծնողներդ։
- Հայրս իրավաբան է, մայրս՝ մանկավարժ։
- Եվ վերջին հարցը. ի՞նչ տվեց քեզ նախարարական պարգեւը։
- Ոգեւորեց ինձ։ Շնորհակալ եմ պարգեւի համար, բայց, խոստովանում եմ, որ եթե նույնիսկ ինձ չպարգեւատրեին էլ, դարձյալ կսովորեի նույն ոգով…
- Ռոբերտ, ընդունիր նաեւ մեր ու «Վրաստան» թերթի ընթերցողների շնորհավորանքները։ Ցանկանում ենք բոլոր նպատակներիդ իրագործում եւ ամենայն բարին։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 
< Հոկտեմբեր 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31