Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՏԻԿՆԻԿՆԵՐԻ ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

altՓետրվարի 2-ին Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնում կայացավ Վարպետ տիկնիկագործ Գարրի Դավթյանի (1946-2002) մասին պատմող «Տուն, որտեղ հեքիաթներ են ծնվում» գեղարվեստա-վավերագրական ֆիլմի ցուցադրումը, որին իրենց մասնակցությունն էին բերել արվեստի գործիչներ ու սիրահարներ, Դավթյանների ընտանիքի անդամներ։

…Իսկ հեքիաթների աշխարհը, թերեւս, ամենաբարի աշխարհն է, քանզի այն սովորեցնում է լինել անչար, գթառատ ու կարեկից, մաքրահոգի, քաջ ու անվախ…  Իսկ այդ աշխարհը ավելի է հմայիչ ու գրավիչ, երբ նրա բնակիչները դառնում են տիկնիկ-խամաճիկները… Դու ակամա սիրում ես նրանց, մերվում նրանց, սովորում բարին, սովորեցնում ուրիշներին…
Ու երեւի թե հեքիաթ արարող տիկնիկների հենց այս «մարդկային» հատկություններն էին, որ գրավեցին թբիլիսահայ արվեստի ակնառու դեմքերից մեկի՝ վառ երեւակայությամբ օժտված արվեստագետ, կյանքից 55 տարեկանում հեռացած, Գ.Դավթյանի ուշադրությունն ու սերը, եւ նա գիտակցական իր կյանքը նվիրեց տիկնիկներ ստեղծելու դժվարին, բայց շնորհակալ գործին։ Եվ ոչ միայն ստեղծեց։ Նա նաեւ Հավլաբարի իր տունը նվիրեց իր տիկնիկներին, այնքան որ սիրում էր նրանց,  ապրում  նրանցով, ձգտում նրանց միջոցով  մարդկանց ուղղորդել դեպի կատարյալը, դեպի ազնիվը… Ու թեեւ նա չհասցրեց լիարժեքորեն տեսնել իր գեղեցիկ արվեստի պտուղները, սակայն շնորհիվ իր այրու՝ տիկին Ժաննա Դավթյանի, զավակների ու թոռան, տիկնիկները շարունակեցին ապրել, «Դավթյանների խամաճիկների տան» մեջ շարունակեց բաբախել Դավթյանի սիրտը, Գեղեցիկի սիրտը։ Ու տունը մշտայցելուների համար դարձավ արվեստի մի գեղեցիկ ու գողտրիկ օջախ, որտեղ իսկապես «հեքիաթներ են ծնվում»։
Շատ է գրվել այս հյուրընկալ տան մասին, շատերն են հիացել տիկնիկների խոսք ու խաղով, երգ ու պարով, տարբեր դիմաշարժերով, տիկնիկներին շնչավորելու ամենատարբեր հնարանքներով…

Ընթերցել...
 

ԲՈՒՀԵՐՈՒՄ 14 ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԿԴԱՌՆԱ ԱՆՎՃԱՐ

altՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԻԱՆԱԼԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՈՒՄ

Դեռեւս անցյալ տարվա վերջերին Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունը հանդես եկավ բուհերում՝ բակալավրիատի մի քանի առաջատար ուղղությունների 14 մասնագիտությունների ուսուցումը անվճար դարձնելու նախաձեռնությամբ։

Ներկայացնելով կրթության գերատեսչության առաջարկությունը, կրթության եւ գիտության նախարար Գիորգի Մարգվելաշվիլու խոսքերով, նախարարության նոր ղեկավարության կողմից 2013 թվականի բյուջեում ուսանողների գրանտային ֆինանսավորման համար նախատեսված գումարները ավելացվել է եւ, ընդհանուր առմամբ,  հասցվել 10,2 միլիոն լարիի։
Նախարարության վերոնշյալ նախաձեռնությունը վերաբերում է հետեւյալ ուղղություններին եւ մասնագիտություններին՝ ագրարային գիտություններ, մասնագիտությունը՝ ագրոնոմիա, կրթական ուղղությունը՝ կրթական գիտություններ, ինժեներական ուղղությունը՝ էներգետիկա եւ էլեկտրաինժեներիա, շինարարություն, բնագիտական գիտություններ՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ՝ էկոնոմիկա, հումանիտար գիտություններ՝ հնագիտություն, պատմություն, վրաց բանասիրություն, փիլիսոփայություն, նաեւ ճարտարապետություն։

Ընթերցել...
 

ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

altԻնչպես նշել էինք մեր թերթի նախորդ համարում, լույս է տեսել «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերեն եւ ռուսերեն ուղեցույցը, որից պարբերաբար ներկայացնում ենք մեր քաղաքի պատմական ու մշակութային արժեքավոր հուշարձանների եւ կառույցների պատմությունները:

ԹԲԻԼԻՍԻԻ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑԻ
Սամղեբրո փողոցի վրա, Նարիղալա բերդամրոցի ստորոտում, գտնվում է Սուրբ Գեւորգ հայկական առաջնորդանիստ եկեղեցին: Ըստ «Թբիլիսի. զբոսաշրջիկի ուղեցույց» տեղեկատուի, Սուրբ Գեւորգը կառուցվել է 1251 թվականին, վաճառական Ումեկ իշխանի ծախսերով: Հետագայում այն մի քանի անգամ վերանորոգվել է եւ համարվում է Թբիլիսիում գործող հայկական եկեղեցիներից ամենահինը: Եկեղեցու գավթում հանգչում է XVIII դարի երաժիշտ, աշուղ եւ սիրային քնարերգության վարպետ Սայաթ-Նովայի աճյունը: Տաճարի բակում են ամփոփված նաեւ հայ ժողովրդի ակնառու զավակները՝ նկարիչ Գ.Բաշինջաղյանը, զորավարներ կոմս Մ.Լորիս-Մելիքովը, Ա.Տեր-Ղուկասովը, Բ.Շելկովնիկովը, Ի.Լազարեւը:
«Վրաստան» թերթի հավելում. Նշենք, որ վերջին անգամ Սուրբ Գեւորգ եկեղեցին  վերանորոգվել է 1924թ.: Այսօր եկեղեցին ժամանակավորապես փակ է: 2012 թվականի աշնանը տաճարում մեկնարկել են վերանորոգման աշխատանքներ, որոնք իրականացնում է վրացական «Մգվիմե» շինարարական կազմակերպությունը՝ շնորհիվ Ռուսաստանում եւ այլ երկրներում ապրող հայության նվիրատվությունների: Եկեղեցու բացառիկ որմնանկարները վերականգնվելու են ՀՀ Մշակույթի նախարարության փորձառու եւ բարձրակարգ մասնագետների կողմից։

Ընթերցել...
 

«ՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

ՀԱԿՈԲ ՀՈՎՆԱԹԱՆՅԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ»

Հունվարի 28-ին, Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության դահլիճում, տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից հրատարակված «Վրաստանի հայ նկարիչները Հակոբ Հովնաթանյանից մինչեւ Գայանե Խաչատրյան. դրվագներ մեծ պատմությունից» նկարազարդ կատալոգի շնորհանդեսը: Հրատարակությունը նվիրված է 19-20-րդ դարերում Վրաստանում, մասնավորապես, Թբիլիսիում ապրած եւ ստեղծագործած հայկական ծագում ունեցող անվանի նկարիչների բազմաժանր աշխատանքներին, որոնք այսօր պահվում են Վրաստանի տարբեր թանգարաններում եւ անհատ կոլեկցիոներների հավաքածուներում:

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկան Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը եւ Վրաստանի մշակույթի ու հուշարձանների պահպանության առաջին փոխնախարար Մարինա Միզանդարին։
Վրաստանի մշակութային կյանքում թբիլիսահայ նկարիչների անգնահատելի ավանդի մասին խոսեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, պրոֆեսոր, արվեստագետ Թամարա Բակուրիձեն, Վրաստանի մշակույթի նախարարի օգնական Յուրի Մեչիտովը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանը, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը։
Կատալոգի ծրագրի հեղինակն ու ղեկավարը նկարչուհի Իրենա Օհանջանովան է։ Կատալոգի վրա աշխատել են Ժաննա Սարուխանովան, Նինո Զաալիշվիլին, Իրինա Արսենիշվիլին, Նինո Նադարաիան։ Ասենք նաեւ, որ վրացերենից հայերեն թարգմանիչն ու խմբագիրը Անահիտ Բոստանջյանն է, լուսանկարների հեղինակը՝ Յուրի Ակուլյանը, իսկ դիզայնը եւ մակետավորումը կատարել են Իրակլի Խուցիշվիլին ու Գոգա Դավթյանը։

ԱՆԱՀԻՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

действительно есть кое-какие "Словарь исключений заимствований и трудных слов английского языка" вещи, которых ты не знаешь обо мне, "Конец нейлонового века" ответила она.

