Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Խմբագրությանը հայտնի դարձավ, որ Վրաստանի ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլու որոշմամբ, օմբուդսմենի տարածաշրջանային ներկայացուցիչներին տրվեցին լրացուցիչ լիազորությունների շնորհման լիազորագրեր։
Այդ կապակցությամբ մենք կապվեցինք Վրաստանի ժողովրդական պաշտպանի՝ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Մառանգոզյանի հետ եւ հետաքրքրվեցինք, այդ փաստաթուղթը, ե՞րբ է ստորագրվել եւ լրացուցիչ ի՞նչ լիազորություններ է այն վերապահում։

- Այո, նման լիազորագիր Վրաստանի ժողովրդական պաշտպանը ստորագրել է 2013 թվականի դեկտեմբերի 31-ին։ Այդ փաստաթղթով  լրացուցիչ լիազորություններ շնորհվեցին նաեւ օմբուդսմենի Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային ներկայացուցչությանը,- հեռախոսազրույցում ասաց Արմեն Մառանգոզյանը։

Ընթերցել...
 

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԾՐԱԳՐՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԸ

Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների նախարար Դավիթ Նարմանիան ներկայացրեց 2014 թվականի համար ծրագրված նախագծերը։

Նախարարի հայտարարությամբ, ընթացիկ տարվա համար ծրագրված ենթակառույցային բոլոր նախագծերը կմեկնարկեն գարնանը։
«Եթե 2013 թվականի առաջին մի քանի ամիսները մենք հատկացրինք նախագծերի վերանայմանը, մրցույթների կրկնական հայտարարմանը եւ այլն, ապա 2014 թվականն այդ առումով կտարբերվի։ Արդեն վաղ գարնանը կավարտվի մրցութային ընթացակարգը, եւ դեռ նախորդ տարի սկսված ենթակառույցային բոլոր նախագծերը ակտիվորեն կշարունակվեն»,- նշեց Նարմանիան։
Նրա խոսքերով, գլխավոր առաջնահերթություններն են ճանապարհների շինարարությունն ու ջրամատակարարման համակարգերի կարգավորումը։

Ընթերցել...
 

ՊԱԱՏԱ ԶԱՔԱՐԵԻՇՎԻԼԻ. «ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԱԿՆՈՑՆԵՐԸ ՀԱՆԵՑԻՆՔ ԵՎ ԱՄԵՆ ԻՆՉԻՆ ԻՐԱՏԵՍՈՐԵՆ ԵՆՔ ՆԱՅՈՒՄ»

2014 թվականի հունվարի 1-ից փոխվել է Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարարի աշխատակազմի անվանումը։ Վրաստանի կառավարության որոշմամբ, «Վերաինտեգրման հարցերով պետնախարարի» պաշտոնը ներկայումս կոչվում է «Հաշտեցման եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար»։
Անվանման փոփոխության եւ դրա հետ կապված մոտեցումների հարցերով մենք զրուցեցինք Վրաստանի հաշտեցման եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար ՊԱԱՏԱ ԶԱՔԱՐԵԻՇՎԻԼՈՒ հետ։

- Բատոնո Պաատա, ինչո՞վ էր պայմանավորված անվան փոփոխման անհրաժեշտությունը։
- Նախ հարկ եմ համարում ընդգծել, որ նոր անվանումը իր մեջ ներառում է երկու ուղղություններ՝ հակամարտություններն ու ազգային փոքրամասնությունների ինտեգրումը։ «Հաշտեցման» բաղադրիչը վերաբերում է հակամարտությունների կարգավորմանը, իսկ «Քաղաքացիական իրավահավասարությունը»՝ մեր այն քաղաքացիներին, ում վերաբերում են ինտեգրման հարցերը։
Նրանից հետո, երբ Վրաստանում հիմնվեց վերաինտեգրման նախարարությունը, որը փոխարինեց հակամարտությունների կարգավորման նախարարությանը, այն ծայրաստիճան բացասական արձագանք առաջացրեց Սուխումիում եւ Ցխինվալիում։ Նրանք ուղղակի ընդհատեցին այդ նախարարության ներկայացուցիչների հետ բանակցությունները։

Ընթերցել...
 

ՁԵՐ ՆՈՐ ՏԱՐԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՄՆՋՈՅԱՆՆԵՐ

Լուսակարում հին Թիֆլիսի Պասկեւիչ-Էրիվանսկու հրապարակն է, Պուշկինյան փողոցի սկիզբը ու շենքի վրա Мнджоян (Մնջոյան) ազդագիրը: Հրապարակում հանդիսություն է: 1921 թվականի հունվարի 1-ը: Լուսանկարը Մնջոյան լուսանկարչական համբավավոր սրահի ու հարուստ խանութի հիմնադիր, Կարսից Թիֆլիս գաղթած Արշակ Մնջոյանինն է...

Հիմա, պատմության այս «ակնթարթը» խնայողաբար փակցված է այսօրվա արդեն Ազատության հրապարակից ոչ հեռու, Աբեսաձե 4 (նախկինում՝ Պերվոմայսկի) հասցեում: Կրկին Արշակ Մնջոյանին (այսօր արդեն լեգենդար Արշակ Մնջոյանի թոռին) պատկանող, կրկին ֆոտոսրահ է: Եկանք արդեն 2014 թվականին, հունվարի առաջին օրերին եւ «Վրաստան» թերթի ու նրա ընթերցողների անունից շնորհավորեցինք Մնջոյանների Ամանորն ու Սուրբ Ծնունդը։

Ընթերցել...
 

