«ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ» ԿՈՉՈՒՄ՝ Ի ՆՇԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ

Տպել

altՎերջերս հաճելի լուր ստացվեց Հայաստանի Հանրապետության Սպիտակ քաղաքից։ 1988 թվականի դեկտեմբերին կործանարար երկրաշարժի էպիկենտրոնը հանդիսացող քաղաքի համայնքի ավագանու որոշմամբ՝ Վրաստանի քաղաքացի, «Վրաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության ակտիվ անդամ, գործարար Ալեքսանդր Թորգոմի Մելքոնյանը արժանացավ Սպիտակ քաղաքի «Պատվավոր քաղաքացի» կոչման։

Ալեքսանդր Մելքոնյան, 53 տարեկան։ Ծնվել է Թբիլիսիում, թեպետ արմատներով Սպիտակից է։ Նրա գործարարության ոլորտը բազմատեսակ է ու բազմաշերտ։ Թեպետ միայն գործարարությունը չէ, որ նրան ճանաչելի է դարձրել։ Ալեքսանդր Մելքոնյանը վիրահայ համայնքի այն անդամներից է, ովքեր մշտապես իրենց պարտքն են համարել՝ թե՚ նյութական եւ թե՚ բարոյական աջակցություն ցուցաբերել համայնքի կողմից իրականացվող միջոցառումներին։ Ալեքսանդրի բարեգործությունն առանձնակի արտացոլվեց 88-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ, երբ նրա ջանքերով ու անմիջական մասնակցությամբ ավտոմեքենաների շարասյուներով Վրաստանից Հայաստանի աղետյալ գոտի էին փոխադրվում առաջին անհրաժեշտության ապրանքներ, իսկ այնտեղից վերադառնում էին տարերքից տուժյալ ընտանիքներով բեռնված։ Նրանց տեղավորելու եւ նրանց կարիքները հոգալու հարցում նույնպես նշանակալից էր Մելքոնյանի ներդրումը։
2008 թվականի օգոստոսյան օրերը եւս յուրատեսակ փորձարկում դարձան։ Ռուսական ագրեսիայի արդյունքում Թբիլիսի հեղեղված փախստականներին օգնելու համար լայն գործունեություն ծավալվեց. կազմավորվում էին տուժյալներին օգնություն ցուցաբերելու շտաբներ։
Նման մի շտաբ գործում էր նաեւ Թբիլիսիի հայպետդրամայի թատրոնի շենքում։ Հենց այդ ծանր օրերին Ալեքսանդր Մելքոնյանն իր գործարար ընկերների հետ հանձն առավ փախստականներին առաջին անհրաժեշտության սննդով ու ապրանքներով ապահովելու շնորհակալ գործը։
- Ալեքսանդր, նախ շնորհավորում ենք Ձեզ Սպիտակի «Պատվավոր քաղաքացի» կոչման առթիվ։
- Նախ, շնորհակալություն շնորհավորանքի համար։ Ինչ վերաբերում է սպիտակցիների հիմնավորումներին, ապա, իմ կարծիքով, նրանք «Պատվավոր քաղաքացի» կոչումով շատ ավելի մեծ նշանակություն եւ գնահատական տվեցին իմ համեստ օգնությանը, որը ցուցաբերվեց երկրաշարժի այն ահեղ օրերին եւ դրանից հետո ընկած ժամանակահատվածում։
- Ի՞նչ ի նկատի ունեք։
- Իմ գործարար համագործակցությունը երկրաշարժից հետո քաղաքի վերականգնման գործում։ Փաստորեն, նախկին Սպիտակից ոչինչ չէր մնացել։ Տեղում նոր քաղաք կառուցվեց։ Եվ հավատացեք, ընդամենը երկու տասնյակից մի փոքր ավելի տարիների ընթացքում, երկրի ու ժողովրդի համար ծայրահեղ բարդ պայմաններում նոր քաղաքի կառուցումը այնքան էլ դյուրին գործ չէր։ Թեպետ, ի պատիվ Հայաստանի ղեկավարությանը եւ, առաջին հերթին սպիտակցիների, պետք է ասել, որ նրանք հիանալիորեն բաշխեցին թե՚ ստացած միջոցները, թե՚ իրենց հնարավորությունները եւ իրականացրին անիրականանալին՝ այսօր Սպիտակը կա եւ ապրում է կենսալի կյանքով։