Яркие молнии сверкали в его руках, слышались оглушительные раскаты грома.

Никто не отрицает, что стрекала "Uno Page D' Amour / Одна страница любви" ФХ страшное оружие, однако "Акварель для начинающих" их воздействие не имело таких тяжелых последствий, как эти "Полный порядок для мам Понедельный план борьбы с хаосом на кухне..." странные приступы.

Тропа, если это можно было назвать тропой, превратилась "Игры и занимательные задания по истории" в разбитый скалистый склон, усыпанный плитами, которые падали вниз, как "150 уроков труда в 1-4 кл" фарфоровые осколки, стоило только коснуться их.

Очевидно, девушки переставляли бутылки и "Экономическая теория Добрынин" вазы, стоящие на мраморных полках, хотя я понятия "Математика 2 кл Учебник 3тт" не имел, зачем им это понадобилось, а строить догадки сейчас "Лейбниц за 90 минут" не было времени.

Наконец я сумел открыть дверь, поддев ее снизу.

Вы ведь "Учимся быть вежливым" из других краев, будь то Англия, Шотландия или "КР Крошка Енот" Ирландия безразлично, мы ведь не "Почему мужчины хотят секса, а женщины любви" знаем.

Когда исчезли последние связующие силы, она задымилась и "Ведун Жребий брошен" превратились в клуб пара.

Ведь нам и вправду некуда "Легионер. Пять лет во Французском Иностранном легионе" ее девать.

Теперь они допрашивают их перед казнью вот что они "Акварель для Матадора" делают!

Да и "решающий вклад" трассовую тоже превышала, поскольку под Москвой, знал Ильин, дозволялось "Дело лис-оборотней..." развивать не более ста десяти.

Столь дерзкое утверждение "Мост через вечность" так ошеломило меня, что прошло некоторое время, прежде чем я "Современная китайская аббревиатура" мог собраться с силами.

Зверь "Скачать nocd для red faction 2" ушел от него в пещере, и вновь пришло чувство одиночества, покинутости, "Жена Цезаря вне подозрений" как в тот день, когда друзья бросили его на равнине.

Личный демон Лэнджа достался мне "бесплатная порнуха смотреть скачать" в наследство и ему, конечно, больше всего хотелось услышать, как я выкрикиваю, "скачать portable adobe photoshop cs6" Зазас, Зазас, Насатанада, Зазас слова, настежь распахивающие Врата Ада.

Я не слышал, чтоб таким способом когда-нибудь действовали "mega jack игровые автоматы" раньше, но я удержал Козырной "Княжна с тараканами" контакт, потребовав присутствия матери, и сбил раму прочь.

Я даже не понял, что случилось.

Да, я должен "История России, XIX век. Учебник для 8 класса общеобразовательных учреждений" вернуться в этот странный "скачать видео русские народные танцы" Эдем, который я когда-то воздвиг.

Пока мы, то и дело поскальзываясь, спускались "Настоящие повести для настоящих мальчишек и девчонок" на равнину, при этом мы старались срезать угол, чтобы, пользуясь указаниями духа-дракона, выйти поближе к "скачать рыбалки для андроид" вратам, Ходок рассказал нам окончание своей истории.

 

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՄԱՍՇՏԱԲՆԵՐՈՎ

altԸնթացիկ տարում նոր թափ կտրվի ճանապարհային շինարարությանը։ Ճանապարհային ենթակառույցների բարեկարգման համար այս տարի նախատեսված է ծախսել ավելի քան կես միլիարդ լարի։

2013 թվականի բյուջեում ճանապարհների կարգավորման նպատակով նախատեսված է 501,740 միլիոն լարի, ինչը 103,830 միլիոնով գերազանցում է անցյալ տարվա բյուջետային հատկացումը։ Նշենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում, ճանապարհային ենթակառույցների բարեկարգման համար, 2012 թվականին առանձնացված գումարը ամենաքիչն էր։ Հատկանշական է նաեւ, որ, 2010 թվականի համեմատությամբ, ճանապարհների շինարարության համար հատկացված գումարը 2011 թվականին ավելի քիչ էր։ 2011 թվականին ճանապարհային ենթակառույցների բարեկարգման համար հատկացվել էր 525,547 միլիոն լարի, իսկ 2010-ին այդ նպատակով ծախսվել էր 549,875 միլիոն լարի։
Ինչ վերաբերում է ընթացիկ տարվա բյուջետային հատկացումներին, ապա վերոնշյալ 501,740 միլիոն լարիի գրեթե կեսը՝ 245,360 միլիոնը, պետական միջոցներ են, իսկ 256,380 միլիոնը կազմելու են վարկերը։ «Այս տարի ճանապարհների շինարարությունը կշարունակվի, այն էլ՝ աննախադեպ մասշտաբներով»,- հայտարարեց Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի նախագահ Զաքարիա Խունձաղիշվիլին։
Նրա խոսքերով, այս տարի ընդհանուր առմամբ 100 կիլոմետր ճանապարհների վրա կիրականացվեն տարբեր տեսակի վերականգնման աշխատանքներ։ Մասնավորապես, շինարարական աշխատանքներ կտարվեն արեւելքից Թբիլիսի տանող ճանապարհների վրա, կկարգավորվի «Ստեփանծմինդա-Լարս» ճանապարհային կամուրջը։

