ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱԴՐՈՒՄ Է ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ

Տպել

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԹԲԻԼԻՍԻԻ, ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻԻ ԵՎ ՔՎԵՄՈ ՔԱՐԹԼԻԻ ՇՐՋԱՆaltՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

Կիզակետին է մոտենում ընթացիկ տարվա հոկտեմբերի մեկին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Ընտրություններին մասնակից քաղաքական կուսակցությունները հանդիպումներ են անցկացնում երկրի տարբեր երկրամասերում, ներկայացնում են իրենց նախընտրական ծրագիրն ու մեծամասնական պատգամավորության թեկնածուներին։

 «Ավելի շատ օգուտ ժողովրդին»՝ այս ընդհանուր կարգախոսով է հանդես գալիս կառավարող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին։ Երեք գլխավոր առաջնահերթությունները ներառած ծրագիրը, զբաղվածության, առողջապահության եւ գյուղատնտեսության հիմնախնդիրների կարգավորման հետ միասին, նախատեսում է նաեւ կենսամակարդակի բարձրացում, ժողովրդավարական բարեփոխումների կուրսի ընդլայնում եւ խորացում, սկսած բարեփոխումներն ավարտին հասցնելու նպատակ։


Արդարացիորեն համարելով, որ ընտրողների կողմից սույն ծրագրի պաշտպանությունը մեծ մասամբ կախված է խորհրդարանում կոնկրետ շրջանները ներկայացնող մեծամասնականների թեկնածուների անհատականությունից, կառավարող կուսակցությունը մանրակրկիտ քննարկումներից հետո սկսել է հասարականյությանը ներկայացնել իր թեկնածուներին։
 Մեծամասնական պատգամավորության թեկնածուների ներկայացման շնորհանդեսն անցկացվեց Թբիլիսիում։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի եւ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի ներկայացմամբ՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից Թբիլիսիի Վակեի շրջանում մեծամասնական պատգամավորության թեկնածու է ներկայացվել Գիորգի Կարբելաշվիլին, Մթածմինդայում՝ Արչիլ Գեգենավան, Կրծանիսիում՝ Դավիթ Սաղվարելիձեն, Գլդանիում՝ Նիկոլոզ Խաչիրիշվիլին, Նաձալադեւիում՝ Մերաբ Սամադաշվիլին, Չուղուրեթիում՝ Անդրո Ալավիձեն, Իվանիում՝ Գիորգի Վաշաձեն, Սամգորիում՝ Միխեիլ Մաճավարիանին, Սաբուրթալոյում՝ Անդրեյ Ուրուշաձեն, Դիդուբեում՝ Գիորգի Չաչանիձեն։
Շնարհանդեսին՝ իր ելույթում Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն նշեց, որ թբիլիսյան պատգամավորական խումբը համալրված է գործիմաց եւ արհեստավարժ մարդկանցով, որոնք հիանալիորեն տեղյակ են Թբիլիսիի հիմնախնդիրներին եւ հնարավոր ամեն ինչ կանեն դրանց կարգավորման համար։
«Գտնում եմ, որ, նման մարդկանցով համալրված թիմը, կուսակցական աջակցության առկայության պայմաններում, կկարողանա հասնել նրան, որ թբիլիսյան յուրաքանչյուր ընտանիք ստանա ավելի շատ օգուտ»։
Դավիթ Բաքրաձեի խոսքերով, Ազգային շարժումից մեծամասնական պատգամավորության թեկնածուների գլխավոր խնդիրն է քաջատեղյակ լինել յուրաքանչյուր շրջանում, թաղամասում, բակում առկա հիմնախնդիրների մասին եւ առավելագույնս անել մարդկանց օգնելու համար։
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն հասարակայնությանը ներկայացրեց Սամցխե-Ջավախեթիի եւ Քվեմո Քարթլիի տարածաշրջանների առանձին մունիցիպալիտետներից «Միասնական ազգային շարժման» մեծամասնական պատգամավորներին։ Այսպես, հոկտեմբերի մեկին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին Ախալքալաքիի շրջանից կառավարող կուսակցությանը կներկայացնի Սամվել Պետրոսյանը, Ադիգենիից՝ Զուրաբ Չիլինգարաշվլին, Ասպինձայից՝ Տարիել Լոնդարիձեն, Ծալկայից՝ Ռեզո Շավլոխաշվիլին, Գարդաբանիից՝ Թեմուր Փեյքրիշվիլին, Մառնեուլիից՝ Ազեր Սուլեյմանովը։

Во-первых, деятельность русских чрезвычайно активизировалась.

В трагедии человеческой жизни они жертвы, а не злодеи.

И не забывайте, что он может ответить обвинением "Website x5 keygen" в разбойном нападении.