ՀԱՎԱՍՏՎԵԼ Է ԱԼՅԱՆՍԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

Տպել

alt Մայիսի 20-21-ին, Չիկագոյում անցկացվեց Հյուսիսատլանտյան ընկերակցության պատմության մեջ ամենախոշոր գագաթաժողովը, որին, ալյանսի անդամ երկրների ղեկավարներից բացի, մասնակցեցին ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների, միջազգային ծրագրերով ալյանսի հետ համագործակցող պետությունների, ՆԱՏՕ-ին անդամակցության ցանկություն հայտնած երկրների ղեկավարները։ Գագաթաժողովում կրկին անգամ ընդգծվեց Վրաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ալյանսի օժանդակությունը, արժանավույն գնահատական տրվեց Վրաստանում իրականացվող բարեփոխումներին եւ ողջունվեց ՆԱՏՕ֊ին անդամակցության Վրաստանի միտումը։ Գագաթաժողովի աշխատանքի արդյունքներով, ընդունվեց հռչակագիր, որտեղ մի ողջ բաժին հատկացվել էր Վրաստանին։

 ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻԿԱԳՈՅԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ՀՌՉԱԿԱԳՐՈՒՄ
ՆԱՏՕ-ի ղեկավարների Չիկագոյի գագաթաժողովի հռչակագիրը ողջունում է բարեփոխումների իրականացման գործում Վրաստանի առաջադիմությունը եւ, ինչպես նախորդ հռչակագրում, մեկ անգամ եւս կրկնում է ալյանսի որոշումն այն մասին, որ Վրաստանը ժամանակին կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։
Հռչակագիրը կրկնում է 2010 թվականի Լիսաբոնի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթի ձեւակերպումն ու հայտարարում. «2008 թվականի Բուխարեստի գագաթաժողովում մենք պայմանավորվեցինք, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, եւ մեկ անգամ եւս կրկնում ենք այդ որոշման ու հետագա որոշումների բոլոր տարրերը»։
Չիկագոյի գագաթաժողովի հռչակագրում ասվում է, որ ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովին եւ Վրաստանի Ամենամյա ազգային ծրագրին «տրվում է կենտրոնական դերը այն գործընթացի վերահսկողության կապակցությամբ, որ սկսվեց Բուխարեստի գագաթաժողովում»։
Հռչակագրի համաձայն, ՆԱՏՕ-ն ողջունում եւ ակտիվորեն պաշտպանում է Վրաստանում անցկացվող բարեփոխումները, այդ թվում՝ ժողովրդավարության, ընտրությունների, դատական համակարգի, անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում։
«Մենք ընդգծում ենք 2012 եւ 2013 թթ. ազատ, արդարացի եւ այնպիսի ընտրություններ անցկացնելու նշանակությունը, որոնց կարողանան մասնակցել բոլորը»,- ասվում է հռչակագրում։
Հռչակագիրն առանձին կարեւորում է ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումն իրենց գործընկերների հետ չորս երկրներից՝ Մակեդոնիայից, Չեռնոգորիայից, Բոսնիա-Հերցեգովինայից եւ Վրաստանից, որոնք «ձգտում են անդամակցել ՆԱՏՕ-ին»։
«Մենք երախտապարտ ենք գործընկերներին, որոնք ձգտում են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ այն կարեւոր ավանդի համար, որ նրանք ներդնում են ՆԱՏՕ-ի հովանավորությամբ անցկացվող գործողությանը եւ, որը ցուցադրում է նրանց հավատարմությունն անվտանգության տեսակետից մեր ընդհանուր նպատակներին»,- ասվում է հռչակագրում։
Հռչակագիրը պաշտպանում է ՆԱՏՕ-ի դիրքորոշումը Վրաստանի տարածքային ամբողջականության առնչությամբ։
Չիկագոյի գագաթաժողովը մեկ անգամ եւս Ռուսաստանին կոչ է անում «չեղյալ հայտարարել Վրաստանի տարածաշրջանների՝ Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի ճանաչումը»։
Հռչակագիրը, ողջունելով «կարեւոր առաջադիմությունը» ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի համագործակցության առումով, հայտարարում է նաեւ, որ ալյանսը վերստին «անհանգստացած է Վրաստանի տարածքում Ռուսաստանի զինված ուժերի ավելացմամբ»։

ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՉԻԿԱԳՈՅՈՒՄ
Վրաստանի նախագահը, ՆԱՏՕ-ի Չիկագոյի գագաթաժողովի շրջանակներում, ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ։
Ինչպես հաղորդել են Վրաստանի նախագահի վարչակազմից, Միխեիլ Սաակաշվիլին հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին, Եվրախորհրդի նախագահ Վան Ռոմփեին, ամերիկյան սենատորներ Ռիչարդ Դուրբինին եւ Ջին Շահինին։ Վրաստանի նախագահը հանդիպում ունեցավ նաեւ Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլեւնելեւի, Դանիայի վարչապետ Հելե Տորնինգի հետ։
Հանդիպումներում քննարկվել են երկկողմ հարաբերությունների, ալյանսի շրջանակներում համագործակցության հարցերը։
Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Միխեիլ Սաակաշվիլին եւ Իլհամ Ալիեւը, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում, Չիկագոյում հանդիպման ժամանակ, քննարկել են վրաց-ադրբեջանական սահմանում գտնվող վրացական միջնադարյան Դավիթ Գարեջիի վանական համալիրին առնչվող հարցը: Նրանք հանձնարարել են երկու երկրների սահմանային բաժինների ղեկավարներին բանակցություններ անցկացնել վանական համալիրի շուրջ ծագած խնդրով:

ԵԼՈՒՅԹ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՏԼԱՆՏՅԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎՈՒՄ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Չիկագոյում ելույթ ունեցավ երիտասարդական ատլանտյան գագաթաժողովում եւ պատմեց ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման նշանակության ու ալյանսի հեռանկարների մասին։
«Ցանկանում եմ ձեզ հաղորդել իմ լավատեսությունն ու հավատը, որ ՆԱՏՕ-ն ունի փայլուն ապագա։ Ալյանսի պաշտպանած արժեքներով, ստեղծվում է պատմություն։ ՆԱՏՕ-ն մեծ նշանակություն ունի ոչ միայն մեր երկրի, այլեւ մեծ պետությունների համար, որոնք կազմում են Հյուսիսատլանտյան ալյանսի միջուկը»,- հայտարարեց Սաակաշվիլին։ Ելույթում Վրաստանի նախագահը պատմեց նաեւ այն հաջողությունների մասին, որ երկիրը ձեռք է բերել կոռուպցիայի դեմ պայքարում, նաեւ՝ միջազգային մակարդակով ճանաչված բարեփոխումների եւ տարածաշրջանի համար Վրաստանի աշխարհաքաղաքական նշանակության մասին։
«Եթե Վրաստանի ժողովրդավարությունն անկում ապրի, ապա Եվրոպայի եւ Ասիայի միջեւ տարանցիկ ճանապարհը պարզապես կդադարի գոյություն ունենալուց»,- ելույթում հայտարարեց Միխեիլ Սաակաշվիլին։ Նա ընդգծեց, որ Վրաստանում կառուցվում են տարածաշրջանում լավագույն օդանավակայանները, ավտոուղիները եւ երկաթուղին։

Մ.ՍԱԱԿԱՇՎԻԼԻ. «ՆԱՏՕ-ԻՆ ԿԱՆԴԱՄԱԳՐՎԵՆՔ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ»
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը մասնակցել Է ՆԱՏՕ-ի՝ Չիկագոյում անցկացված գագաթաժողովին, այն կարծիքին Է, որ Վրաստանն, ամենայն հավանականութամբ, արդեն 2014 թվականին կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ:
«Ենթադրվում Է, որ հաջորդ գագաթաժողովը կկայանա 2014 թվականին, եւ Վրաստանը շատ մեծ շանսեր ունի, բալկանյան երեք երկրների հետ միասին, դառնալ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ: Ես երբեք դրանում այնքան վստահ չեմ եղել, որքան այսօր»,- Չիկագոյում լրագրողներին հայտարարել Է Սաակաշվիլին:

Это "Кодекс Российской Федерации об административных правонарушениях. Текст с изменениями и дополнениями на 10 мая 2012 года" манифест государя императора об объявлении войны,-сказал Швейку "Переходный возраст" конвоир.

Памятуя полученный урок, француз стал относиться к английскому матросу "возможно ли получить автокредит если не разу не брала потребительский" если и не "Я тоже была толстой" по-дружески, то с некоторым почтительным "Хакинг и антихакинг" страхом.

Сумма углов треугольника оказывается меняющейся величиной, "Исполнительное производство. Учебник для магистров" она всегда больше 180 градусов, и так далее.

Я спрятался "Едем отдыхать!" под пальмами, и они меня не "Холодная тайна Клуб Winx" заметили.

Это были черные "Дети паутины" тени, лежавшие на моем сердце!

Если он полагает, "Йога визуальный самоучитель" что мы будем сидеть и ждать, пока чиновники изволят прогоготать свое разрешение.