Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՋԻՎԱՆՈՒ ԵՐԳԻ ՏՈՆԸ ԿԱՐԾԱԽՈՒՄ

Հուլիսի 26֊ին, Ախալքալաքիի շրջանի Կարծախ գյուղում՝ մեծ աշուղի ծննդավայրում, նշվեց Ջիվանու ավանդական օրը։

Ավանդույթի համաձայն, միջոցառումն սկսվեց պատարագի ու Ջիվանու հուշարձանին ծաղիկներ դնելու արարողությամբ։
Մեծն Ջիվանու ավանդական տոնին իրենց մասնակցությունն էին բերել հյուրեր Հայաստանից եւ Վրաստանի տարբեր շրջաններից։ Միջոցառմանը ելույթ ունեցան Ախալքալաքիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Համլետ Մովսիսյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, գրող Գեւորգ Հայասան։:

Ընթերցել...
 

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ՕՔՐՈ ՕՔՐՈՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԸ

Հուլիսի 25-ին, Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում, նշվեց ջավախահայ հայտնի բանաստեղծ, գիտնական ու բարերար Օքրո Օքրոյանի (1939-2003 թթ.) 75-ամյակը։

Օքրո Օքրոյանը ծնվել է Ախալքալաքիի շրջանի Տուրցխ գյուղում, այստեղ ավարտել դպրոցը։ Երեւանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտն (բանասիրական եւ քիմիայի ֆակուլտետներ) ավարտելուց հետո, վերադարձել է հարազատ գյուղ, աշխատել՝ որպես հայոց լեզվի ու գրականության եւ քիմիայի ուսուցիչ, ապա դարձել է այդ դպրոցի տնօրենը, իսկ 1997 թվականից մինչեւ կյանքի վերջը գլխավորել է շրջանի ժողկրթբաժինը։ Այսօր Տուրցխի դպրոցը կրում է Օքրոյանի անունը, Ախալքալաքիի կենտրոնում կանգնեցված է նրա կիսանդրին, Երեւանում գործում են նրա անվան գրադարանը եւ «Աստված սեր է» գրական հիմնադրամը։ Երեւանում, Թբիլիսիում եւ Մոսկվայում հրատարակված են Օքրո Օքրոյանի 30-ից ավելի գրքեր (հայերեն, վրացերեն եւ ռուսերեն)։

Ընթերցել...
 

ԸՆԴՀԱՐՈՒՄ՝ ԹԲԻԼԻՍԻԻ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ՈՐԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ

Շաբաթ՝ հուլիսի 19-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում, տեղի ունեցավ ոչ հաճելի միջադեպ։

Կեսօրին եկեղեցու հարակից տարածքի ավտոմեքենաների կայանատեղում վիճաբանություն է ծագել մի կնոջ ու նրա ծանոթների եւ եկեղեցու հոգեւորականի ու թեմի Առաջնորդարանի աշխատակիցների միջեւ: Արդեն երեկոյան, ըստ Վիրահայոց թեմի տարածած հայտարարության, «նույն խումբը, հավաքագրելով մոտ 30-40 հոգի, ընդհարվել է եկեղեցու առջեւ կանգնած հոգեւորականների ու Առաջնորդարանի աշխատակիցների հետ…»:

Ընթերցել...
 

ՆՐԱ ՊՈԵԶԻԱՆ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է

Ո՞ւր ասես, որ չեն տանում ճամփաները, անգամ՝ աշխարհի ծայրը: Բայց այդ օրը` 2014-ի հուլիսի 20-ին, բոլոր ճամփաները տանում էին Գանձա, մեծ պոետի` Վահան Տերյանի ծննդավայր:

Մարդիկ գալիս էին հեռու-մոտիկ վայրերից, քաղաքամայր Թբիլիսիից ու Երեւանից, Ախալցիխեից ու Գյումրիից, Ծալկայից, Ասպինձայից, Նինոծմինդայի շրջանից ու հարակից բնակավայրերից: Գալիս են մասնակիցը դառնալու Պոեզիայի տերյանական օրվա տոնակատարության։ Ներքին ուրախությամբ, սրտի դողով են պոեզիայի սիրահարները մտնում անմահ բանաստեղծի հայրենի օջախ, նրա տուն-թանգարան, հուշամատյանում գրառումներ անում: Շատերը մտնում են հարեւան Սուրբ Կարապետ եկեղեցի, որտեղ պատարագ է մատուցվում…

Ընթերցել...
 

ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ՕՐԸ ՈՂՋ ՎՐԱՍՏԱՆԻ ՏՈՆՆ Է

Վահան Տերյանը ծնվել եւ մեծացել է այն սուրբ հողում, որտեղ դեռեւս երկու հազար տարի առաջ, քրիստոնեական հավատի քարոզչության նպատակով, խաղողի որթե խաչելիությունը ձեռքին մուտք գործեց Սուրբ Նինոն եւ առաջինն այստեղ քարոզեց քրիստոնեությունը եւ շուրջ երկու հազար տարի այս հավատին հավատարիմ են մնում երկու եղբայրական ազգերի՝ Հայոսի եւ Քարթլոսի սերունդները։

Հավանաբար հիշում եք, մի քանի տասնյակ տարիներ առաջ մեծ քաղաքագետ, ներկայումս արժանահիշատակ Էդուարդ Շեւարդնաձեն, վրացիների ու հայերի եղբայրության մասին խոսելիս, հայտարարեց՝ մենք գալիս ենք երկվորյակ եղբայրներից եւ այդ եղբայրությանը ոչ մեկը չի կարող խանգարել։
Հենց դա է պատճառը, որ գրեթե կես դար մեծն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդավայրում նշվում է այս անմոռանալի տոնը, որը միանման հարազատ է մեր երկու բարեկամ ազգերի առօրյա կյանքին։

Ընթերցել...
 

ՎԱԽԹԱՆԳ ԿԻԿԱԲԻՁԵ. «ՍԻՐԵՆՔ ԻՐԱՐ, ՈՐ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԱՊՐԵԼ»

Այսօր լրանում է հանրաճանաչ դերասան, երգիչ Վախթանգ (Բուբա) Կիկաբիձեի 75-ամյակը։ Հոբելյանական տարելիցի կապակցությամբ, բոլորի կողմից սիրված դերասան-երգիչը անցկացրեց մի շարք հյուրախաղեր՝ հանրագումարային երգացանկով հանդես գալով հանդիսատեսի առաջ։ Օրերս նա նման համերգով հանդես եկավ երեւանցի հանդիսատեսի առաջ։ Հոբելյանական այս ծանրաբեռնված օրերին, երբ նրա բոլոր րոպեներն հաշվարկված-գրանցված են, մեզ հաջողվեց մի փոքր ժամանակ «կորզել» Կիկաբիձեի հետ ճեպ-ասուլիսի անցկացման համար։

- Նախ, ինչպե՞ս կգերադասեիք դիմել Ձեզ՝ Բուբա՞, թե՞ Վախթանգ։
- Ինչպես կցանկանաք, երկուսն էլ իմ բնավորությունն ու անցած կյանքս փոխլրացնող անուններ են։ Սակայն, քանի որ ինքներդ թբիլիսցի եք, թերթն էլ լույս է տեսնում Թբիլիսիում, կոչեք Բուբա։
- Շատ բարի։ Բուբա, թույլ տվեք թերթի խմբագրության եւ ընթերցողների անունից ի սրտե շնորհավորել Ձեզ 75-ամյակի առթիվ, ցանկանալ քաջառողջություն, երկարակեցություն ու, իհարկե, ստեղծագործական նորանոր հաջողություններ։
- Շնորհակալություն մաղթանքների համար։

Ընթերցել...
 

ԱՅՍ ԲԱԶՄԱՏԱՂԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆՆԵՐԸ…

Սիրտդ լցվում է հրճվանքով ու բերկրանքով, երբ կողքիդ քո սաներն են աշխատում, կամ նրանց մասին բարի լուր ես ստանում:

