Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԱՌԱՋԻՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԱՐԻԵՏԱ ՕԳԱՆԵԶՈՎԱՅԻ ԱԶԳԱՆՈՒՆՆ Է

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԹԻՎ 72 ՀԱՆՐԱՅԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Ուսուցիչների միջազգային օրվա կապակցությամբ, Թբիլիսիի թիվ 72 հանրային դպրոցում անցկացվեց տոնական միջոցառում։ Տոնի շրջանակներում, կրթօջախի մանկավարժները կազմակերպել էին իրենց իսկ աշխատանքների՝ գեղանկարների, ասեղնագործությունների, գոբելենների եւ այլնի ցուցահանդես։

Միջոցառումը բացառիկ էր նաեւ նրանով, որ այդ օրը դպրոցի մանկավարժները մեծ սիրով ու նաեւ ափսոսանքով վաստակած հանգստի ճանապարհեցին հարգարժան ուսուցչուհի Մարիետա Օգանեզովային, ով շուրջ 50 տարի աշխարհագրություն էր դասավանդում այդ կրթօջախում։

Ընթերցել...
 

ԱԲԵԼՅԱՆՑԻՆԵՐԻ «ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ» ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Հոկտեմբերի 14-16-ը Հայաստանի Վանաձոր քաղաքի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Թբիլիսիում, Գրիբոյեդովի անվան ռուսական ակադեմիական թատրոնի շենքում: Այդ առիթով, Թբիլիսիում է գտնվում թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վահե Շահվերդյանը, որը համաձայնեց պատասխանել թերթին հետաքրքրող հարցերին:

- Պարոն Շահվերդյան, ինչպե՞ս ծնվեց հյուրախաղերի գաղափարը:
- Ես դեռ անցած տարի էի մտածում Թբիլիսիում հյուրախաղեր կազմակերպել, քանի որ աբելյանցիները պարբերաբար եղել են հյուրախաղերով այստեղ։ Եվ հատկապես այն տարիներին, երբ ես ղեկավարում էի Վանաձորի պետական դրամատիկական թատրոնը: Մենք 6-7 անգամ եղել ենք Թբիլիսիում: (Վ.Շահվերդյանը 1996-2009 թթ. ղեկավարում էր Երեւանի Գ.Սունդուկյանի անվան պետական ազգային ակադեմիական դրամատիկ թատրոնը։ խմբ.)։

Ընթերցել...
 

ԱԳՐՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Սեպտեմբերի 1-ից գործողության մեջ է մտել պետական ագրոապահովագրության պիլոտային նախագիծը։ Այն գյուղացիներին եւ ֆերմերներին կոչված է հնարավորություն ընձեռել ապահովագրելու իրենց բերքը։

Ագրոապահովագրության ծրարը նախատեսում է 70-ից մինչեւ 95 տոկոսի պետական ֆինանսավորում։ Ծրագրի համաձայն, ֆիզիկական անձինք՝ որպես ապահովագրություն, առավելագույնս կարող են ստանալ 30 հազար, իսկ կոոպերատիվները՝ 90 հազար լարի։
Պետական ագրոապահովագրական ծրագրում ներգրավված են մի շարք ապահովագրական ընկերություններ, մասնավորապես, «Ալդագի բիսիայ», «Աիսի խումբ», «Ջի Պի Այի հոլդինգ» ընկերությունները։

Ընթերցել...
 

ՌՈԲԵՐՏԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՐԳԵՎԸ

2013-2014 ուստարվա բազային աստիճանը հաջողությամբ ավարտած մի խումբ դպրոցականներ, «Իմ առաջին համակարգիչը» նախագծի շրջանակներում, պարգեւատրվեցին «Նոթբուք» համակարգիչներով։
Պարգեւատրության հանդիսությունը տեղի ունեցավ Վրաստանի կրթության եւ գիտության գործակալության սրահում (ՀԻԻԱ-ի կրթության եւ գիտության ենթակառույցի զարգացման գործակալության ֆինանսական եւ նյութական ռեսուրսների ծառայության աշխատանքի գլխավոր մասնագետ Լելա Սվիմոնիայի կողմից)։

Նախարարության խրախուսմանը արժանացածների շարքում հայտնվեց թբիլիսցի Ռոբերտ Գրիգորյանը։

Ընթերցել...
 