Ուղղակի հաճելի է գիտակցել, որ դրանում մի փոքր իմ բաժինն էլ կա։
- Դուք ակտիվ մասնակցություն ցուցաբերեցիք նաեւ 2008 թվականի օգոստոսյան պատերազմից տուժածներին օգնություն ցույց տալու գործում։ Մի քանի խոսք այդ մասին։
- Անկեղծ ասած, դա թեմա է, որին չէի ցանկանա անդրադառնալ։ Պատերազմի արհավիրքներից փրկվածներին օգնելը բարեգործություն չեմ համարում, դա ուղղակի պարտք է, քաղաքացու պարտք։ Ես Վրաստանի քաղաքացի եմ, ծնվել-մեծացել եմ Թբիլիսիում եւ այն ամենը, ինչ կատարվում է Վրաստանում, անմիջականորեն ինձ է վերաբերվում՝ լինի դա պատերազմ, տարերային աղետներ, թե ինչ-որ ուրիշ ողբերգություն։ Դրանց կողքով անտարբեր չես կարող անցնել։ Արել եմ այն, ինչ պետք է աներ յուրաքանչյուր Վրաստանի քաղաքացի։
- Եկեք մի փոքր անդրադառնանք Ձեր գործարարությանը։ Գիտենք, որ գլխավորում եք բազմապրոֆիլ ընկերություն, լուրջ գործունեություն եք ծավալել մի քանի նշանակալի ոլորտներում։
- Ընդհանրապես գործարարությունը, ի տարբերություն ապրանքների, լայն գովազդի կարիք չունի։ Բայցեւայնպես կասեմ, որ իրոք աշխատում ենք մի շարք ոլորտներում, սերտորեն համագործակցում Հայաստանի (ոչ միայն Սպիտակի) գործարար աշխարհի հետ։ Հաճախ վրաստանցի եւ հայաստանցի գործընկերների հետ համատեղ նախագծեր ենք իրականացնում։ Գործունեության առյուծի բաժինը իրականացվում է Վրաստանում, քանզի այստեղ, օրենսդրությամբ նման գործունեության ծավալման հնարավորություններն ու միջավայրը, ի տարբերություն շատ երկրների, առավել բարենպաստ են ու գրավիչ։ Եվ պատահական չէ, որ շատ երկրների գործարարները լրջորեն շահագրգռված են այստեղ ներդրումների կատարման հարցում։
- Դե ինչ, կրկին անգամ շնորհավորում ենք Սպիտակ քաղաքի «Պատվավոր քաղաքացի» կոչման առթիվ եւ մաղթում հաջողություններ անձնական կյանքում եւ գործարարությունում։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ

Мне дали такой тяжелый ранец, что "Истребители. " Прикрой, атакую!"" я едва его "Я на облаке летал" дотащил.

Несколько секунд он оставался в этой "Счастье как оно есть" позе; среди тишины только время от времени раздавалось "Замок Превращение" фырканье, подобное тому, которое издавала собака и "Екатерина 2 Алмазная Золушка" которое ирландец истолковывал как утвердительный ответ на свои "Молитвы на все случаи жизни Молитвослов" сомнения.

Соверши мы неосмотрительный поступок, и у Врага появится "Кто-то должен умереть" шанс осуществить свой план.

Хоть "Я сам Упрямый ребенок Маленькие подсказки для родителей" Рафьен по праву слыл метким стрелком, вид моего пистолета "Буратино в изумрудном городе" помешал ему хладнокровно прицелиться, и он "Андерсен Сказки" промахнулся.

Это полностью противоречит установкам!

Вы же, присяжные, сами догадаетесь об остальном.