Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՄԱՆՈՅԱՆԻ ՄՆԱՅՈՒՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի եւ Վրաստանի հայ նկարիչների միության կազմակերպմամբ,՝ նոյեմբերի 21-ին կենտրոնում տեղի ունեցավ Վրաստանի հայ վրձնարվեստի պատմության մեջ ուրույն էջեր արձանագրած Գիորգի Մանոյան գեղանկարչի գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսը, որը 60-ամյա նկարչի՝ վերջին տարիների ստեղծագործական ոգորումների պտուղն է եւ ընթացավ՝ «Հեռացող Թիֆլիս…» խորագրով։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր եւ ելույթ ունեցավ Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը։

Գրաֆիկան՝ կերպարվեստի ամենահին տեսակներից մեկը, Մանոյան գեղանկարչի նախասիրած ժանրն է, ինչին նա դիմում է ժամանակ առ ժամանակ։ Տարիներ առաջ, այդ ձեւաչափով ստեղծվեց նկարչի՝ Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետհայդրամայի թատրոնի դերասանների դիմանկարների շարքը։

Ընթերցել...
 

«ԴԱՇՆԱՄՈՒՐԸ ԻՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԿԱՄՆ Է»

Մշակութային փոխկապերի «Կովկասյան տուն» կենտրոնում լեցուն դահլիճի առկայությամբ անցկացվեց երաժշտական երեկո, ավելի ստույգ ծնունդով թբիլիսցի, ներկայումս Գերմանիայի Զոլինգեն քաղաքում բնակվող  Իրինա Դավիդովա-Սաֆարովայի երաժշտական բենեֆիսը։ Երեկոն վարող Արտեմ Կիրակոզովը, լսարանին ներկայացնելով Իրինա Դավիդովա-Սաֆարովային, մեջբերեց նրա իսկ «Դաշնամուրը իմ լավագույն բարեկամն է» արտահայտությունը։

Իրինան մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ է, տնտեսագետ։ Սակայն մասնագիտությունն այդպես էլ չդարձավ նրա կոչումը։ Շատ ավելի տարված էր երաժշտությամբ։ Առավել եւս, որ ծնվել ու մեծացել է երաժշտասերների ընտանիքում, որտեղ անընդհատ հնչել է երաժշտությունը։ Հայրը՝ պրոֆեսոր, Վրաստանի ինժեներական ակադեմիայի խորհրդական Յուրի Սաֆարովը հիանալի նվագում է մի շարք երաժշտական գործիքների վրա։ Դեռեւս մանկուց Իրինան ստեղծագործում էր։ Ճակատագրի բերումով Իրինան հայտնվեց Գերմանիայում։ Հաշվի առնելով տեղի բծախնդրությունը, որտեղ առանց համապատասխան դիպլոմի տեղեկանքի կամ հանձնարարական նամակի, դժվար է գտնել համապատասխան աշխատանք, իսկ Իրինան տեխնիկական մասնագիտության աշխատանք չէր էլ փնտրում։ Որոշեց իրեն փորձել երաժշտական ասպարեզում, թեպետ այդ ուղին շատ ավելի փշոտ էր, քանի որ նույնիսկ կոնսերվատորիայի կրթությամբ շատ մասնագետներ մնում էին առանց աշխատանքի։

Ընթերցել...
 

ԱԶՆԻՎ ՁԳՏՈՒՄՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ

Այս օրերին Արսեն Կարապետյանը կդառնար 100 տարեկան։ Այս անուն-ազգանունը Ախալքալաքիի շրջանում տասնյակ տարիներ, մինչեւ նրա մահը եւ մահից հետո, քաջածանոթ է գրեթե բոլորին, եւ, իհարկե, նաեւ շրջանից դուրս՝ Թբիլիսիում, Երեւանում…

Իր ժամանակների վաստակավոր մանկավարժ, հասարակական գործիչ Արսեն Կարապետյանի կյանքի ուղին ազնիվ ձգտումների լուսավոր ճանապարհ էր։ Այդ մասին է վկայում թեկուզ նրա ինքնակենսագրության շարադրանքը, իր մարդկային նկարագրի, թերեւս, ամենախոսուն ապացույցներից մեկը, ուր հաճելի զարմանքով, ամեն պահ բախվում ենք ժամանակի ու գործողության ճշգրիտ եւ հետեւողական մանրամասների, որը ոչ այլ ինչ է, քան ազնվաբարո հաշվետվություն՝ իր նիստ ու կացի, իր արարքների, իր նպատակների ու կատարած աշխատանքների մասին։ Սեփական անձի եւ իրականության միջեւ սահմանված փոխհարաբերությանը վերին աստիճանի բարեխիղճ մոտեցող մարդը միայն կարող էր այդքան բարեխղճությամբ անդրադառնալ իր անցած ճանապարհին։ 

Ընթերցել...
 