Ընթերցել...
 

ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

altԻնչպես նշել էինք մեր թերթի նախորդ համարում, լույս է տեսել «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերեն եւ ռուսերեն լեզուներով լույս տեսած ուղեցույցը, որից պարբերաբար ներկայացնում ենք մեր քաղաքի պատմական ու մշակութային արժեքավոր հուշարձանների եւ կառույցների պատմությունները:

ՌՈՒՍԹԱՎԵԼՈՒ ՊՈՂՈՏԱ. ՏՈՒՆ, ՈՐԸ ԿԱՌՈՒՑԵԼ Է ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐ ՄԵԼԻՔ-ԱԶԱՐՅԱՆՑԸ
Որքան էլ տարօրինակ լինի, Ռուսթավելու պողոտայի այդ հատվածը շատերի համար շարունակում է կոչվել «Զեմել» անունով։ «Զեմել» գերմաներեն նշանակում է «բուլկի»։ Հենց այդ հատվածում, Ռուսթավելու պողոտայի թիվ 37 հասցեն մի հետաքրքիր շինություն է, որ շատ ավելի տարածված է «Մելիք-Ազարյանցի տուն» անվամբ: Այն կառուցվել է 1900 թվականին, ճարտարապետ Օբոլենսկու նախագծով: Սա հսկայական, ամբողջ թաղամասն ընդգրկող շենք է, որը պատկանել է առաջին գիլդիայի վաճառական Ալեքսանդր Մելիք-Ազարյանցին: Դեռեւս XX դարասկզբին Տունն արդեն ունեցել է իր առանձին էլեկտրո եւ ջրամատակարարումը, ջեռուցման համակարգը, հեռախոսակապը, մանկապարտեզը, կինոթատրոնը, լուսանկարչական սրահը, գեղագիտական պատկերասրահն ու այգին՝ շատրվանով եւ էկզոտիկ բուսականությամբ... Լայն ցուցափեղկերով, բազմանկյուն աշտարակներով բազմամուտք շինությունը, ասես վառ ապացույցն ու վկան է XX դարի շինարարական պոռթկման: Աշտարակներին զետեղված քարե պսակները խորհրդանշում են վաճառականի 25-ամյա մահացած դստեր պատմությունը, ով վախճանվեց տան շինարարությունը դեռ չավարտած: Ասում են՝ երբ փորում էին տան հիմքը, այստեղ ներկա քաղաքի վաճառականները գանձեր էին գցում փոսի մեջ՝ հանուն երջանկության… Բայց, դժբախտաբար, տունը Մելիք-Ազարյանցին երջանկություն այդպես էլ չբերեց, նա մահացավ աղքատության մեջ, արդեն խորհրդային կարգերի օրոք եւ հողին հանձնվեց ընկերների հանգանակությամբ: (Մանրամասն Մելիք-Ազարյանցի մասին տես՝ «Վրաստան» թերթ, 2012թ. մարտի 10, N 19-20)։

Ընթերցել...
 

ՀԵՂԻՆԱԿԸ ՄԵՐԵՆԻԱՑԻ ՈՒՍՈՒՑԻՉՆ Է

Այս պարագայում «նոր գիրք» խորագիրը փոքր-ինչ պայմանական իմաստ ունի։ Իրականում Ախալքալաքիի շրջանի Մերենիա գյուղում բնակվող, դպրոցի ուսուցիչ, ստեղծագործող Գեւորգ Հայասայի «Վերջ ողբին հայոց» բանաստեղծական ժողովածուն, որ Հայաստանի գրողների միության հրատարակությամբ մատուցվեց ընթերցողին, փաստորեն շարունակությունն է նրա «Թափանցիկ վարագույր» (1992թ.) ժողովածուի։

