Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԿԵՐՊԱՐ` ՄԻՏՎԱԾ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆԸ

Վիրահայոց թեմի Նինոծմինդայի շրջանի Ռաֆայել Ջավախք Ղարսլյանի անվան նորաբաց մշակութային կենտրոնում, դեկտեմբերի 12-ին հանդիսավորապես նշվեց վիրահայ անվանի արձակագիր, լրագրող Բենիկ Սեյրանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը: Հավաքվել էին շրջանի մտավորականության ներկայացուցիչներ` գրողներ, մանկավարժներ, լրագրողներ, գրադարանավարներ:

Իր ելույթում, «Վերնատուն» միության նախագահ Ժ.Սնխչյանը մեծարանքի եւ գնահատանքի խոսքեր ուղղեց անվանի գրողի հասցեին, որի բեղուն գրչի արդյունքը եղան ոչ միայն նրա 50-ից ավելի հայերեն, վրացերեն եւ այլ լեզուներով տպագրված հիանալի գրքերը, այլեւ նրա բուռն գործունեությունը` որպես Վրաստանի գրողների միության հայկական բաժանմունքի նախագահի, նաեւ` այդ բաժանմունքի տարեգրքի խմբագրի, «Սայաթնովյան վարդատոնի», «Գարունը գարնան մեջ» փառատոնի կազմակերպչի եւ վարողի, ականավոր լրագրողի անցած ուղին: Հանդիսավար-զեկուցողը պատմեց Բենիկ Սեյրանյանի կյանքի, որպես իսկական թբիլիսահայի, ընկերական շրջապատում ունեցած հմայքի, նրա հրաշալի ընտանիքի մասին:

Ընթերցել...
 

ԹԲԻԼԻՍԻՆ ՄԵԾԱՐԵՑ ԲԵՆԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ

Դեկտեմբերի 12-ին լրացավ վիրահայ մեծանուն գրող, լրագրող, Վրաստանի գրողների միության հայկական բաժանմունքի երարամյա նախագահ, «Վրաստան» թերթի մշակույթի եւ գրականության երկարամյա բաժնի վարիչ, «Կամուրջ» տարեգրքի խմբագրական խորհրդի նախագահ, Վրաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Բենիկ Սեյրանյանի (1913-2003) ծննդյան 100-ամյակը:

Այդ հիշարժան հոբելյանը նշելու եւ մեր կողքին ապրած ու հայ գրականության մեջ իր մնայուն հետքը թողած անվանի գրողի հիշատակը խնկարկելու եւ մեծարելու նպատակով Վրաստանի գրողների միության եւ «Վրաստան» թերթի նախաձեռնությամբ նույն օրը Վրաստանի Գրողների տանը կայացավ հանդիսույթ, որին իրենց մասնակցությունն էին բերել մայրաքաղաքի հայ ու վրացի գրասեր հասարակայնության ներկայացուցիչները, մարդիկ, որոնք ճանաչել են մեծ գրողին, վայելել նրա կենդանի, համով, հոտով խոսքը, նրա բարի ու մարդկային անհատականության բարեկամությունը, պարզապես եղել նրա ընթերցող-երկրպագուները:

Ընթերցել...
 

ԿՅԱՆՔԻ ԳԱՐՈՒՆԸ

Շուրջ երեսուն տարի առաջ Երեւանում լույս տեսնող «Գրական թերթի» հերթական համարը հասկանալի պատճառներով ստացա մի քանի օր ուշացումով։ Թերթն ընթերցող հասարակայնությանը տեղեկացնում էր, որ փետրվարի 9-ին Հայաստանի գրողների միության դահլիճում անց է կացվելու Բենիկ Սեյրանյանի հոբելյանական երեկոն։

Առաջինը, ինչի մասին մտածեց, այն է, որ նման երեկո մեզանում դեռ չի անցկացվել եւ չէի կարծում, որ այն կարող էր անցկացվել առանց լուսաբանման…
Երկրորդը, ինչի մասին մտածեցի, այն էր, որ հոբելյարը այն գրողների թվին է պատկանում, ով լայն ճանաչում ունի եւ որպես ստեղծագործող ու հասարակական գործիչ, ըստ արժանվույն գնահատվում է նաեւ երկրի սահմաններից դուրս։

Ընթերցել...
 

