Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Մշակույթ ԻՌԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ՝ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿԱՄԱՐՆԵՐԻ ՆԵՐՔՈ

ԻՌԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ՝ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿԱՄԱՐՆԵՐԻ ՆԵՐՔՈ

Էլ.փոստ Տպել PDF

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի ունեցավ երիտասարդ երգչուհի Իռեն Ավագյանի «Աղաչանք» խորագրով մենահամերգը, որը դասական երգերի արհեստավարժ կատարողի կողմից Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչում էր:

Եկեղեցին լեփ-լեցուն էր հավատացյալներով, դասական երաժշտության երկրպագուներով: Երաժշտական փայլուն կրթություն ստացած եւ լուրջ փորձաշրջան անցած երգչուհու մենահամերգի ունկնդիրներն էին Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հոգեւոր դասը, Վրաստանում ՀՀ դեսպանորդ Կարեն Մելիքյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, հասարակական գործիչ Սամվել Աղեկյանը, բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը, հայ եւ վրացի երաժիշտներ, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:
Ծնունդով Խաշուրի քաղաքից, Թբիլիսիի Բալանչիվաձեի եւ Սարալիձեի անվան երաժշտական ուսումնարանների շրջանավարտը, ով իր ապագան տեսնում է դասական երաժշտության մեջ խորանալու եւ ձայնային ունակությունները կատարելագործելու մեջ, երգի կատարողական վարժանք է անցել Երեւանի Կոմիտասի անվան երաժշտանոցում եւ փորձաշրջան՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում:
Բազում համերգների, փառատոների եւ երաժշտական նախագծերի մասնակից երիտասարդ երգչուհու տաճարում տված անդրանիկ մենահամերգի ժամանակ ձայնային ելեւէջների հստակ կատարմամբ, թովիչ ձայնով, կատարողական բարձր արվեստով հնչեցին Նարեկացու, Կոմիտասի, Եկմալյանի, Վիվալդիի, Կաչինի, Բախ-Գունոյի, Բզվանելու եւ Բաբաջանյանի ստեղծագործությունները:
Միջոցառումն ավարտվեց «Ամէն. Հայր Սուրբ» շարականով եւ Տերունական աղոթքով:

ՍՈՒՍԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 
< Հունիս 2015 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30