ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏ ԵՎ ԱԹԼԵՏԻԿԱ

Տպել

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Վրաստանի սուսերամարտի հավաքականը մասնակցում է օգոստոսի 5֊ին Բուդապեշտում մեկնարկած սուսերամարտի աշխարհի առաջնությանը։ Երկրի ազգային ընտրանին ներկայացված է վեց մարզիկներով։ Ընտրյալների թվում է հայազգի սուսերամարտիկ Միքայել Միքայելյանը։ Երկրի մարզական դրոշի ներքո հանդես են գալու նաեւ Եվրոպայի պատանեկան չեմպիոն Սանդրո Բազաձեն, մայրցամաքի առաջնության բրոնզե մեդալակիրներ Բեքա Բազաձեն, Միխեիլ Մարդալեիշվիլին, Սաբա Սուլամանիձեն եւ Լուկա Ղաղանիձեն։

ԼԵՎՈՆ ԱՂԱՍՅԱՆԸ՝  ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ
Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի  Ռիետի քաղաքում անցկացվող աթլետիկայի Եվրոպայի պատանեկան առաջնության եռացատկի մրցումներում։
Հայ աթլետի 6 փորձերից լավագույնը ստացվել է երրորդը, որում նա գրանցել է 16.01 մետր արդյունք՝ վստահորեն զբաղեցնելով առաջին տեղը։ Լեւոն Աղասյանը գրանցել է մրցաշրջանի լավագույն արդունքը։
Երկրորդ տեղը գրաված ֆին Կրիստիան Պուլիի արդյունքը 15.88 մետր է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ռոա Վլադիմիր Կոզլովը՝ 15.85 մետր։
Հիշեցնենք, որ Լեւոն Աղասյանը շարունակեց ժամանակին հայ ճանաչված աթլետներ Իգոր Տեր֊Հովհաննիսյանի, Ռոբերտ Էմյանի եւ ուրիշների էստաֆետը։