ՆՐԱ ԿԱՐԾԻՔԸ ՎԵՐՋՆԱԿԱՆՆ ԷՐ ՈՒ «ԱՄԵՆԱ»-Ն

- Շնորհավոր ծնունդդ, Բենիկ Նիկիտիչ…
15 տարի շարունակ, դեկտեմբերի 12-ին, դիմում էի իմ բաժնի վարիչին, երբ ներս էր մտնում աշխատասենյակ։ Խմբագրության աշխատակիցներիս համար նա արվեստագետի խորհրդավորությամբ պատված առասպելի հերոս եւ առեղծված չի եղել երբեք։
Դեռ կենդանության օրոք՝ «Ժամանակակից հայ գրականության նահապետ» պատվանվանն արժանացած Բենիկ Սեյրանյանը մեզ համար սովորական մի մահկանացու էր, մեզ հետ ուրախություն ու վիշտ, առօրյայի հոգսեր կիսող, կատակող, զայրացող գործընկեր։ Ավագ գործընկեր եւ բացառիկ հեղինակություն, ում կարծիքը  մեծ ու փոքրի համար վերջնականն էր ու «ամենա»֊ն…
Նախախնամության կամքով, շուրջ 15 տարի, աշխատել եմ միեւնույն աշխատասենյակում։

Ընթերցել...
 

ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ. ԿՈՂՄ ԵՎ ԴԵՄ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

Ինչպես հաղորդել էինք, Վրաստանի խորհրդարանը ծրագրել էր  արդեն դեկտեմբերի 6-ին, խորհրդարանի իրավաբանական կոմիտեում «Տեղական ինքնակառավարման օրենսգրքի» քննարկումները, թեպետ, ինչպես դեկտեմբերի 5-ին հայտարարեց կոմիտեի նախագահ Վախթանգ Խմալաձեն, լսումները հետաձգվել են եւ կանցկացվեն երկուշաբթի՝ դեկտեմբերի 9-ին։

Հիշեցնենք, որ Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների նախարարության կողմից մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենսգրքի նախագիծը, որի հիմնադրույթները ոչ միանշանակ արձագանք են առաջացրել երկրում։
Օրինանախագծով ավելացվում է ինքնակառավարման քաղաքների թիվը եւ այսօր գործող ինքնակառավարման հինգ քաղաքների (Թբիլիսի, Ռուսթավի, Քութայիսի, Փոթի, Բաթումի¤ փոխարեն ինքնակառավարման կարգավիճակ կշնորհվի նաեւ այն քաղաքներին, որտեղ բնակչության թվաքանակությունը գերազանցում է 15 հազարին (Օրինակ՝ Ախալցիխեն, Գորին եւ այլն¤։
Օրինանախագիծը նախատեսում է նաեւ ինքնակառավարման քաղաքներին հարակից գյուղերից ձեւավորել առանձին թեմեր, որոնց բազայի վրա հիմնվելու են մունիցիպալիտետներ։ Ըստ օրինանախագծի, նախատեսված է նաեւ ներկայումս գործող մունիցիպալիտետների բաժանումը երկու եւ ավելի մունիցիպալիտետների։ Ինքնակառավարման (քաղաքների եւ մունիցիպալիտետների¤ միավորների կառավարման օղակները կլինեն ընտրովի։ Օրենսգրքի նախագծով սահմանված է նաեւ գյուղերում հասարակական խորհուրդների հիմնումը։

Ընթերցել...
 

ԲԵՆԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ - 100

altԱրձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, Վրաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Վրաստանի գրողների եւ ժուռնալիստների միությունների անդամ, Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի երկարամյա նախագահ, «Վրաստան» թերթի մշակույթի եւ գիտության բաժնի երկարամյա վարիչ։
Ծնվել է 1913 թվականի դեկտեմբերի 12-ին, Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղում։ Մանկությունից բնակվում է Թբիլիսիում։ 18 տարեկան հասակում, մանկավարժական տեխնիկումն ավարտելուց հետո, որպես մանկավարժ է աշխատել Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Օչամչիրեի շրջանում, ապա՝ ծննդավայրում, Թբիլիսիում։ 1933 թվականից մինչեւ 2003թ., 70 տարի աշխատել է «Վրաստան» թերթում։ 20 տարեկան հասակից սկսել է աշխատել նախ որպես արխիվարիուս, ապա արդյունաբերական բաժնի հրահանգիչ, հետո այդ բաժնի վարիչ, իսկ 1960 թվականից մինչեւ կյանքի վերջ, գլխավորել է թերթի մշակույթի եւ գիտության բաժինը։ Հեղինակ է 50-ից ավելի գրքերի, որոնք հրատարակվել են Թբիլիսիում, Երեւանում, Մոսկվայում, արտասահմանյան երկրներում։ Թարգմանվել է մի քանի լեզուներով, այդ թվում՝ վրացերեն, ռուսերեն եւ հրատարակվել առանձին գրքերով։
Բենիկ Սեյրանյանը զորընդեղ կամուրջ էր հայ եւ վրաց գրականությունների միջեւ, հավասարապես սիրված ու հարգված թե’ հայ գրողների կողմից՝ Հայաստանում, թե’ վրաց գրողների։ Նա վրաց գրականության դեսպանն էր Հայաստանում եւ հայ գրականության դեսպանը՝ Վրաստանում։
Ամենուրեք սիրված, ամենուրեք գնահատված, մեծարված, շրջապատում իր համով-հոտով զրույցով, իր՝ թող որ նաեւ գեղեցիկ արտաքինով աչքի ընկնող, գրական, մշակութային, լրագրողական աշխարհի այս իսկապես մեծ գործչին, որը նաեւ մինչեւ օրս չփոխարինող թամադա էր, ճանաչողներն ու իր հետ շփվողները «քայլող հանրագիտարան» էին անվանում նրան։ Խոսքի տեր մարդ էր նաեւ։ Այսօր գրողների ու լրագրողների ոչ քիչ բանակ կա թե’ Հայաստանում, թե’ Վրաստանում, որոնք կրթվել-դաստիարակվել են Սեյրանյանի դասերով, պատգամներով, ուղղորդումներով, որոնք մեծապես շնորհակալ են նրան։

Ընթերցել...
 

ԳԱՐՐԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ՝ ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ՇԵՓՈՐԻ ԱՍՊԵՏ

Հետաքրքիր միջոցառում է անցկացրել Վրաստանի հայ երաժիշտների միությունը։ Այդ միջոցառման գլխավոր հերոսը Վրաստանում ճանաչված շեփորահար, Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի ասոցիացված պրոֆեսոր, Թբիլիսիի Ջանսուղ Կախիձեի անվան սիմֆոնիկ նվագախմբի առաջին շեփորահար Գարրի Անտոնյանն էր։

