Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՏՈՆԱՀԱՆԴԵՍ, ՈՐԻ ԹԱԳԱԿԻՐԸ ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԳՐՈՂՆ ԷՐ

Փետրվարի 17֊ին, Վրաստանի գրողների տանը տեղի ունեցավ վիրահայ անվանի բանաստեղծ, թարգմանիչ, հայ֊վրացական գրական կապերի նվիրյալ մշակ, «Վրաց մշակույթի դեսպան» կոչման ասպետ, բազմաթիվ պարգեւների ու մրցանակների դափնեկիր Անահիտ Բոստանջյանի ծննդյան 65 եւ գրական գործունեության 40-ամյակներին նվիրված մեծարման երեկոն։ Այն կազմակերպել էր Վրաստանի գրողների ստեղծագործական միությունը։ Հանդիսույթին իրենց մասնակցությունը բերեցին Վրաստանի գրական աշխարհի հայտնի դեմքեր, գրական ության, մշակույթի եւ արվեստի երկրպագուներ։

Միջոցառումը, իր գեղեցիկ միտվածությամբ, մի էջ եւս ավելացրեց հայ-վրաց շարունակական բարեկամության հին ու բարի մատյանին։
Երեկոն բացվեց վրաց անվանի բանաստեղծ Մաղվալա Գոնաշվիլու ողջույնի խոսքով, որտեղ մասնավորապես ասվեց հետեւյալը. «Այսօր առանձնահատուկ օր է Վրաստանի Գրողների տանը, քանզի այս օրը յուրահատուկ սիրո օր է։ Ժողովուրդների միջեւ անկեղծ բարեկամության եւ անկեղծ սիրո օր։ Օրն է մի տիկնոջ, ով արդեն 40 տարի ծառայում է իրեն թանկ ու սիրելի վրաց եւ հայ ժողովուրդներին։ Երկրպագում է երկու հող ու ջրի եւ աղոթում է այդ հող ու ջրերի համար՝ իր բանաստեղծություններով, իր թարգմանություններով, իր լրագրողական գործունեությամբ։ Եվ եթե մարդիկ ուզում են, որ երկիրը լինի խաղաղ, բարձր ու մարդկային հարաբերությունները լինեն գեղեցիկ, Անահիտ Բոստանջյանի նման մարդկանց պետք է ասել, որ երկար ապրեն եւ իրենցով գեղեցկացնեն մեր գոյությունը, սերը, բարեկամությունը…»։

Ընթերցել...
 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԻՆՔՆԱԳԻՐ ԵՐԳԱՀԱՆԸ

«Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրըն ուրիշ գըրեն է»: Հայ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովայի այս խոսքերը, որոնք, անշուշտ, ուղիղ իմաստով ընկալելը ճիշտ չէ, իրենց զուտ բանաստեղծական հմայքը պահպանում են մինչ այն պահը, քանի դեռ նրա գիրն առարկայորեն չի հառնել հայացքիդ առաջ: Ամեն դեպքում, Երեւանի Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում նրա ինքնագիր երգարանը, ժողովրդի լեզվով ասած՝ դավթարը տեսնելիս, առաջինը, որ կարող է անցնել այցելուների մտքով, հենց այս բառերն են: Ասենք, որ այդ դավթարը մինչեւ 1921 թվականը պահվում էր Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի բնակարանում։

Իսկ դեգերումների այն երկար ու ձիգ ճանապարհը, որ հաղթահարել է այս երգարանը մինչեւ իր վերջին հանգրվան հասնելը, փորձություններով հարուստ նրա ճակատագրին տալիս են նոր ու զարմանալի երանգներ: Հենց միայն ուշագրավ այն հանգամանքը, որ դավթարը թանգարանին է փոխանցել Հովհաննես Թումանյանը, կարծես փաստում է նախախնամության միջամտությունը, որ կամուրջ է ստեղծել երկու հայ մեծերի միջեւ:

Ընթերցել...
 

ԽՈՋԻՎԱՆՔԻ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ԵՎ ԳՐՔԻ ՏՈՆԸ

Փետրվարի 19-ին, Մեծն Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, եւ Հայաստանի գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լեւոն Անանյանի նախաձեռնությամբ, դեռեւս 2008 թվականից այդ օրը նշվում է նաեւ որպես գրքի նվիրատվության օր։

Այդ օրը, Թբիլիսիի Հայ գրողների եւ հասարակական գործիչների պանթեոնում հավաքվել էին վիրահայ հոգեւոր եւ աշխարհիկ դասի ներկայացուցիչներ՝ խնկարկելու Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հիշատակը՝ ի նշանավորումն նրա ծննդյան օրվա։

Ընթերցել...
 

