Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ»

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ»

Էլ.փոստ Տպել PDF

Այս խորագիրն էր կրում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում ապրիլի 4-ին կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումը: Ախալցիխեցի լուսանկարիչ եւ լրագրող, 34-ամյա Սերգեյ Ֆիդանյանի նախաձեռնությամբ, «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ եւ Վիրահայոց թեմի հովանու ներքո կազմակերպված հեղինակային լուսանկարների ցուցադրությանը կցվել էին Ցեղասպանությունից փրկվածների ու Վրաստանում ապաստանածների ժառանգների հայերեն, վրացերեն, ռուսերեն պատմությունները:

Կենտրոնի սրահի պատերին փակցված լուսանկարները ներկայացնում էին Հայոց ցեղասպանությունը վերապրածների չորս սերնդի 34 ժառանգների, որոնց միավորել էր հայկական գենը եւ հայ ազգի նկատմամբ ոճրագործությունը:
Ցուցահանդեսը բացեց «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լեւոն Չիդիլյանը։
Բոլոր ելույթ ունեցողները՝ «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, Թբիլիսիի հայ մտավորականների միության նախագահ Ենոք Թադեւոսյանը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, լուսանկարիչներ Յուրի Մեչիտովը, Ռուբեն Ռուխկյանը, նկարիչներ Ջովաննի Վեփխվաձեն, Իռենա Օհանջանովան, ՎՀՀԿ նախագահ Սամվել Մկրտչյանը, բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանը, մանկավարժ Մանանա Կարապետյանը, Վիկտորյա Մաքսոեւան եւ ուրիշները արժեւորեցին հեղինակի մտահղացումը։
Երախտագիտություն հայտնելով Վիրայոց թեմի առաջնորդին եւ «Հայարտուն» կենտրոնի ղեկավարությանը աջակցության համար՝ Սերգեյ Ֆիդանյանը ցուցահանդեսն անվանեց իր ներդրումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին՝ հայտնելով այն Ջավախեթիում եւ քաղաքամայր Երեւանում ցուցադրելու իր նպատակի մասին:
Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, իր օրհնությունը բերելով ներկաներին, կարեւորեց սփյուռքահայության դերն ու նշանակությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ այն դատապարտելու գործում:
Որոշվեց ցուցահանդեսի լուսանկարները եւ կցված պատմությունները հրատարակել առանձին գրքով:

ՍՈՒՍԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 
< Ապրիլ 2015 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30