«Հայարտուն» մշակութային կենտրոն, որտեղ անցկացվեց միջոցառումը, Գարրի Անտոնյանը եկավ իր սաների հետ։ Երեկոյի կազմակերպիչ եւ վարող Արտեմ Կիրակոզովը խոսեց այս երաժշտական գործիքի յուրահատկության, դրա տեխնիկական հնարավորությունների մասին։ Մեծ արհեստավարժի մոտ այն ի վիճակի է հնչեցնելու նույնիսկ ջութակին բնորոշ հնչյուններ։ Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի ուսանողներ Իլո Շիոլաշվիլին եւ Վալերի Սաատաշվիլին կատարեցին արիաներ տարբեր օպերաներից։ Թբիլիսիում հազվադեպ է, երբ կանայք նվագում էին փողային գործիքների վրա։ Վիկտորյա Ղազարյանը եւ Քեթի Դոլիձեն սովորում են Թբիլիսիի երաժշկական վեցամյա դպրոցում։ Նրանց կատարմամբ հնչեցին Մերի Դավիթաշվիլու հեղինակած երգերը եւ «Աիդա» օպերայի հանրաճանաչ երթը։ Եվ ահա, բեմ բարձրացավ մաեստրո Գարրի Անտոնյանը, որը Վալերի Սաատաշվիլու հետ կատարեց կոմպոզիտոր Մերաբ Մերաբիշվիլու «Դուետը»։ Ընդ որում, երգահանն ինքը ներկա էր միջոցառմանը եւ համերգի վերջում հրապարակայնորեն իր գոհունակությունը հայտնեց երգեցողության եւ նվագակցության յուրօրինակ կատարման կապակցությամբ։
Իններորդ դասարանցիներ Սերգեյ Անտոնյանն ու Սերգեյ Սարգսյանը կատարեցին բուռն ծափահարությունների արժանացած Գ. Սվերիդովի ռոմանսը եւ Ա.Բաբաջանյանի «Սերենադը»։ Սակայն, ունկնդիրների բուռն ոգեւորությունն առաջացրեց Գ.Անտոնյան, Ի.Շիոլաշվիլի եւ Վ.Սաատաշվիլի եռյակը, որը հիանալիորեն կատարեց մի շարք յուրահատուկ ստեղծագործությունների, այդ թվում՝ «Նվագախմբի հետ գրամեքենայի համերգը» ստեղծագործության հեղինակ, ամերիկյան երգահան Լ.Անդերսոնի «Շեփորահարների շքերթը»։ Անցկացված համերգի հաջողությանը մեծապես նպաստեց կոնցերտմեյստեր Նինո Լեյկաշվիլին։

ԱՐՍԵՆ ԲԱՐԱԿԱԶՅԱՆ

 

ԼԵՎՈՆ ՕՍԻՊՈՎ. «ՈՉ ԹԵ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ԻՆՁ ՈՐՈՆՈՒՄ, ԱՅԼ ԵՍ՝ ՆՐԱՆ»

Նրա հյուրընկալ տունը յուրովի կիրառական արվեստի թանգարան է հիշեցնում։ Դժվար է պատկերացնել, որ այդ տանը ներկայացված հավաքածուի առյուծի բաժինը մի մարդու ստեղծագործության արգասիքն է։ Եվ ահա մենք զրուցում ենք խեցեգործ, թբիլիսահայության լավագույն ներկայացուցիչներից մեկի, Լեւոն Օսիպովի հետ, նրա անհագուրդ ստեղծագործական վերելքների, զարմանալի աշխատասիրության ու ոգեւորության աղբյուրների մասին։

֊ Նախ մի քանի խոսք Ձեր մասին։
- Արդարության առջեւ չեմ մեղանչի, եթե ասեմ, որ ինձ համարում եմ բնիկ թբիլիսցի։ Պապս ու ապուպապս ծնվել ու մեծացել են Քուռ գետի ափին տարածված աշխարհի այս հիասքանչ քաղաքում։ Այստեղ, Հավլաբարում է ծնվել նաեւ ձեր խոնարհ ծառան։ Սովորել եմ հարեւանությամբ, Էլիայի թաղամասում գտնվող թիվ 86 դպրոցում։ Մանկուց սիրել եմ նկարել։ Որքան ինձ հիշում եմ, միշտ մատիտն ու թղթապանակը ինձանից անբաժան են եղել։ Այնպես որ, բուհի ընտրության հարցում էլ այլընտրանք չի եղել՝ ընդունվեցի Երեւանի թատերական գեղարվեստական ինստիտուտի ճարտարապետության եւ քանդակագործության ֆակուլտետ։

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 25 of 53
< Փետրվար 2020 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29