ՀԵՆԶԵԼ ՄԿՈՅԱՆ. «ԵՍ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՄ ԼԻՆԵԼ ԻՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ»

Սկիզբ ու ավարտ: Ավարտ ու սկիզբ: Բնության ու կյանքի ի սկզբանե՝ Արարչական դրվածքը, որ մի չգրված օրենքով «իրականացնում» են տարիները՝ միլիոնավոր, միլիարդավոր, անհաշիվ-անհամար տարիները… Անցնում է մեկը, գալիս մյուսը, մեռնում է մեկը, ծնվում է մյուսը… Բայց պատմությունը մնում է, կյանքը մնում է… Մնում է ու շարունակում նրան, մնում է ու նորանոր այլ ծնունդների կենսատու ավիշ դառնում եւ գոյության ու արարումի մի նոր սկիզբ…

Ընթերցել...
 

ՌՈՒՍԼԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ՎԻՐԱՀԱՅԵՐՍ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԶԳՈՒՄ ԵՆՔ ԻՆՉՊԵՍ ՀԱՐԱԶԱՏ ԵՐԿՐՈՒՄ»

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Վրացական երազանք» խմբակցության անդամ, օրենսդիր մարմնի մարդու իրավունքների պաշտպանության եւ ինտեգրման քաղաքականության կոմիտեի փոխնախագահ Ռուսլան Պողոսյան՝ համեմատաբար նոր անուն վրաց քաղաքական ասպարեզում։ Այսօր նա մեր թերթի հյուրն է։

- Քանի որ մեր ընթերցողներն այնքան էլ լավ չեն ճանաչում Ձեզ, ուստի, նախ ներկայացրեք Ձեզ։
- 31 տարեկան եմ, թբիլիսցի եմ, կրթությամբ՝ իրավաբան, 2004 թվականին ավարտել եմ Վրացական տեխնիկական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Որպես իրավաբան-խորհրդատու աշխատել եմ տրանսպորտային ընկերությունում, ստաժավորում եմ անցել Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակում։ 2012 թվականի հունվարից անդամագրվեցի «Վրացական երազանք» հասարակական շարժմանը, այդպիսով նույն տարվա հոկտեմբերյան ընտրություններին հայտնվեցի կոալիցիայի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակում եւ դարձա Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, ընտրվեցի խորհրդարանի մարդու իրավունքների եւ ինտեգրման քաղաքականության կոմիտեի փոխնանագահ։
Ամուսնացած եմ, ունեմ երեք տարեկան աղջնակ։

Ընթերցել...
 

ՎԵՐՋԱՊԵՍ ԱՆԱՅՑԵԳՐԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԿԱՐԳԸ ԿՀԱՍՏԱՏՎԻ՞, ԹԵ՞ ՈՉ

Դեկտեմբերի 18-ին ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնային խորհրդում, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Վրաստանի հետ հարաբերությունների հարցին, հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ չԷ Վրաստանի քաղաքացիների համար չեղյալ հայտարարել այցեգրերը, բայց հանդես Է գալիս հումանիտար կապերի զարգացման օգտին:
«Մենք հանդես ենք գալիս հօգուտ այն բանի, որ մարդկանց միջեւ շփումները շարունակվեն: Մենք առայժմ պատրաստ չենք անցնելու անայցեգիր ռեժիմի, բայց մենք Էապես ազատականացրել ենք այցեգրերի տրամադրման ընթացակարգը, հատկապես այն այցեգրերի, որոնք պահանջվում են հումանիտար ուղեւորությունների, ազգականներին այցելելու, մշակութային եւ երիտասարդական փոխանակումների համար»,- հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարարը:

Ընթերցել...
 

ՆԵՆԳԱՇՈՐԹՈ՞ՒՄ. ՍԱԿԱՅՆ Ո՞ՒՄ ՀԱՍՑԵՈՎ

«Միասնական ազգային շարժման» գլխավոր քարտուղար, Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, Վրաստանի գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեին մեղադրեց նենգաշորթության մեջ։

Քութայիսիում անցկացվող դատավարությանը, Վանո Մերաբիշվիլու հայտարարության համաձայն, դեկտեմբերի 13-ի գիշերվա ժամը 1-ն անց 30-ին իրեն բանտից տարել են դատախազի հետ հանդիպման։ Նախկին վարչապետի հավաստմամբ, գլխավոր դատախազը իրեն ներկայացրել է վերջնագիր. եթե ինքը դատախազությանը չօգնի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի գործի հետաքննության ընթացքում եւ չտա նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու բանկային հաշիվների համարները, ապա «շատ կփոշմանի»։ Մերաբիշվիլին հայտարարեց նաեւ, որ Փարցխալաձեն խոստացել էր այդ դեպքում կտրուկ վատացնել նաեւ բանտում նրա գտնվելու պայմանները։

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 24 of 53
< Հունիս 2019 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30