Է.ԲԱՏԻԱՇՎԻԼԻ. «ԴԱ ՄԵԶ ՈՒՂՂՎԱԾ ԿՈՉ Է՝ ՉՀԱՅՏՆՎԵԼ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԾՈՒՂԱԿՈՒՄ»

Տպել

 Ապագա քաղաքական բոլոր կանխագծումներով, գլոբալիզմը մարդկությանը տանում է դեպի «Առանց սահմանների աշխարհի» կողմը։ Միաժամանակ, փաստ է նաեւ այն, որ սույն մղումը երկակի բնույթ ունի։ Մի կողմից՝ այն մերձեցնում է ազգերին ու երկրներին, իսկ մյուս կողմից՝ սրում է դիմակայություններն ու պայքարը, որը արդի քաղաքագիտության մեջ հայտնի է՝ «Քաղաքակրթությունների ընդհարում» անունով։

Եվրասիական մայրցամաքն այդ գործընթացների նշանակալից տարածքն է, իսկ Կովկասը, Եվրոպան ու Ասիան միավորող կամուրջն է։ Մեր տարածաշրջանի նման առաքելությունը ժամանակին ընդգծում էին Հովսեփ Էմինն ու Էրեկլե Երկրորդը, երբ նրանք 18-րդ դարի 70-80-ական թվականներին քայլեր էին ձեռնարկում միասնական վրաց-հայկական պետության ստեղծման ուղղությամբ։ Դա Կովկասի կոնֆեդերատիվ կառուցվածքի այն ժամանակվա համար արտակարգ առաջադիմական քաղաքական գաղափար էր, Ասիայից Եվրոպա տանող հնագույն «Մետաքսի ճանապարհի» յուրատեսական վերակենդանացումն էր։


Հատկանշական է, որ ԱՄՆ Կոնգրեսը 1999 թվականին ընդունեց բավականին խորհրդանշական անվանմամբ օրենք՝ «Մետաքսե ռազմավարական ակտը»։ Այն սահմանում է ԱՄՆ֊ի քաղաքականությունը Եվրասիայում։ Այդ օրենքի հիման վրա, Վրաստանն ու Հայաստանն այսօր, եթե միավորեն իրենց հզորությունն ու քաղաքական կամքը, կարող են վճռորոշ դեր կատարել Եվրասիական տարածքում ինտեգրման բոլոր հնարավոր գործընթացներում։
Ստորեւ ներկայացվող իմ հոդվածը հենց այդ հիմնախնդրին է վերաբերվում, հիմնախնդիր, որն Իլիա Ճավճավաձեն բարձրացրեց 100 տարի առաջ իր «Քարերի աղերս»-ում։ Ցավոք, վրաց եւ հայ հասարակայնությունը քիչ է ծանոթ նրա ժառանգության այդ ուղղությանը։ Չգիտես ինչու, «Քարերի աղերսը» մեծամասնությունն ընկալում է որպես «հակահայկական» աշխատություն, այն դեպքում, երբ իրականում այն միտված էր վերոնշյալ վրաց-հայկական «միավորման» կողմը…
Ասեկոսեներն ու դրանցից ծագող թյուրիմացությունները ոչ քիչ ողբերգություններ են պատճառել մեր ժողովուրդներին։ Ընթերցողին կարող եք հիշեցնել 1918 թվականը, երբ ասեկոսեների վրա հիմնված սխալ տեղեկատվությունն ու քաղաքական սխալ որոշումը հանգեցրեց եղբայրասպան պատերազմի, իսկ հետո՝ նաեւ անկախության կորստի 1920-21 թվականներին։ Պատմությունը այս առումով էլ պետք է դառնա մեր «Մեծ ուսուցիչը»։ Հենց դրան է միտված «Քարերի աղերսը»…
Ավելին, դա Իլիա Ճավճավաձեի «Ընդհանուր հիմքի» տեսության ծրագրային փաստաթղթերից մեկն է, նրա երկու տասնյակից ավելի քաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական եւ բանական սկզբունքները մեզանից՝ խոսքից գործի անցում են պահանջում։ Վրաց եւ հայ մտավորականության պարտքն է այդ տեսությունը դարձնել երկու երկրների հասարակայնության սեփականությունը։ Դա կօգնի այն ընդհանրությանը հասնելուն, որը մեզ հնարավորություն կտա մեր խոսքն ասել պատմական առաջիկա գործընթացներում։
Իսկ այդ ամենին, առաջին հերթին, անհրաժեշտ է հասարակական աջակցություն եւ դրա վերածումը քաղաքական ռազմավարության։