ՄԵՐ ՍԵՐՆԴԻ ՆԱՀԱՊԵՏԸ

Իմ հիշողության դաշտում դեռ առկայծում են անհատականություններ, որոնց վաստակն անկշռելի արժեք է համարվել անցնող ժամանակի սերունդների համար։
Մտքերս տեսաժապավենի արագությամբ պտտվում ու հառնում են այդ լուսավոր դեմքերից մեկի դիմաց՝ իբրեւ գերող, հմայող անհատ, ով ոչ միայն իմ, այլեւ մի ամբողջ սերնդի ճշմարիտ ուղեկիցն է եւ առաջմղիչ ուժը։

Արսեն Ֆեոդորի Կարապետյան…
Մեր սիրելի նահապետ, ներիր, որ քո լեգենդար կյանքը գալիք սերնդին ներկայացնելու եմ հուշերի լեզվով։ Անմոռաց դեպքերի մի ամբողջ շղթայից այս փոքրիկ հուշապատումով ներկայացնելու եմ իմ ամբարված երախտագիտության անմոռաց պատառիկները…
Իմ առաջին հանդիպումը քեզ հետ, սիրելի՚ վարպետ, տեղի ունեցավ Ախալքալաքիի այգու աջ անկյունի դիմաց տեղավորված գրադարանում։ Մեծերի հետ էիր։ Զրուցում էիր արվեստի ու գրականության մասին։ 1964 թվականն էր, առջեւում՝ Շոթա Ռուսթավելու հոբելյանական իրադարձությունների նախապատրաստման շրջանը։ Գրադարանավարից խնդրեցի մեծ գրողի հայտնի պոեմի աֆորիզմները։ Մոտ կանչեցիր ինձ, ես քո հարցերին պատասխանում էի ամոթխածությամբ ու շիկնելով։

Ընթերցել...
 

ԹԲԻԼԻՍԻԻ ԴԻՆԱՄՈՅԱԿԱՆՆԵՐԸ՝ ՍՊՈՐՏԻ ԱՍՊԵՏ

ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ԹԲԻԼԻՍԻԻ «ԴԻՆԱՄՈՅԻ» ԿՈՂՄԻՑ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ ՆՎԱՃԵԼՈՒ 50-ԱՄՅԱԿԸ

1964 թվականի նոյեմբերի 18-ին, Տաշքենդում, Թբիլիսիի դինամոյականները 75 հազար մարզասերների ներկայությամբ, ԽՍՀՄ չեմպիոնի կոչման համար լրացուցիչ մրցամարտում՝ 4։1 հաշվով, պարտության մատնեցին Մոսկվայի «Տորպեդոյին» եւ առաջին անգամ դարձան Խորհրդային Միության չեմպիոն։

Նոյեմբերի 20-ին Թբիլիսիում, Շոթա Ռուսթավելու անվան թատրոնում, Վրաստանի սպորտի նախարարության, երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական լրագրողների ասոցիացիայի Թբիլիսիի քաղաքապետարանի եւ սակրեբուլոյի նախաձեռնությամբ անցկացվեց Թբիլիսիի «Դինամոյի» կողմից Խորհրդային Միության չեմպիոնի կոչումը նվաճելու 50-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն։
Հանդիսությանը Վրաստանի սպորտի նախարար Լեւան Ղիփիանին հայտարարեց, որ 1964 թվականի Թբիլիսիի «Դինամոյի» ողջ կազմը պարգեւատրվել է Վրաստանի մարզական ամենաբարձր «Սպորտի ասպետի» կոչումով։

Ընթերցել...
 

ՎՐԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԱՆԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԳԱՆՁԱՑԻ ՈՒ ՎԱՉԻԱՆՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ

Ընթացիկ տարվա նոյեմբերի 9-ին, Վրաստանի երիտասարդության ազգային պալատում, տեղի ունեցավ երկրի երիտասարդ բանահավաքների 17-րդ հավաքը, որը անց է կացվում երկու տարին մեկ հաճախականությամբ: Նշենք, որ, երբ 1970 թվականին առաջին  անգամ նմանատիպ միջոցառում կազմակերպվեց «Վրաց լեզվի գանձարանի» կողմից, ընդամենը տասը աշխատանք էր ներկայացվել, իսկ այսօր դրանց թիվը գերազանցում է հարյուրը:

Միջոցառման նախաձեռնողը Վրաստանի երիտասարդության ազգային պալատի՝ Վախթանգ Կոտետիշվիլու անվան բանահյուսության առանձնասենյակն էր՝ Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետհամալսարանի Շոթա Ռուսթավելու անվան վրաց գրականության պատմության ինստիտուտի բանահյուսության բաժանմունքի աջակցությամբ:
Միջոցառման նպատակն էր աջակցել ժողովրդական բանահյուսության նմուշների ուսումնասիրությամբ, որոնմամբ եւ հետազոտությամբ հետաքրքրվող երիտասարդությանը՝ նպաստելով նրանց գիտելիքների խորացմանն ու սեփական աշխատանքների ներկայացմանը: Հավաքին իրենց մասնակցությունն էին բերել Վրաստանի տարբեր շրջանների հանրային եւ մասնավոր դպրոցների, գիմնազիաների, կրթական հաստատությունների 6-12-րդ դասարանների սաներ եւ բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողներ: Նրանց թվում էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղի Շոթա Ռուսթավելու անվան թիվ 2 եւ Ախալքալաքիի մունիցիպալիտետի Վաչիան գյուղի դպրոցների աշակերտները:

Ընթերցել...
 

ՉՄՈՌԱՑՎՈՂ ԳԼԱԽՈՆ

Գլախո (Գեւորգ¤ Զաքարյան։ Երգիչ, արեւելյան հանրահայտ երգերի ինքնատիպ կատարող։ Ծնվել, ապրել, ստեղծագործել է Թբիլիսիում (1905-1992թթ.)։ Վրաստանի եւ Հայաստանի վաստակավոր արտիստ։ Վրաստանի Ֆիլհարմոնիայի մենակատար։ Սայաթ֊Նովայի «Դուն են գլխեն իմաստուն իս…» երգը՝ աշուղին նվիրված հեռուստաֆիլմում, հնչում է Գլախո Զաքարյանի կատարմամբ։ Ելույթներ է ունեցել ԽՍՀՄ֊ի տարբեր քաղաքներում՝ Երեւան, Մոսկվա, Լենինգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), Վլադիվոստոկ, Միջին Ասիայի քաղաքներ…

Փաստերի այս դասական թվագրությանը դիմեցինք՝ հիշեցնելու կյանքը մի մարդու, ում Աստված օժտել էր երգելու փայլուն տաղանդով… Ցավոք, իր մահից հետո, մոռացության էր մատնվել թիֆլիսցիների, եւ ոչ միայն նրանց, սիրված ու հարգված, աշուղական ու ժողովրդական երգերի անզուգական մեներգիչը։
Երեկոն սկսված է։ Հնչում է Գլախոյին համբավ ու ճանաչում բերած Սայաթ֊Նովայի «Դուն էն գլխեն…»-ը…

Ընթերցել...
 

ԺԱՍՄԻՆԱ. «ՀԱՅՐՍ ՄԻՇՏ ԱՍՈՒՄ ԷՐ, ՈՐ ՄԱՐԴԸ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

- Այս օրն ինձ համար կրկնակի բեռնվածություն ունի: Մի կողմից դա ուրախության եւ երախտագիտության զգացումն է, մյուս կողմից` տանջող կարոտի ապրումները: Այս խոսքերով սկսեց իր հուշերը Գլախոյի դուստր Ժասմինա Զաքարյան-Մդիվանին։

- Հայրս ինձ համար սոսկ ծնող չէր, այլեւ` ընկեր, համախոհ: Ընդհանրապես կյանքում նա շատ համեստ էր, բայց լավություն անելու համար` միշտ աշխույժ էր ու համարձակ: Նա հաճախ էր կրկնում, որ մարդը աշխարհ է եկել բարություն անելու համար: Քանի որբ երեխայի է նա տերություն արել, քանի ու քանի կարիքավոր մարդու` օգնության ձեռք մեկնել: Այնպիսի մարդկանց էր նաեւ օգնում, ում բոլորովին չէր ճանաչում: Սա նրա կյանքի օրենքն էր, եւ այդ կարգին նա հավատարիմ մնաց ցմահ: Անսահման սիրահարված լինելով Թբիլիսիին` նա անչափ զգույշ էր հետեւում քաղաքային մեղեդիների մաքրությանը, փորձում էր միշտ պահպանել թիֆլիսյան էշխը` հմայքը: Ուզում եմ հիշել հորս կյանքից մի շատ գեղեցիկ եւ երջանիկ օր: Այն տեղի է ունեցել Երեւանում, երբ հայրս

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 9 of 53
< Սեպտեմբեր 2020 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30