Այսօր մեր դպրոցում կողք-կողքի աշխատում է 7 նախկին աշակերտ, բայց արդեն՝ հասուն մանկավարժի կոչումով: Ուրախանում ես նրանց լավ աշխատանքով: Իսկ երբ հեռվից` Մայր հայրենիքից, լսում ես քո նախկին աշակերտի` Տաճատ Վարդապետյանի շախմատի կայծակնային հաղթանակի մասին լուրը, չես կարողանում զսպել հուզմունքդ, ուրախությունդ ու հրճվանքդ:
Հունիսի 23-ին հավաքվել էինք ուսուցչանոցում: Եվ հանկարծ այդ ավետիսն իմացանք: Բոլորը խոսում էին, հպարտանում, ողջունում հեռվից: Զանգահարեցինք, շնորհավորեցինք:
Եվ, իհարկե, հրաշք էր տեղի ունեցել… «Վրաստան» թերթն արդեն գրել է այդ մասին, բայց գոնդուրացիներս այսօր հաճույքով ենք կրկնում, որ 2014թ. հունիսի 22-ին, ժամը 22-ին, Երեւանի «Գաֆեսճյան» կենտրոնում ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը շախմատի կայծակնային (բլից) խաղի ժամանակ հաղթել է շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մանգուս Կարլսենին 3,5 րոպեին, 64-րդ քայլում` ձին փոխանակելով թագուհու հետ:
Ասեմ նաեւ, որ Տ.Վարդապետյանը բազմակողմանի զարգացած մարդ է: Նա ե՚ւ բանաստեղծ է, ե՚ւ հռետոր, ե՚ւ ատենաբան, ե՚ւ տնտեսագետ, ե՚ւ հիանալի ասմունքող ու երգիչ, բառիս բուն իմաստով` Մարդ: Հիշում եմ՝ դպրոցական տարիներին շախմատի առաջնության ժամանակ մի քանի անգամ մասնակցեց ու հաղթեց: Իսկ հետո՝ 1983 թվականին, մասնակցեց Վրաստանի շախմատի սպարտակիադային եւ դարձյալ հաղթեց:
Նրա որդին` Ասքանազը, 9 տարեկան հասակում մասնակցեց Թեհրանում տեղի ունեցած շախմատի մրցումներին եւ զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Եղբայրը` Սամվելը, հոյակապ շախմատ խաղացող է: Այդ սերը նրանց մեջ սերմանել է հայրը` Մարտուն Վարդապետյանը: Տ.Վարդապետյանը լավ երգում է շարականներ, որը ժառանգել է իր Տաճատ պապից: Տաճատը հոգու ամուր թելերով կապված է Ջավախք աշխարհի, մանավանդ, հայրենի գյուղի` Փոքր Գոնդուրայի հետ: Շուտ-շուտ այցելում է հայրենի եզերք: Բոլորը գիտեն նրան, ինչպես ասում են` մեծի հետ մեծ է, փոքրի հետ` փոքր:
Տաճատ ջան, Աստված քեզ հետ: Թող շատ լինեն քեզ ընդօրինակողները:

ՄԱՆՈՒՇԱԿ  ՎԱՐԴԱՆՅԱՆ
Փոքր Գոնդուրայի հանրային դպրոցի տնօրեն
Նինոծմինդայի շրջ.

 

ՎՐԱՑ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԾՆՎԱԾ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՆ

Վրաստանի ազգային գրադարանում, հուլիսի 16-ին, տեղի ունեցավ «Վրաստանում ծնված ազգությամբ հայ գեներալներ» գրքի (վրաց եւ ռուսաց լեզուներով) շնորհանդեսը։ Գրքի հեղինակներն են պատմական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ Մամուկա Գոգիտիձեն  եւ Գիորգի Բեժիտաշվիլին։

Նրանում ներկայացված են Ռուսական կայսրության, Խորհրդային Միության եւ արդի Հայաստանի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի բանակներում ծառայող, Վրաստանում ծնված ազգությամբ հայ 112 գեներալների կենսագրականները՝ իրենց լուսանկարներով։
Այդ շնորհակալ աշխատանքը կատարվել է վրաց մարդուն հատուկ պարզասրտությամբ եւ անաչառությամբ։ «Հուսով ենք, որ մեր աշխատանքն իր համապատասխան ավանդը կներդնի հայ եւ վրաց ժողովուրդների եղբայրական փոխհարաբերություններում»,- նշված է գրքի նախաբանում։ Գիրքը լույս է տեսել վիրահայ գործարար, Համաշխարհային հայերի վարչության անդամ Ռաֆիկ Աղաջանյանի աջակցությամբ։
Գրքի  խմբագիր, պատմական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ Էլգուջա Մամուկաշվիլու ու Նիկո Ջավախիշվիլու, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարի, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանի, պրոֆեսոր Օթար Ժորդանիայի, “afinadi” («Ափինադի») ամսագրի խմբագիր Գուլնազի Խարաիշվիլու եւ ուրիշների ելույթներում արժեւորվեցին գրքի փաստագրական, ինչպես նաեւ դաստիարակչական, ճանաչողական, ժողովուրդների բարեկամությանը նպաստող դերակատարումը։ Մամուկա Գոգիտիձեն եւ Գիորգի Բեժիտաշվիլին ողջույնի խոսքում իրենց շնորհակալությունը բերեցին Ռաֆիկ Աղաջանյանին։
Գիրքը հրատարակվել է Թբիլիսիում, 2014թ.։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 
Ավելի Հոդվածներ...
Page 14 of 53
< Օգոստոս 2020 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31