16-ԱՄՅԱ ԱԽԱԼՔԱԼԱՔՑԻ ՌՈԲԵՐՏ ՍԻՄՈՆՅԱՆԸ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ

Տպել

altՆոյեմբերի 21-24-ին Ախալքալաքիի մարզահամալիրում անցկացվեց Վրաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը:

Մրցումներին մասնակցեցին 1996-1997թթ. ծնված, ընդհանուր առմամբ 66 մարզիկներ Վրաստանի տարբեր շրջաններից։ Մասնակիցների թվում էին ախալքալաքցի 10 մարզիկներ։ Մրցաշարի շրջանակներում՝ անցկացվեցին 56 մենամարտեր։
Մրցաշարում ախալքալաքցի 5 մարզիկներ արժանացան տարբեր արժողության մեդալների, իսկ Ռոբերտ Սիմոնյանը 75կգ քաշային կարգում նվաճեց Վրաստանի չեմպիոնի կոչումը։
Ախալքալաքյան մրցաշարում երկրի չեմպիոնի կոչումը նվաճեցին նաեւ Լաշա Կոբախիձեն (49կգ քաշային կարգ), Լեւան Կլդիաշվիլին (52կգ), Լեւան Անթիան (56կգ), Լաշա Գուրուլին (60կգ), Գիորգի Դոդիաշվիլին (64կգ), Նոդար Աբուլաձեն (69կգ), Գիորգի Զեդգինիձեն (81կգ) եւ Դեմուր Մաճառաշվիլին (+91կգ)։ Վրաստանի այս առաջնությունում Ախալքալաքիից 5 մրցանակակիր եղավ. մեկ չեմպիոն, երկու հոգի արժանացան արծաթե, երկու հոգի՝ բրոնզե մեդալների:
Մեզ հետ զրույցում Վրաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Կվաճաձեն նշեց. «Ես շատ գոհ եմ: Այս մրցումները շատ նորմալ ընթացան: Երեւի թե միշտ էլ բոլոր մարզիչները մնում են դժգոհ, սակայն, ընդհանուր առմամբ շատ լավ մրցումներ էին: Ես երախտապարտ եմ քաղաքին, ղեկավարությանը, տեղի դպրոցին, որ լավ էին պատրաստվել»։
Հիշեցնենք, որ վերոնշյալ առաջնությունը թվով երրորդն էր, որն անց է կացվեց Ախալքալաքիի մարզահամալիրում։