ԲԻՁԻՆԱ ԻՎԱՆԻՇՎԻԼԻ. «ՄԵՆՔ ՄԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲՈԼՈՐ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ԿԿԱՏԱՐԵՆՔ ԵՎ ԿԳԵՐԱԿԱՏԱՐԵՆՔ»

Տպել

altՎրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, վերջին մի քանի ամիսներին ստեղծված ավանդույթի համաձայն, հուլիսի 3-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ անցկացրեց հերթական հանդիպումը։ Մամլո ասուլիսին վարչապետը խոսեց երկրում ստեղծված իրավիճակի, ընթացիկ իրադարձությունների եւ իր գխավորած կառավարության առաջիկա ծրագրերի մասին, պատասխանեց լրագրողների հարցերին։

ՎՐԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՁԳՏԵԼ ԴԵՊԻ ՆԱՏՕ
Լրագրողների համար մամլո ասուլիսում վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ Վրաստանը շարունակում է իր ձգտումը դեպի ՆԱՏՕ եւ այդ էր ապացուցում Հյուսիսատլանտյան խորհրդի  նիստը, որ անցյալ շաբաթ կայացավ Թբիլիսիում։
«Եվրոպական ընտրությունն ամբողջ վրաց ժողովրդի որոշումն է, ինչն ամրագրվեց 2008 թվականի հանրաքվեի ժամանակ, եւ մենք մտադիր չենք հրաժարվել դրանից»,- ընդգծեց նա։
Իվանիշվիլին համարում է, որ Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը «եղան հաջող»։ Նա գտնում է, որ ալյանսը Վրաստանի անվտանգության ապահովման լավ պայմանն է։
Պետք է նշել, որ վերջին ժամանակներս ՆԱՏՕ ընդունվելը Վրաստանում արդեն գնահատվում է ոչ այնքան միանշանակորեն։ Վերջին հարցումների համաձայն, ՆԱՏՕ ընդունվելը պաշտպանում է բնակչության 61 տոկոսը, իսկ նախկինում այդ ցուցանիշը 75 տոկոս էր։

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՇԱՏ ՀԱՐՑԵՐ ՈՒՆԵՆՔ ԼՈՒԾԵԼՈՒ»
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Օլեսյա Վարդանյանի՝ Վրաստանի կառավարության անդամների՝ Երեւան հաճախած ուղեւորությունների վերաբերյալ հարցին (կարճ ժամանակահատվածում արդեն Հայաստան են այցելել Վրաստանի պաշտպանության, ներքին գործերի նախարարները եւ գլխավոր դատախազը¤, հայտարարեց, որ Վրաստանը շատ հարցեր ունի Հայաստանի հետ լուծելու։
«Դա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի հետ փոխհարաբերություններին: Մենք քննարկում ենք երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր»,- ընդգծեց նա։

ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԲԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ՎԱՂ Է
Անդրադառնալով Աբխազական երկաթուղու հնարավոր բացման հարցին, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հուլիսի 3-ին Թբիլիսիում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց, որ Աբխազիայի տարածքով ձգվող երկաթուղին անպայման կվերականգնվի, սակայն վաղ Է դեռեւս այդ հարցի քննարկումը:
«Իհարկե, երկաթուղին պետք Է բացվի, եւ այն կբացվի: Այդ ճանապարհը կբարելավի աբխազների հետ հարաբերությունները եւ տնտեսությունը: Բայց, ցավոք, շատ հաճախ այն ամենը, ինչ լավ Է տնտեսության համար, վատ Է քաղաքականության համար: Կարծում եմ, որ այդ հարցը չափից ավելի քաղաքականացված Է: Երկաթուղու վերականգնումը պետք Է տեղի ունենա այն ժամանակ, երբ այդ հարցն աժիոտաժ չի առաջացնի»,- նշեց Բիձինա Իվանիշվիլին:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ
Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, Վրաստանի վարչապետը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց. «Շատ կցանկանայի, որպեսզի Պուտինի հետ հանդիպումը կայանար, սակայն այսօրվա իրավիճակն այնպիսին է, որ այդ հանդիպման մասին խոսելն այժմ վաղաժամ է: Պետք է իրավիճակը այդ հանդիպման համար անհրաժեշտ մակարդակի հասցնենք: Դա իմ մեծ ցանկությունն է: Սակայն դրա համար պետք է համապատասխան իրավիճակ ստեղծվի: Այսօրվա իրավիճակը բավարար չէ այդ հանդիպման մասին խոսելու համար»,- ընդգծեց Իվանիշվիլին: Վարչապետի խոսքերով, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման առաջին փուլը շատ արագ ու հաջող է անցել, բայց հազիվ թե դիվանագիտական հարաբերությունները վերականգնվեն մինչեւ Սոչիի 2014 թվականի օլիմպիադան:
«Ամենայն հավանականությամբ, դիվանագիտական հարաբերությունները չի հաջողվի վերականգնել նախքան Սոչիի խաղերը: Ժամանակ եւ համապատասխան իրադրություն Է անհրաժեշտ, թեեւ ռուս-վրացական կապերի բարելավումը հնարավոր է: Արդեն տեղի են ունեցել մի քանի դրական տեղաշարժեր. գործնականում վերականգնված են առեւտրական հարաբերությունները, վրացական արտադրանքն արդեն մտել է ռուսական շուկա: Մենք ակտիվորեն աշխատում ենք Մոսկվայի ու Թբիլիսիի միջեւ կանոնավոր ավիաչվերթերը վերսկսելու ուղղությամբ, բանակցություններ են ընթանում այցագրային ռեժիմի դյուրացման կամ նույնիսկ վերացման շուրջ»,- ասաց Իվանիշվիլին։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, արդյոք հնարավոր է Պուտինի այցը Վրաստան, Իվանիշվիլին հայտարարեց, որ այդ հարցին բարդ է պատասխանել: 

«ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ ԵՎՍ 20 ՏԱՐԻ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ»
Հուլիսի 3-ին կայացած մամլո ասուլիսում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կրկին անդրադարձավ քաղաքականությունից իր հնարավոր հեռանալու մասին հարցին։ «Եկեք աժիոտաժ չստեղծենք քաղաքականությունից իմ հեռանալու շուրջ: Իմ եռանդը քսան տարի կբավականացնի, որպեսզի ես գործուն լինեմ՝ ինչպես քաղաքականության մեջ, այնպես Էլ քաղաքացիական հատվածում»,- հավելեց Բիձինա Իվանիշվիլին։
«Բոլոր խոստումները, որը մենք տվել ենք ընտրություններից առաջ, կկատարենք եւ կգերակատարենք։ Որտեղ էլ լինեմ, ես ստանձնում եմ դրա պատասխանատվությունը»,- նշեց վարչապետը։
Իվանիշվիլու հայտարարությամբ՝ կառավարությունից հեռանալու դեպքում ինքը մտադրություն չունի գործադիրը դրսից ղեկավարել։ «Ինչ վերաբերում է վարչապետի վիթխարի լիազորություններին, ապա մենք այդ հարցով մոտ ժամանակներում կդիմենք խորհրդարանին եւ այն կհավասարակշռենք։ Ըստ իս՝ կարեւորը ինստիտուտների եւ ոչ թե անհատների ուժեղացումն է։ Հեռանալով քաղաքականությունից, ոչ մի դեպքում դրսից կառավարող թիմը չեմ ղեկավարի եւ դրսից ոչ պաշտոնապես չեմ կառավարի»,- հայտարարեց Բիձինա Իվանիշվիլին։

ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ ՀԱՐՅՈՒՐ ՆՈՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հայտարարության համաձայն, մինչեւ տարեվերջ 60-ի փոխարեն կֆինանսավորվի ավելի քան 100 նոր ձեռնարկություն։
«Ինձ համար ամենահետաքրքիրը վերջին փուլում այն 60 ձեռնարկությունների շինարարությունն է, որոնց մասին խոսել եմ նախընտրական ժամանակաշրջանում։ Այդ ընթացքում մինչեւ յոթ տարի ժամանակով տրվել է 81 վարկ՝ ձեռնարկությունների ստեղծման համար, իսկ տոկոսադրույքը կազմել է 0-ից մինչեւ 3։ Քննարկման պրոցեսում են ձեռնարկությունների ստեծմանն ուղղված 24 վարկեր։ Մենք ցանկանում ենք, որպեսզի յուրաքանչյուր ընտրատարածքում լինի գեթ մեկ ձեռնարկություն։ Առանձին շրջաններում դա չի հաջողվում։ Մենք ակտիվորեն աշխատում ենք յուրաքանչյուր կոնկրետ գործարարի հետ, որպեսզի նրանք հետաքրքրվեն այդ շրջաններով։ Կարծում եմ, որ մինչեւ տարեվերջ 60-ի փոխարեն կֆինանսավորվի ավելի քան 100 նոր ձեռնարկություն։ Ընդդիմախոսները հաճախ հարցնում են, թե ո՞ւր են խոստացած ձեռնարկությունները։ Դա պարզապես չարարկում է, եթե հաշվի առնենք, որ ձեռնարկությունը ֆինանսավորման, կառուցման եւ շահագործման կարիք է զգում մինչեւ տարեվերջ։ Այնպես որ, մինչեւ տարեվերջ մեզ կհաջողվի ֆինանսավորել նոր ձեռնարկությունները»,- ասել է վարչապետը։

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԱԼԱՏԻՆ ԿՎԵՐԱՊԱՀՎԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին համոզված է, որ մոտ ժամանակներս Վերահսկողության պալատը կդառնա անկախ։ «Ես կօգտագործեմ մենեջմենթի բնագավառում ունեցած փորձս։ Վերահսկողության պալատը կդառնա անկախ, եւ նա կունենա այն ֆունկցիան, որպիսին պետք է ունենա տվյալ հաստատությունը։ Վերջին ժամանակներս ինձ հաջողվեց դա անել Սահմանադրությամբ։ Կտամ խորհուրդներ, որպեսզի այդ հաստատությունը դառնա անկախ։ Երբ ես հեռանամ քաղաքականությունից, համակարգը կլինի ինքնավերահսկող»,- նշեց վարչապետը։

Прежнее унылое настроение сменилось радостным возбуждением.

А тела продолжали карабкаться на гребень.

Он находился у него "Азбука вязания крючком Практ. рук-во" на запястье так долго, увеличиваясь в размерах по мере того, как рос Джей.

В наших беседах с Висс и Тувуном мы не раз приходили к выводу, что демону значительно проще испытывать ненависть, чем любовь.

Слуга уведомил меня, что барона дома нет, и поэтому я назвался и передал ему сообщение от Винты, которое он обещал передать, когда вернется хозяин.

Возможно, кое-кто из них сейчас находится среди вон тех молодцов, готовых попотчевать нас дубьем и вилами.