ՄԻՔԱՅԵԼ ԽԱՉԱՏՈՒՐՈՎ. «ԲՈՒԺՈՒՄԸ ՉՊԵՏՔ Է ՑԱՎ ՊԱՏՃԱՌԻ»

Տպել

Երբ զրուցակիցը հարցազրույցի համար չի կարող գտնել անհրաժեշտ կես ժամը, որպես օրենք, նա կա՚մ հասարակական ջանադիր գործիչ է, կա՚մ դերասան, կա՚մ բժիշկ։ Սույն օրենքում լինում են բացառություններ, սակայն այսօր կխոսենք ոչ թե բացառության, այլ ավելի շուտ օրինաչափության եւ իր գործի բացառիկ արհեստավարժի մասին։
Բժշկական գիտությունների դոկտոր, ուռուցքաբան եւ ուղղակի բարի հոգու տեր Միքայել Իվանի Խաչատուրովն իր աշխատաժամանակում դժվարությամբ կարողացավ գտնել այն քսան րոպեն, որն անհրաժեշտ էր հարցազրույցի համար։ Նա սպասում էր լուրջ ախտորոշմամբ հիվանդի եւ պետք է տեղավորվեր հենց այն կարճ ժամանակահատվածի մեջ, որն ընձեռում էր աշխատաժամանակը։

- Ինչո՞ւ ընտրեցիք բժշկի մասնագիտությունը։ Գնացիք Ձեր ծնողների՞ հետքերով։
- Ո՚չ։ Մեր ազգությունում բժիշկներ չեն եղել։ Իմ ընտրության վրա ոչ ոք ազդեցություն չի գործել։ Ուղղակի դպրոցում դյուրությամբ էի ընկալում այն առարկաները, որոնք անհրաժեշտ էին բժշկի գործունեության համար, եւ պատանի տարիքից թվում էր, որ եթե բժիշկ դառնամ, բարի գործ կկատարեմ։ Երբ իմանում էի մարդկանց հիվանդության բժիշկների մոտ կատարած այցելությունների մասին, հանգում էի այն եզրակացության, որ բժշկության մեջ շատ բան պետք է փոխել, որպեսզի թեթեւացվեն հիվանդությունների բուժման հետ կապված մարդկանց հոգսերը։ Սկզբունքորեն դա ինձ հաջողվեց։ Իմ կողմից մշակվեց քիչ տրավմատիկ բուժման եւ ուռուցքային հիվանդությունների ախտորոշման մեթոդը։ Երբ բուժման գործընթացը հիվանդին ցավ է պատճառում, ակամա ծագում է բժիշկների հանդեպ վախ, նրանց չդիմելու ցանկություն, հենց այդ վախն է հաճախ դառնում տարբեր քրոնիկական հիվանդությունների ծագման պատճառ։
- Ո՞ր դպրոցում էիք սովորում։
- Թիվ 66-ում։ Պատանի տարիներին ապրում էի Մայդանում, սիրում էի սովորել, մինչեւ օրս ընթերցանությունն իմ ամենասիրելի զբաղմունքն է։ Բարձրագույն կրթություն ստացել եմ Երեւանում։ Հեշտությամբ ընդունվեցի բժշկական ինստիտուտ։ Սովորում էի բուժպրոֆիտլակտիկ ֆակուլտետում, իսկ 6-րդ կուրսում ընտրեցի վիրաբուժության ինտերնատուրան։
- Ինչպե՞ս դարձաք ուռուցքաբան։ Դուք հենց սկզբի՞ց հետաքրքրվում էիք բժշկության այդ ուղղությամբ։
- Ո՚չ։ Իմ նպատակն էր դառնալ ընդհանուր վիրաբույժ, իսկ ավելի կոնկրետ, առավել եւս՝ այս ուղղության մասին, երբեք չեմ մտածել։