ԻԼԻԱ ԵՐԿՐՈՐԴ. «ՄԵՐ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԸ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՕԱԶԻՍ ԵՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ»

ՀԱՄԱՅՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱԹՈՂԻԿՈՍ-ՊԱՏՐԻԱՐՔԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՎ ՎԻՐԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Սեպտեմբերի 25-ին Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Սրբազնագույն եւ Երանաշնորհ Իլիա Երկրորդը պատրիարքարանում հանդիպում ունեցավ վիրահայ համայնքի՝ Թբիլիսիի, Սամցխե-Ջավախեթիի եւ Քվեմո Քարթլիի տարածաշրջանների հայկական կրթական ու մշակութային օջախների եւ հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը Սրբազնագույն եւ Երանաշնորհը խոսեց վրաց-հայկական դարավոր բարեկամության մասին՝ ընդգծելով, որ մեր երկու ժողովուրդները, լինելով քրիստոնեական հինավուրց ազգեր, հավատարիմ մնալով իրենց դավանանքին, հասան անկախ պետականության։ «Հիշում եմ՝ Վատիկանում, Հռոմի Պապի հետ հանդիպմանը, Կաթոլիկ եկեղեցու ղեկավարը, նայելով քարտեզին, տեսնելով, թե աշխարհագրական ինչ դիրք ունեն Վրաստանն ու Հայաստանը, ասաց, որ մեր երկրները քրիստոնեական օազիս են Կովկասում, ուստի, մենք առանձնակի ուշադիր պետք է լինենք միմյանց նկատմամբ։ Ցավոք, հաճախ է պատահում, որ թե՚ վրաց, թե՚ հայ ազգերի առանձին ներկայացուցիչներ հանդես են գալիս հայտարարություններով, որոնք խախտում են մեր հարաբերությունները»,- ասաց Իլիա Երկրորդը։ «Աշխարհաքաղաքական ներկայիս բարդ իրավիճակում Վրաստանն ու Հայաստանը համատեղ, միմյանց փոխհզորացմամբ են պահպանում իրենց ինքնությունն ու անկախությունը։ Իսկ դա նշանակում. երբ լավ է Վրաստանը, լավ է նաեւ Հայաստանը եւ հակառակը՝ երբ վատ է Հայաստանը, վատ է նաեւ Վրաստանը»,- ընդգծեց Իլիա Երկրորդը։

Ընթերցել...
 

ՄԻՔԱՅԵԼ ԽԱՉԱՏՈՒՐՈՎ. «ԲՈՒԺՈՒՄԸ ՉՊԵՏՔ Է ՑԱՎ ՊԱՏՃԱՌԻ»

Երբ զրուցակիցը հարցազրույցի համար չի կարող գտնել անհրաժեշտ կես ժամը, որպես օրենք, նա կա՚մ հասարակական ջանադիր գործիչ է, կա՚մ դերասան, կա՚մ բժիշկ։ Սույն օրենքում լինում են բացառություններ, սակայն այսօր կխոսենք ոչ թե բացառության, այլ ավելի շուտ օրինաչափության եւ իր գործի բացառիկ արհեստավարժի մասին։
Բժշկական գիտությունների դոկտոր, ուռուցքաբան եւ ուղղակի բարի հոգու տեր Միքայել Իվանի Խաչատուրովն իր աշխատաժամանակում դժվարությամբ կարողացավ գտնել այն քսան րոպեն, որն անհրաժեշտ էր հարցազրույցի համար։ Նա սպասում էր լուրջ ախտորոշմամբ հիվանդի եւ պետք է տեղավորվեր հենց այն կարճ ժամանակահատվածի մեջ, որն ընձեռում էր աշխատաժամանակը։

- Ինչո՞ւ ընտրեցիք բժշկի մասնագիտությունը։ Գնացիք Ձեր ծնողների՞ հետքերով։
- Ո՚չ։ Մեր ազգությունում բժիշկներ չեն եղել։ Իմ ընտրության վրա ոչ ոք ազդեցություն չի գործել։ Ուղղակի դպրոցում դյուրությամբ էի ընկալում այն առարկաները, որոնք անհրաժեշտ էին բժշկի գործունեության համար, եւ պատանի տարիքից թվում էր, որ եթե բժիշկ դառնամ, բարի գործ կկատարեմ։ Երբ իմանում էի մարդկանց հիվանդության բժիշկների մոտ կատարած այցելությունների մասին, հանգում էի այն եզրակացության, որ բժշկության մեջ շատ բան պետք է փոխել, որպեսզի թեթեւացվեն հիվանդությունների բուժման հետ կապված մարդկանց հոգսերը։ Սկզբունքորեն դա ինձ հաջողվեց։ Իմ կողմից մշակվեց քիչ տրավմատիկ բուժման եւ ուռուցքային հիվանդությունների ախտորոշման մեթոդը։ Երբ բուժման գործընթացը հիվանդին ցավ է պատճառում, ակամա ծագում է բժիշկների հանդեպ վախ, նրանց չդիմելու ցանկություն, հենց այդ վախն է հաճախ դառնում տարբեր քրոնիկական հիվանդությունների ծագման պատճառ։

Ընթերցել...
 