Գրքի հերոսը մեր ժամանակակիցն է, բայց փոքր-ինչ վերապահորեն պետք է մոտենալ այդ ժամանակակցին, որովհետեւ նա սովորական մեկը չէ, այլ՝ «ընկնող փաթիլի դողը» տեսնող բանաստեղծը, որին տրված է նաեւ անձամբ չփորձածը՝ այս պարագայում՝ ցեղասպանություն տեսած իր հայրերի ցավը, զգալու ունակությունը։
Այդ հերոսն ապրում է ժամանակային ու տարածական մի քանի չափումներում. Ընթերցողը նրա կերպարում զգում է՝ տարագիր ծնողների ընտանիքում մեծացող որդու ծանր պատանեկությունը… Եղեռն վերապրած ծնողների վշտալի հուշերի վերապրումը… Տեսնում է նրա ներկա կյանքը, որտեղ ծնվել է ու մասնակիցն է մերօրյա մարտահրավերներին արժանապատվորեն դիմադրող իր ժողովրդի ճակատագրի։

Ընթերցել...
 

ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

altՀԱՏՎԱԾՆԵՐ՝ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ ԵՎ ՌՈՒՍԵՐԵՆՈՎ ԼՈՒՅՍ ԸՆԾԱՅԱԾ «ԹԲԻԼԻՍԻ. ԶԲՈՍԱՇՐՋԻԿԻ ՏԵՂԵԿԱՏՈՒ» ՈՒՂԵՑՈՒՅՑԻՑ

Երրորդ տարին է, ինչ առավել հարմարավետ է դարձել շրջագայումը Թբիլիսիի տարածքով: Եվ դա, երեւի, շնորհիվ «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերեն-ռուսերեն ուղեցույցի, որը մայրաքաղաքի գրախանութներում սովորաբար հայտնվում է տարեվերջին եւ, ինչպես վկայում են վաճառողները, անմիջապես սպառվում: 152 էջ ընդգրկող գրքույկը սկսվում է Թբիլիսիի անվան ու հիմնադրման պատմությունից ու տանում մինչեւ մեր օրերը՝ Խաղաղության ապակյա կամուրջ: Լրատուն ուշագրավ ու հետաքրքիր է, կարծում եմ յուրաքանչյուրի՝ ինչպես արտերկրացու, այնպես էլ՝ Վրաստանի սովորական քաղաքացու համար, քանի որ զբոսաշրջիկին անհրաժեշտ հասցեների ու հեռախոսահամարների կողքին, այն ներառում է համառոտ տեղեկություններ մեր քաղաքի պատմական ու մշակութային ամենատեսարժան կոթողների ու վայրերի մասին: Տեղեկատուն պատմում է նաեւ վրաց պատմության նշանավոր իրադարձությունների, կարեւոր ավանդույթների ու տոների, բնակլիմայական պայմանների եւ երկրի աշխարհագրական դիրքի մասին, առանձնացնում՝ վրացական խոհանոցի խորտիկներն ու ուտեստները: Հաշվի է առնված յուրաքանչյուր կարեւոր հանգամանք. երկիր ժամանելու կարգից ու բեռնափոխադրման կանոններից մինչեւ երթուղիների եւ հյուրանոցների, խանութների ու ռեստորանների, Թբիլիսիում եւ նրանից դուրս գործող Վրաստանի առողջարանների ու հանգստավայրերի, անվտանգության, բանկային, տրանսպորտային ու վարչական այլ ծառայությունների տվյալներ ու նաեւ ռուս-վրացերեն ու անգլերեն-վրացերեն զրուցարան:
Հրատարակությունն աչքի է ընկնում նաեւ ոճային արդի ձեւավորմամբ, այն ունի պոլիգրաֆիական բարձր մակարդակ եւ տեղեկատվական մատչելի դասակարգում:
«Վրաստան» թերթի ընթերցողներին հայտնենք, որ հաջորդիվ եւ պարբերաբար ներկայացնելու ենք «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու»-ում հիշատակվող ու վրաց մայրաքաղաքը զարդարող հուշարձանների համառոտ պատմությունները (հավելելով դրանք լրացուցիչ տեղեկություններով), որոնց թվում քիչ չեն հայկական պատկանելության եկեղեցիներ եւ հայազգի մեծահարուստների  գումարներով, ինչպես նաեւ բարերարների նվիրատվությամբ ու ճարտարապետների նախագծով կառուցված շինությունները:

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 41 of 53
< Հոկտեմբեր 2020 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31