Սկզբում ինձ նշանակեցին Սարատովի երկաթուղային հիվանդանոցում։ Յոթ տարվա ընթացքում կատարում էի բոլոր տեսակի, նույնիսկ գինեկոլոգիական վիրահատությունները։ Այն ժամանակ ծայրամասային հիվանդանոցներում վիրաբույժներն իրենց չէին կարող թույլ տալ նեղ ուղղություններով գործելու բավականությունը։ Գործնականում հարկ էր իմանալ այն ամենը, որոնք անհրաժեշտ էին մարդու ցանկացած օրգանի վիրաբուժական միջամտության հետ։ Հենց այն ժամանակ էլ առնչվեցի ուռուցքաբանությանը՝ չկասկածելով անգամ, որ կարճ ժամանակ անց այդ ուղղությունն ինձ համար կդառնա ամենակարեւորը, որ հենց այդ թեմայով կպաշտպանեմ թեկնածուական։
Սկզբունքորեն Սարատովի հիվանդանոցում իմ աշխատանքն ինձ դուր էր գալիս եւ այնքանով էի համոզված, որ կմնամ ապրելու եւ աշխատելու Ռուսաստանում, որ նույնիսկ այստեղից դուրս գրվեցի եւ գրանցվեցի Սարատովում։
- Սակայն, Դուք կրկին հայտնվեցիք Թբիլիսիում։ Ի՞նչը ստիպեց Ձեզ վերադառնալ։
- Կնոջս՝ Ալլայի հետ 1980 թվականին վերադարձանք Թբիլիսի, քանի որ այստեղ էր նրա հիվանդ մայրը։ Նրան Ռուսաստան տեղափոխել չէի կարող։ Ընտանեկան խորհուրդը որոշեց վերադառնալ Վրաստան։
- Իսկ ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր ապագա կնոջ հետ։
- Ալլայի հետ ծանոթացել եմ Թբիլիսիում, երբ Երեւանում սովորելու ժամանակ ամառային արձակուրդներին տուն էի վերադարձել։
Երբ զգացինք, որ սիրահարվել ենք, որոշեցինք ամուսնանալ։ Երբ Ալլային տեղեկացրի, որ աշխատելու եմ Սարատովում, նա չցանկացավ երկար ժամանակ հեռու գտնվել ինձանից եւ որոշեց մեկնել հետս։ Նա ինձ հետեւեց այնպես, ինչպես դեկաբրիստների կանայք։
- Ինչո՞վ է պայմանավորված նման համեմատությունը։
- Այլ համեմատություն գտնել հնարավոր չէ, չէ՞ որ Ալլան, որպեսզի գտնվի իմ կողքին, թողեց իր խոստումնալից աշխատանքը։ Նա Թբիլիսիի Պուշկինի անվան մանկավարժական համալսարանում դասախոսություններ էր կարդում, դասավանդում ռուսերեն եւ անգլերեն։
- Իրոք, հերոսություն է, սիրո ճշմարիտ ապացույց։ Նման ինքնազոհությունն այսօր բացառիկ երեւույթ է։
- Դրա համար ես երախտապարտ եմ Ալլային, իսկ նա համոզված էր, որ ամեն տեղ կկարողանա աշխատանք գտնել, այդպես էլ ստացվեց։ Սարատովում ուսուցիչների խիստ կարիք կար։ Կարծում եմ, որ ցուցաբերած աջակցության համար երախտագիտությունս էլ օգնեց ընդունել Թբիլիսի վերադառնալու որոշումը, քանի որ ծագել էր Ալլային աջակցելու անհրաժեշտություն։
- Թբիլիսիում հեշտությա՞մբ աշխատանք գտաք։
- Ընդունելով հարազատ քաղաք վերադառնալու որոշումը՝ ես գիտակցում էի, որ ընդհանուր վիրաբուժությունում դժվար թե կարողանամ աշխատանք գտնել եւ պատրաստ էի ճակատագրի ցանկացած շրջադարձին։ Հուսահատվելու սովորություն չունեմ, ուստիեւ նպատակամղվածորեն խորհում էի ապագա քայլերիս մասին։
Լսելով, որ վերջերս թիվ 1 քաղաքային հիվանդանոցի դիմաց բացվել է Ծուլուկիձեի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, ելնելով իմ մասնագիտական համոզվածությունից, ես գնացի այնտեղ։ Ինձ անմիջապես ընդունեցին։ Ես այնքան լավ էի ընկալում ոլորտի հիմնախնդիրները, որ կարողացա ուսումնասիրել ուռուցքային հիվանդությունների բուժման նոր հնարավորությունները, ապա ձեռնամուխ եղա ատենագրություն գրելուն։