ՊԱՐԳԵՎՆԵՐ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԻՐԱՀԱՅ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ

Հայաստանի Անկախության 23֊րդ տարեդարձի առիթով, Հայաստանի կրթության եւ գիտության, մշակույթի ու սփյուռքի նախարարությունները պատվոգրերով, շնորհակալագրերով եւ մեդալներով պարգեւատրեցին վիրահայ կրթության եւ մշակույթի մի խումբ գործիչների։

Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Միքայել Գրիգորյանը արժանացել է մշակույթի նախարարության «Պատվոգրի» եւ «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի, Շահումյան ավանի թիվ 1 դպրոցի տնօրեն, Վրաստանի քաղաքացիական բարձրագույն պարգեւի՝ «Պատվո շքանշանի» ասպետ Արտուշ Ուռումյանը՝ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալի, «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը՝ սփյուռքի նախարարության պատվոգրի, Մառա Կիրակոզովան՝  մշակույթի նախարարության շնորհակալագրի։ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության շնորհակալագրերի արժանացան Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի մանկավարժ Մարինա Արշակյանը, Մառնեուլիի շրջանի Աղքյորփի գյուղի հանրային դպրոցի ուսուցչուհի Զվարթ Մելիքջանյանը, Խոժոռնի գյուղի հանրային դպրոցի ուսուցչուհի Էմմա Պետրոսյանը։ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության պատվոգրերի արժանացան Շահումյան ավանի թիվ 2 դպրոցի տնօրեն Անահիտ Ռեսթեւանյանը, Միրզոեւկա գյուղի դպրոցի տնօրեն Վանիկ Հարոսյանը, Թբիլիսիի թիվ 103 դպրոցի նախկին մանկավարժ Թամարա Մարկոսյանը, Կարմիր գյուղի դպրոցի ուսմասվար Արկադի Պետրոսյանը։

 

ԻԼԻԱ ՍԱԲԱՁԵ. «ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄԸ ԾԱԼԿԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է»

Սեպտեմբերի 15-ին, Ծալկայի մունիցիպալիտետում, նոր ուսումնական տարվա մեկնարկը կտրվի 31 հանրային դպրոցներում, որոնցից 19-ը վրացական են, 10-ը՝ հայկական եւ 2-ը՝ ադրբեջանական։

Թե ինչպես են շրջանի հանրային կրթօջախները նախապատրաստվել նոր ուսումնական տարվա համար, ինչ աշխատանքներ են իրականացվել դպրոցներում եւ, ընդհանրապես, կրթական ոլորտի հարցերով շրջանի ղեկավարության գործունեության մասին մեր հարցերին պատասխանում է Ծալկայի մունիցիպալիտետի վարչության նախագահ Իլիա Սաբաձեն։
- Բատոնո Իլիա, նախ ընդհանուր առմամբ բնութագրեք՝ ի՞նչ աշխատանքներ են տարվել մունիցիպալիտետի հանրային դպրոցներում նոր ուսումնական տարին  կազմակերպված սկսելու համար։
- Հիշեցման կարգով նշեմ, որ մեր մունիցիպալիտետում գործում է 31 հանրային դպրոց։ Նոր ուսումնական տարին վերոնշյալ դպրոցներից 11-ը կդիմավորեն վերանորոգված շենքերում։ Այսպես, Արսարվան, Բեդիանի եւ Բուռնաշեթ գյուղերի դպրոցները վերանորոգվել են Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության ծրագրով, Դարագյուղ, Գանթիադի, Սաղդրիանի, Նարդեւան եւ Ղուշչի գյուղերի դպրոցների վերանորոգումն իրականացվել է «Տեղի բնակչության զարգացման նախաձեռնության» ծրագրով, իսկ Դաշբաշ, Չիֆթքիլիսա եւ Խանդո գյուղերի կրթօջախների վերանորոգումն իրականացվել է տեղական միջոցների հաշվին։ Մասնակի վերանորոգումներ են կատարվել նաեւ մունիցիպալիտետի մյուս դպրոցներում։

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 11 of 53
< Հունվար 2021 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31