2008 Թ. ՕԳՈՍՏՈՍ. ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Տպել

altՕգոստոսի 6-12-ը՝ Հիշատակի շաբաթ…
Սովորաբար, քառամյա վաղեմության ողբերգական իրադարձությունները մեզանում առնչվում են օգոստոսի 7-8-ի հետ, թեպետ իրականում, տարածաշրջանում ռազմական գործողությունների ժամանակագրությունն ավելի վաղ թվագրումներ ունի, որոնք էլ վերջին հաշվով հանգեցրին նրան, ինչ տեղի ունեցավ։

 

Եթե փորձենք է՚լ ավելի սեղմել ժամանակագրական սանդղակը եւ, կողքի դնել մինչ այդ, վրացական գյուղերի ավերածություններով ու զոհերով ուղեկցվող պարբերաբար կրկնվող գնդակոծություններն ու հրատանակոծությունները, ապա արդեն օգոստոսի մեկին, ակնհայտ էր, որ հանդիպակած կողմը լուրջ նախապատրաստություններ էր տեսնում լայնամասշտաբ գործողությունների համար։ Որպես ապացույց, բավական է նշել անմիջականորեն Ցխինվալիի մոտակայքում գտնվող Էրեդի վրացական գյուղի ճանապարհների ականապատումը (իմիջիայլոց, պայթած ականի զոհ դարձավ վրաց ոստիկան), ապա վրացական մյուս գյուղերի հրետանակոծության ինտենսիվության մեծացումը եւ, ամենանշանակալիցը՝ օգոստոսի 7-ին (պատերազմական գործողությունների մեկնարկի բառացիորեն նախօրյակին) Ցխինվալիի դե-ֆակտո իշխանությունները հրաժարվեցին բանակցություններին մասնակցելուց։