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

ԹԵԱ ԾՈՒԼՈՒԿԻԱՆԻՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՐԵՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ, ԻՍԿ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ ԱԽԱԼՔԱԼԱՔԻՈՒՄ ԵՎ ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԻ ՏԵՂԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ

Փետրվարի 11-ին Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին աշխատանքային հանդիպում անցկացրեց Վրաստանի խորհրդարանի Նինոծմինդայի եւ Ախալքալաքիի մեծամասնական պատգամավորներ Հենզել Մկոյանի, Սամվել Պետրոսյանի եւ «Վրացական երազանք» կուսակցությունից խորհրդարանի համամասնական պատգամավոր Ռուսլան Պողոսյանի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին բնակչության որոշ հատվածին հուզող երկքաղաքացիություն, օտարերկրյա քաղաքացիություն ունեցող եւ քաղաքացիություն չունեցող անձանց հիմնախնդիրների հետ կապված կարգավորման ուղիները։

Հանդիպմանը ներկա էին նաեւ արդարադատության փոխնախարարներ Ալեքսանդր Տաբատաձեն եւ Միխեիլ Սարջվելաձեն:
Արդարադատության նախարարության տեղեկատվությամբ, դա վերոնշյալ հարցերի կարգավորմանն ուղղված երկրորդ հանդիպումն էր:

Ընթերցել...
 

ՕԼԵԳ ՇԱՏԱԼՈՎ. «ՈՒՆԵՆՔ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԼԱՅՆ ԱՍՊԱՐԵԶ, ՄՆՈՒՄ Է ԳՈՐԾԱՐԿԵԼ ԱՌԿԱ ՈՂՋ ՆԵՐՈՒԺԸ»

Փետրվարի 5-6-ին Թբիլիսիում, Euroconvention Global ընկերության նախաձեռնությամբ, Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի ու Էներգետիկայի եւ բնապահպանության ու բնական ռեսուրսների նախարարությունների աջակցությամբ անցկացվեց ենթակառուցվածքի եւ նոր էներգետիկայի հարցերով երկրորդ հարավկովկասյան ներդրումային գագաթաժողովը («South Caucasus Infrastructure & New Energy Investment Summit»), որտեղ ներկայացված էին նշված ոլորտներում աշխատող տարածաշրջանային կազմակերպություններ, օտարերկրյա մասնակիցներ: Գագաթաժողովի շրջանակներում անցկացվեցին կլոր սեղանների քննարկումներ, որոնք նվիրված էին տրանսպորտի, լոգիստիկայի եւ բեռնափոխադրումների հարցերին:

Մասնակիցների թվում էր նաեւ Հայաստանի «Հարավ-կովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) փակ բաժնետիրական ընկերության պատվիրակությունը՝ ընկերության գլխավոր տնօրենի համագործակցության եւ լոգիստիկայի գծով տեղակալ Օլեգ Շատալովի գլխավորությամբ։
Գագաթաժողովի շրջանակներում անցկացված ցուցահանդեսին հայ երկաթուղայինները ներկայացրին ՀԿԵ-ի գործունեության հիմնական ուղղությունները, կոնտեյներային փոխադրումների զարգացումների հեռանկարները, Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացման ծրագրերը, նոր մաքսային կոնտեյներային տերմինալի ստեղծման նախագիծը, որը շուտով շահագործման կհանձնվի Երեւանում:
Գագաթաժողովին ընկերության գործունեության եւ զարգացման հեռանկարների մասին զեկուցումով ելույթ ունեցավ Օլեգ Շատալովը։
Մենք հանդիպեցինք «Հարավ-կովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրենի համագործակցության եւ լոգիստիկայի գծով տեղակալ ՕԼԵԳ ՇԱՏԱԼՈՎԻն եւ առաջադրեցինք մի շարք հարցեր.

Ընթերցել...
 

