… ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

Տպել

altՇարունակում ենք ներկայացնել հատվածներ «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերենով եւ ռուսերենով ուղեցույցի՝ մեր քաղաքի պատմական ու մշակութային արժեքավոր հուշարձանների եւ կառույցների մասին պատումնաշարից:

ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
Մետեխիի բարձունքին հաջորդում է Քեթեւան Ծամեբուլի փողոցը, ուր գտնվում է «Ավլաբարի» մետրոկայանը: Նրա մերձակայքում, աջ կողմում խոյանում է Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցին: Աղյուսաշեն տաճարը կառուցվել է XVIII դարի վերջին՝ Իրակլի II թագավորի հրավերով Թբիլիսի ժամանած էջմիածինցիների կողմից (խմբ. նախկինում Էջմիածնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին կառուցվել է 1805թ.: Մինչեւ 1846թ. եկեղեցու շենքն իրենից ներկայացրել է փայտածածկ, ուղղանկյունաձեւ կառույց՝ առանց գմբեթի եւ փոքր զանգակատնով: Շինարարությունն իրականացվել է 1850-ականներին: Վերջին անգամ եկեղեցին հիմնանորոգվել է 2006-2010թթ.՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, «Հայաստան» Համահայկական հիմնադրամի եւ ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի բարեպաշտ հայորդիների աջակցությամբ: Նորոգված տաճարի վերաօծման արարողությունը կատարվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ: Այսօր Սուրբ Էջմիածինը Թբիլիսիում գործող հայկական երկու եկեղեցիներից մեկն է, որին կից կառույցում գործում է թեմի կրթամշակութային «Հայարտուն» կենտրոնը):
Եկեղեցու բակում կանգնեցված է Մանթաշեւի քանդակը, որի վրա հայերեն տառերով գրված է՝ «Մանթաշեւ»: Նախաձեռնությունը պատկանում է հայ անվանի նավթարդյունաբերողի, XIX դարի խոշոր գործարարներից մեկի` Ալեքսանդր Հովհաննեսի Մանթաշեւի թոռներին:


ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ԵԿԵՂԵՑԻ
Մետրոյից վերեւ տանող ճանապարհը բարձրանում է դեպի վրացական Սուրբ Երրորդություն եկեղեցի (Ծմինդա Սամեբա): Սա բլրի գագաթին վեր խոյացող հսկայական տաճար է, որ խորհրդանշումalt է վրացական վերածնունդը, միասնությունն ու հավերժությունը: Տաճարը գտնվում է Թբիլիսիի կենտրոնում, լեռան գագաթին, եւ անվանված է աստվածաշնչյան մարգարե Էլիի անունով: Աշխարհագրական դիրքն ընտրվել է այնպես, որ տաճարն իր ողջ բարձունքով երեւա քաղաքով մեկ: Եկեղեցու բարձրությունը հասնում է 84 մետրի, իսկ ստորգետնյա հատվածը իջնում 18 մետր խորությամբ: Այն տեղավորում է 15 000 մարդ: Շինարարությունը, որ անավարտ է դեռ, սկսվել է 1995 թվականին եւ նվիրվել Կենդանասկզբի Երրորդությանը: Տաճարի պատերը դեռ հարկ է նկարազարդել, կից կառույցների շինարարությունը՝ ավարտին հացսնել:
Տաճար մուտք գործելիս անմիջապես տեսնում ես Աստվածամոր Սրբապատկերը: Նրա մոտ մշտապես մարդիկ են ժողովված: Այս, ինչպես եւ Փրկչի պատկերը, որ տեղադրված է հակառակ կողմում, հեղինակել է անձամբ Պատրիարք Իլիա II: Տաճարում նրա վրձնին եւս մի քանիսն են պատկանում: Այսպես օրինակ, Միքայել եւ Գաբրիել հրեշտակապետերի սրբապատկերները:
 Կառուցվող համալիրում Մայր տաճարից բացի, կանգնեցված են Սուրբ Իլիայի եկեղեցին ու զանգակատունը: Զանգերը պատրաստվել են Գերմանիայում եւ ձայնային իրենց հնչեղությամբ նույնանում են վրացական բազմաձայնության հետ:
(Շարունակելի)

Պատրաստեց
ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ

Я " " совсем забыл вы очень голодный.

Пожав " " друг другу руки и обменявшись поцелуем, молодая чета " " рассталась.

она закричала так, как " " будто я ее ударил.

Тогда по " " толпе проносится шум, " " и все становятся на цыпочки, " " чтобы лучше видеть.

Пишет, что уже несколько дней " " ходили эти слухи, но он не " " придавал им особого " " значения.

Среди этого хаоса вещей расположились человек тридцать.