Արդյունքը երկու եղբայրական ժողովուրդների միջեւ անիմաստ, արյունահեղ, երրորդ կողմի նպատակների իրականացմանն ուղղված պատերազմն էր։
Չորս տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակագրական մակերեսային վերլուծությունն անգամ բավական է տեսնելու, որ հենց այդ երրորդ կողմն էր սադրիչը, որ այն շատ ավելի շուտ էր նախապատրաստվել դրա համար եւ նրանում, որ իրավիճակի սրումից բառացիորեն մի քանի ժամ հետո զրահատանկային շարասյուները ներխուժեցին Վրաստանի տարածք, որ հաջորդ հինգ օրերի ընթացքում երկրի տարածքը 75 անգամ ենթարկվեց օդային ու հրետանային հարվածների, որ դրանցից 32-ը տեղի ունեցան հրադադարի մասին 12 կետանոց պայմանագրի ստորագրումից հետո, դրա ակնառու վկայությունն է։ Դրա կողմնակի վկայությունն էր նաեւ այն փաստը, որ զորամիավորումները սահմանային գոտուն է՚լ ավելի մոտեցնելու պատրվակովalt, տարածաշրջանում իրավիճակի լարվածության գերաճման պայմաններում, տարբեր զորատեսակների մասնակցությամբ օգոստոսի 4-5-ին անցկացվում էին մասշտաբային զորավարժություններ։ Վերոնշյալի ապացույցն է նաեւ չորս տարվա ուշացումով Ռուսաստանի նախագահի խոստովանությունը, որ իրենք դրանից շատ ավելի վաղ, գրեթե մեկուկես տարի առաջ արդեն մանրամասն մշակել ու հաստատել էին իրենց գործողությունների պլանը. ինչպես, որտեղ, ինչ ուժերով, որ ուղղություններով հարձակվեն Վրաստանի վրա…
Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են։
Նշանակալի եւս մի հանգամանք. ռուսական կողմի պնդումներով, իրենք ռազմական գործողություններն սկսեցին վրացական կողմին «խաղաղություն պարտադրելու» նպատակով, թեպետ այդ «պարտադրումը», ըստ երեւույթին, դրա իրականացնողների հաշվարկումներով, ներառում էր զանգվածային ոչնչացում եւ կոտորած, ազգային զտում, երկրի պատմական տարածքների բռնազավթում… Այլ ոչնչով չի կարելի բացատրել զավթիչների գործողությունների տրամաբանությունը։ «Եկել ես խաղաղություն պարտադրելու», եւ դու ինքդ սպանում, ոչնչացնում ես, «եկել ես խաղաղություն սերմացնելու», սակայն մերժում ես հանդիպակած կողմից բանակցություններ սկսելու բոլոր առաջարկությունները, ռազմական գործողությունները տեղափոխում ես հակամարտության գոտուց շատ ավելի կիլոմետրերի վրա, «եկել ես որպես խաղաղարար», բայց օդային եւ հրետանու հարվածներ ես հասցնում քաղաքացիական թաղամասերին, «եկել ես կրքերը հանդարտացնելու», սակայն պատերազմը նույնիսկ հրադադարի մասին պայմանագիրը ստորագրելուց հետո էլ շարունակում ես…»։
Իրոք, երկաթե տրամաբանություն։alt
Իսկ պատերազմը, ագրեսիան… Պատերազմը եւ ագրեսիան շարունակվում էր, մարտնչող կողմերին պատճառելով անթիվ վնասներ ու անբուժելի վերքեր։ Եվ եթե երրորդ կողմի համար զոհերի թիվը երբեք չի եղել նշանակալի հանգամանք (դրա ապացույցն են հարյուրամյակների ընթացքում ռուսների կողմից մղված կռիվները), ապա վրացիների ու օսերի համար, դա իրոք ազգային ողբերգություն էր, քանզի փոքրաթիվ ազգերի համար յուրաքանչյուր մարդը նշանակալից է, իսկ կյանքը՝ անգնահատելի։
Այն, որ օգոստոսյան իրադարձությունների արմատները, ժամանակի առումով, շատ ավելի վաղ էին, հանրահայտ փաստ է։ Վրաստանի տարածքային ամբողջականությունը խախտվեց նախ Սամաչաբլոյում, 1992 թվականին, ապա Աբխազիայում՝ 1993 թվականին։ Բնականաբար, եղբայրական ժողովուրդների միջեւ հակամարտության ծագման մեջ միայն մի կողմին մեղադրելը ոչ միայն անարդարացի է, այլեւ անբարոյական մոտեցում։ Մեղավոր են բոլոր կողմերը՝ մեկի անհամբերությունը, ցանկալին իրականության տեղ ընդունելու միտումը, մյուսի՝ երկրորդ կողմի փաստարկների անտեսումը, միայն իր «ճշմարտությունը» հաստատելու ցանկությունը… Սակայն, տվյալ պարագայում նշանակալից է այն, որ երկու դեպքերում էլ միջնորդը մեկն էր, որը իր հեղինակությամբ, հզորությամբ եւ վերջին հաշվով պարտադրելու հնարավորությունների բազմազանությամբ դեռեւս այն ժամանակ եւ հետո, անցած տասնամյակների ժամանակ ոչ միայն ի վիճակի էր, այլեւ պարտավոր էր (քանզի ինքը կամավոր էր ստանձնել այդ պարտականությունը, նրան դա ոչ մեկը չի պարտադրել) կարգավորելու հակամարտությունը, իրականում, խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Բայց ոչ, հենց այդ հանգամանքը պլանների մեջ չէր մտնում, քանզի խաղաղության հաստատումը, ավտոմատորեն բարձրացնում է տարածաշրջանում նրա գտնվելու օրինականությունը (առավել եւս, երբ համաշխարհային հանրության ճնշման ներքո, ստիպված եղավ իր ռազմակայանը դուրս բերել Վրաստանի տարածքից), ինչը արմատականորեն հակասում է կայսերապետական նկրտումների իրականացման, ազդեցության ոլորտների ընդլայնման քաղաքականությանը։
Օգտվեցին առիթից եւ մնացին, ռազմակայաններ հիմնեցին, անկախությունը ճանաչեցին եւ… կրակն ընկան։ Քանզի ոչ միայն վրաց ժողովուրդը չհամակերպվեց, այլեւ համաշխարհային հանրությունը դատապարտեց տեղի ունեցածը։
Բայցեւայնպես, ինչո՞ւ…
Տասնամյակներ շարունակ խոսում էինք ժողովուրդների բարեկամության, փոխադարձ հարգանքի, համատեղ պայքարի, հանուն ապագայի զոհաբերության եւ այլնի մասին։ Եվ հանկարծ, նման անմարդկային վերաբերմունք, նման դաժանություն։ Ինչո՞ւ։ Ըստ երեւույթին, արդարացի են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու խոսքերն այն մասին, որ նպատակը մեկն էր՝ արգելակեն Վրաստանի առաջընթացը, երկրի քաղաքականության եվրոպական ու Հյուսիսատլանտյան միտումը, ինչը ավտոմատորեն հանգեցնում է հյուսիսային հարեւանից է՚լ ավելի մեծ կախվածության եւ դրա ուղեծրից դուրս գալու բոլոր փորձերի տապալման։
Չստացվեց։ Ժամանակներն այլ են։ Այն, ինչ կարելի էր անել 19-րդ դարում, նույնիսկ 20-րդ դարի սկզբներին, ներկայիս աշխարհի համար անընդունելի ու խորթ է։ Հենց դրա համար նման քաղաքականությունը դատապարտված է մեկուսացման, քննադատության եւ անցած չորս տարիները է՚լ ավելի ընդգծեցին այդ հանգամանքը։ Եվ ամենայն հավանականությամբ, կգա այն ժամանակը (եւ որքան շուտ, այնքան լավ¤, որ հենց իրենք էլ դա կհասկանան, գուցեեւ կամաչեն իրենց արածի համար (թեպետ նման խոստովանությունն ազգային վեհություն ու արժանապատվություն է պահանջում) եւ կփորձեն շտկել իրավիճակը։ Հենց այդպես էլ կլինի, թեպետ մարդկանց հիշողությունից չես կարողանա ջնջել ռմբակոծող ինքնաթիռների, զոհված ազգականներին գրկած ու լացող մարդկանց, երիտասարդների այն անթիվ շիրիմների պատկերները, որոնք այդ «խաղաղարար առաքելության» արդյունքն են։