Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Մշակույթ ԿԱՄՈՒՐՋ-2015-Ը ՆՎԻՐՎԱԾ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ

ԿԱՄՈՒՐՋ-2015-Ը ՆՎԻՐՎԱԾ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ

Էլ.փոստ Տպել PDF

Ընթերցողին մատուցվեց Վրաստանի գրողների ստեղծագործական միության եւ Վրաստանի «Կամուրջ» գրական-մշակութային հասարակական կազմակերպության կողմից լույս ընծայվող «Կամուրջ֊2015-ը» տարեգրքի (խմբագիր՝ Անահիտ Բոստանջյան) հատուկ համարը՝ նվիրված  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Ընթերցողը տարեգրքում կարող է ծանոթանալ «Արձակ եւ չափածո էջեր», «Դրամատուրգիա», «Մեր հայրենակիցները՝ արտերկրում», «Հրապարակախոսություն, ակնարկ», «Գրական միջօրեականներ», «Գրականագիտություն», «Վրաց գրականությունը՝ հայերեն» եւ այլ խորագրերի տակ զետեղված նյութերին։
Վրաստանում ապրող եւ ստեղծագործող հայ գրողների գրական պարբերականի ներկայիս ժողովածուն, ինչպես նշվում է գրքի առաջաբանում, «իր խոնարհումն է բերում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին ու՝ բարձրացնում պահանջատիրոջ իր ձայնը՝ մի հարկի տակ ներկայացնելով ոչ միայն վիրահայ, այլեւ աշխարհացիր հայ գրողների այն ստեղծագործությունները, որոնք արտացոլում են մեր պատմության 1895-1923 թվականներին ձգվող արյունալի օրերը….»։
Տարեգիրքը տպագրվել է Հայաստանի Սփյուռքի նախարարության եւ ամերիկահայ բանաստեղծ Ավիկ Դերենցի (Դեյրմենջյան) հովանավորությամբ։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 
< Հունիս 2015 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30