«Մաշկի միջոցով միզասեռական համակարգի մանիպուլյացիաներ» թեմայով թեկնածուականը պաշտպանեցի 1991 թվականին։
Իմիջիայլոց, այսօր մեր կլինիկայում պրոստատինը բուժվում է շատ ավելի արագ եւ պակաս ցավալի, քան նախկինում էր։ Գուցեեւ ոմանք հիշում են, թե որքան ցավալի էր դրա բուժումը։ Շտապեմ հանգստացնել՝ ներկայումս բուժումը իրականացնում ենք նոր մեթոդով, քիչ ցավերով։
- Օրական քանի՞ հիվանդ եք ընդունում։
- Տասից մինչեւ երեսուն։ Նկատի ունեցեք, որ նաեւ վիրահատություններ եմ կատարում։ Առանձին վիրահատությունները, օրինակ, միզափամփուշտի հեռացումը եւ աղիքից տարողության պատրաստումը տեւում է 6-7 ժամ։ Ինքս էլ եմ անհանգստանում, երբ հիվանդներին երկար սպասեցնում եմ, ուստիեւ աշխատում եմ լինել առավելագույնս ուշադիր, որպեսզի անհարթությունները վերացվեն։
- Ուռուցքային հիվանդություններն այն հիվանդություններից են, որ մարդիկ սկզբում ուշադրություն չեն դարձնում եւ սպասում են, մինչեւ որ այն իրենց վերջնական հյուծում է։ Շատերը զբաղվում են ինքնաբուժությամբ. տաքացուցիչներ են դնում, բույսերի թուրմեր խմում։
- Մարդկային բնավորություն է։ Նրանք գերադասում են անտեսել սկզբում թեթեւ հիվանդությունների տեսքով օրգանիզմի ազդանշանները։ «Ինքն իրեն կանցնի»՝ դա ամենատարածված արտահայտություններից մեկն է։ Սակայն, մարդիկ մոռանում են կամ կանխամտածվածորեն հրաժարվում այն մտքից, որ բոլոր հիվանդությունները չէ, որ բուժվում են։
- Կարո՞ղ եք հաստատել, որ ուռուցքային հիվանդությունները նախորդ հարյուրամյակի համեմատությամբ առավել ակտիվ են դարձել։
- Վերջին ժամանակներս մեր կենտրոնին շատ ավելի հիվանդներ են դիմում, քան դա նախկինում էր, սակայն դա պայմանավորված է ոչ այնքան հիվանդության ակտիվացմամբ, այլ վախի զգացումից։ Նախկինում բուժվում էին ոչ այնքան հաճույքով, նույնիսկ՝ վախով։ Միայն բուժման համար նախատեսված ծախսերի մասին մտածելը մարդկանց մոտ վախի զգացում էր առաջացնում։ Միշտ եղել են թանկարժեք բուժման հակառակորդ։ Անթույլատրելի է, երբ բժշկական սպասարկման համար պահանջվելիք գումարը մարդկանց կաթվածի է հասցնում։ Բնականաբար, հարկ է վերանայել առողջապահության համակարգը, թեպետ դա զրույցի այլ թեմա է։
- Ձեր կարծիքով, ի՞նչն է ազդում միզասեռական համակարգի օրգանների աշխատանքի թուլացմանը։
- Ալկոհոլը, ծխելը եւ անառողջ սնունդը։ Իհարկե, սրանով ես Ամերիկա չեմ հայտնագործում։ Ակնաբույժի նման ես էլ եմ ասում, որ համակարգիչը թուլացնում է տեսողությունը։ Մարդիկ այդ մասին գիտեն, թեպետ, միեւնույն է, ժամերով նստում են համակարգչի մոտ։ Ես բարդ վիրահատություններն անգամ կատարում եմ առանց ակնոցների, թեպետ մանկուց տարվել եմ ընթերցանությամբ։ Համակարգչի հետ աշխատում եմ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