ՀԻՆ ՎՐԱՑԵՐԵՆ-ՀԻՆ ՀԱՅԵՐԵՆ ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՆՈՐ ԲԱՌԱՐԱՆ

Ընթացիկ տարվա փետրվարի 7-ին, Թբիլիսիի Ազատության հրապարակում վերանորոգված մունիցիպալիտետի սակրեբուլոյի շենքում, կայացավ բանասիրական գիտությունների դոկտոր, հայագետ, վրացագետ, Վրաստանի ձեռագրերի Ազգային կենտրոնի հիմնադիր եւ առաջին տնօրեն, բարեհիշատակ Իլիա Աբուլաձեի (1901-1968 թթ.) արխիվային նյութերի ցուցադրությունը եւ նրա «Հին վրացերեն-հին հայերեն փաստագրական բառարանի» շնորհանդեսը:

Պրոֆեսոր Աբուլաձեն հայտնի է որպես հայերենի եւ վրացերենի առնչությունների, հատկապես այդ լեզուների փոխազդեցությունների, նրանց բառապաշարի առանձնահատկություններին նվիրված հետազոտությունների հեղինակ: Հայագիտության համար արժեքավոր են նրա «Հայ եւ վրաց գրական կապերը 9-11-րդ դարերում», «Հովհաննես Դրասխանակերտցի», «Շուշանիկի տվայտանքները» ուսումնասիրությունները ու գրաբարի դասագիրքը: Ի.Աբուլաձեն աշակերտել է Հրաչյա Աճառյանին, Լեւոն Մելիքսեթ-Բեկին, Ակակի Շանիձեին: Նա կրթել է երիտասարդ հայագետների մի ամբողջ սերունդ, այդ թվում՝ ակադեմիկոս Զազա Ալեքսիձեին, Էլենե Դոչանաշվիլուն, Էլենե Ցագարելուն…

Ընթերցել...
 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐՆ ԱՃՈ՞ՒՄ ԵՆ

Ինչպես հայտնել են «Ղազտրանսգազ-Թբիլիսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից, մարտի 1-ից Թբիլիսիում իրավական անձանց համար բնական գազը կթանկանա եւ, ներկայիս 0,75֊ի դիմաց, կկազմի 0,9 լարի (շուրջ 0,45 դոլար)՝ մեկ խորանարդ մետրի դիմաց: Տեղեկատվության համաձայն, սակագնի բարձրացումը կապված է դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքի զգալի փոփոխման հետ: Ֆիզիկական անձանց համար բնական գազի սակագնի բարձրացում չի սպասվում:

Միաժամանակ, «Ղազտրանսգազ-Թբիլիսի» ընկերությունը սպառողներին տեղեկացնում է, որ մինչեւ փետրվարի 7-ը կնքեն նոր պայմանագիր, հակառակ դեպքում, ընկերությունը սպառնում է դադարեցնել գազի մատակարարումը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փետրվարի 5-ին փոխվարչապետերին հանձնարարել է բանակցություններ սկսել Ադրբեջանի SOCAR նավթի-գազի ընկերության հետ՝ խուսափելու երկրում բնական գազի սակագների բարձրացումից։

Ընթերցել...
 

ԻՐՄԱ ՍՈԽԱՁԵ. «ԹԲԻԼԻՍՅԱՆ ԿԱՐՈՏԸ ՄԻՇՏ ՈՒՂԵԿՑԵԼ Է ՄԻՔԱՅԵԼ ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎԻՆ»

Այս տարի լրանում է Էլդար Ռյազանովի լայն ճանաչման արժանացած՝ «Ճակատագրի ծաղր կամ բաղնիքդ անուշ» ֆիլմի նկարահանման 40-ամյակը։ Տասնամյակներ շարունակ այս ֆիլմը չկորցրեց ոչ միայն իր գրավչությունը, այլեւ, ընդհակառակը, սիրելի ու ընդունելի դարձավ հաջորդ սերունդների համար։ Ֆիլմում նկարահանված ճանաչված դերասանների հիանալի խաղն է՚լ ավելի զարդարվեց այդ ֆիլմի համար հատուկ գրված երաժշտությամբ, երգերով, եւ քչերը գիտեն, որ այդ հիանալի երաժշտության հեղինակը Թբիլիսիում, հայկական ընտանիքում ծնված ու մեծացած երգահան Միքայել Թարիվերդիեւն (1931-1996) էր։ Միքայել Թարիվերդիեւը ծնունդով թբիլիսցի այն հայ ստեղծագործողների թվին էր պատկանում, ում համար ողջ կյանքում Վրաստանը, առանձնապես՝ Թբիլիսին, մնաց ամենահարազատ, ամենանվիրական վայրը։ Վերջերս Թբիլիսիում, վրաց ճանաչված էստրադային երգչուհի ԻՐՄԱ ՍՈԽԱՁԵԻ նախաձեռնությամբ Ա.Գրիբոյեդովի անվան պետական ակադեմիական ռուսական թատրոնում կարճ ժամանակահատվածում անցկացվեց ստեղծագործական երկու երեկո՝ նվիրված Միքայել Թարիվերդիեւին։

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 5 of 53
< Հունվար 2020 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31