- Վատ սովորությունների մասին էլ հաճախ ասում են, որ չի կարելի խմել, ծխել, չափից ավելի ուտել, թեպետ քչերն են հետեւում դրան։ Եվ հիմնականում այն ժամանակ, երբ օրգանիզմն այս կամ այն կերպ իրեն զգացնել է տալիս։
- Հենց դա է ցավալին։ Սակայն, կրկնում եմ, սննդի վերահսկողությունը, ալկոհոլային խմիչքների սահմանափակումը եւ ծխելուց հրաժարվելը կարող է մարդուն ազատել ուռուցքաբանի հետ շփվելու անհրաժեշտությունից, եւ ոչ միայն ուռուցքաբանի, այլ մի շարք այլ ուղղությունների բժիշկների հետ։ Բավական է ընկալել, որ շշի, սիգարետի կամ նույնիսկ քաղցր պատառի նկատմամբ միտումը նեւրոզի ծագման պատճառ է։ Ահա թե ինչու, դժվար է պայքարել վատ սովորությունների դեմ։ Մարդիկ խմում են, ծխում, ուտում, ինչը եւ նրանց վնաս է պատճառում։ Հաճախ դա կյանքի, աշխատանքի, ընտանիքի եւ այլնի անբավարարության զգացումի արգասիք է։ Ուղղակի պետք է հասկանալ, որ, «անհրաժեշտ դոզայի» ընդունումից հետո, հիմնախնդիրները չեն լուծվում։
- Սիմպոզիումների մասնակցելու համար ո՞ր երկրներում եք եղել։
- Չեխիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Լատվիայում, Էստոնիայում, Ուկրաինայում եւ այլուր։
- Ո՞ր քաղաքներն են առանձնակի տպավորություն թողել Ձեզ վրա։
- Կրակովը, Պրահան, Դրեզդենը. Բեռլինը։
- Երբեւէ մտածե՞լ եք այլ երկրում մնալու եւ այնտեղ աշխատելու մասին։
- Այստեղ ես աշխատում եմ, ինչո՞ւ պետք է որոնեմ այլ տեղ։ Արեւմուտքում աշխատելը իմաստ ունի երիտասարդ տարիներից, երբ հարմարվում ես հարազատ քաղաքին, առողջապահության համակարգին, դժվար է հարմարվել այլ պայմաններին։ Այնտեղ՝ Եվրոպայում, իրենց ստորջրյա խութերն ունեն։ Իդեալական համակարգ ոչ մի տեղ էլ գոյություն չունի։ Թեպետ այնպիսի երկրում, ինչպիսին մերն է, պիտանի լինելու զգացումն առանձնակի սուր է զգացվում։ Չգիտեմ՝ ի՞նչ կասեի կամ կմտածեի, եթե հարազատներս, օրինակ, ապրեին այլ երկրում, թեպետ, փառք Աստծու, բոլորս միասին ենք, միմյանց օգնում ու գնահատում ենք։
- Մե՞ծ է Ձեր ընտանիքը։
- Ալլայի հետ ունենք երկու երեխա. որդիս՝ Իվանը եւ դուստրս՝ Էլինան։ Նրանցից ոչ մեկը բժշկությունը չի ընտրել։ Իվանը տնտեսագետ գործարար է, Էլինան՝ դասավանդում է անգլերեն։ Ունենք չորս հիանալի թոռ, ես նրանց պաշտում եմ։
- Ո՞րն է Ձեր ամենամեծ ցանկությունը։
- Միշտ լինել նորմալ վիճակում, շուրջս տեսնել երջանիկ մարդկանց, իսկ գլխավերեւում՝ խաղաղ երկինք։ Իսկ մնացածի մասին թող երեխաներն ու թոռներս երազեն, նրանց մոտ ամեն ինչ առջեւում է։

ՄԱՐԻՆԱ ՉԱՉՈՒԱ