Վերջերս ռադիո «Эхо Кавказа»-ի գլխավոր խմբագիր Անդրեյ Բաբիցկին Թբիլիսիի, Բաքվի եւ Երեւանի հարցման ենթարկվողներին բանավեճի համար բավականին տարօրինակ թեմա առաջարկեց՝ ում եք համարում Հարավային Կովկասի այս երեք երկրներից լիդեր եւ «ամենաուժեղ ու առաջատար ազգ»։
Կարելի էր ուշադրություն չդարձնել կայսերական «Բաժանի՚ր եւ տիրի՚ր» քաղաքականության հայտնի բարձրախոսի հերթական հակավրացական եւ հակակովկասյան սադրանքին, եթե ոչ «կտրող հարցը», որը նա ուղղեց թբիլիսյան ռեսպոնդենտ Բելլա Օսիպովային, երբ վերջինս լիովին արդարացի, օրինական հպարտությամբ հերքեց Բաբեցկու մեղադրական արտահայտությունը Վրաստանում հակահայկական տրամադրվածությունների վերաբերյալ։ Պատմականորեն հանդուրժողականությունը վրաց ազգի էությունն է, նրան երբեք բնորոշ չի եղել ազգային եւ կրոնական ատելությունն ու անհանդուրժողականությունը։ Եվ դա այսօր էլ այդպես է։ Ես ազգությամբ հայ եմ, եւ դա երբեք չեմ զգացել…
Դա, բնականաբար, դուր չեկավ Բաբիցկուն, եւ նա դիմեց Իլիա Ճավճավաձեի հեղինակությանը՝ «Հապա նրա «Քարերի աղերսը» հակահայկական չէ՞»,- հաղթանակած տոնով հայտարարեց նա՝ որպես փաստ ներկայացնելով Իլիայի «ազգայնականությունը»։ Ցավոք, «հակահայկականությունը» սկզբիցեւեթ կցվեց «Քարերի աղերս»-ին։ Դա էլ Վրաստանի հասարակական-քաղաքական կյանքի անոմալիան է։ Թե՚ մեզ մոտ եւ թե՚ դրսում վերոնշյալի հետ համամիտ են տասից ինը։ Բայց չէ՞ որ, եթե ուշադրությամբ (օգտվենք Իլիայի՝ «Լավ կարդացեք կարդացածը» խորհրդից) կարդանք այն, ապա կտեսնենք, որ «Քարերի աղերսը» վրաց-հայկական բարիդրացիական հարաբերությունների կոչ է, նրա ընկալումն ու վերլուծությունը, որ առանձին-առանձին այս երկու ժողովուրդներն ու երկրները ապագա չունեն։ Կարծում եմ, այս ամենին անհրաժեշտ է հատուկ վերլուծություն, վրաց, հայոց, ռուսաց եւ այլ լեզուներով տպագրություն, որ բոլորը, այդ թվում՝ նաեւ Բաբիցկու նման դեմագոգներն ու սադրիչները հասկանան, որ Իլիայի համար նման շովինիստական ու հակամարդասիրական զգացումներն անընդունելի են։ Իլիան եւ «ազգայնականությունը» կամ «ֆաշիզմը», անհեթեթություն են…
Ավելին, իր ողջ կյանքի ընթացքում նա պայքարում էր նման տրամադրվածությունների դեմ։ Կարելի է բերել բազում օրինակներ, սակայն, տվյալ դեպքում, գերադասելի է հիշատակել «Իվերիայում» հրապարակված խմբագրական զգայական հոդվածը՝ «Օսմանական հայերի կոտորածը» (1895 թվականի 19 դեկտեմբերի). «Օր չի անցնում, որ տեղեկություն չստացվի… այսքան հայ է կոտորվել, ոչնչացվել… Ակնհայտ է, որ հայերի գործը տագնապ է հարուցում, որ պղտոր ջրում գցած ցանցը լավ է բռնում։ Իսկ այդ ընթացքում, որ ուժեղների կողմից թույլերը տուժում են, դա ոչ մեկին չի անհանգստացնում… Թեկուզ դրանից էլ ակնհայտ երեւում է, որ պետություններին հայերի հարցը չի անհանգստացնում, ինչպես սրտում թաքցրած այլ բանը»։
Հոդվածում եւ մյուս աշխատություններում այդ «այլ բանը» սահմանված է Իլիայի լակոնիզմով, ինչպես «Մեծ-մեծ գիշատիչ պետությունների չար աչքն ու դաժան սիրտը տիրեց ուրիշների հողն ու ջուրը»։ Այդպես էր 19-րդ դարի վերջին, հայերի առաջին ցեղասպանության ժամանակ, երբ նա գրում էր այս տողերը, եւ այդպես էր նաեւ 20-րդ դարի սկզբին, հայերի երկրորդ եւ երրորդ ցեղասպանության ժամանակ։ «Մեծ-մեծ գիշատիչ պետությունների» թվում Իլիան, հասկանալի պատճառներով, ոչ այստեղ եւ ոչ էլ «Քաղաքական տեսության» բազում հոդվածներում Ռուսաստանը չի հիշատակում, սակայն ընթերցողի համար դա ակնհայտ է, «իրենց անհագ ախորժակով», որը հետագայում բոլշեւիկները պետականորեն կազմակերպած ահաբեկչության վերածեցին եւ ժառանգությամբ փոխանցեցին Պուտինի այսօրվա Ռուսաստանին։ Հենց այդ «պետականորեն կազմակերպված ահաբեկչությունն» է, որ շորթում եւ ահաբեկում է ողջ աշխարհը ժառանգությամբ ստացած ատոմով եւ «վետոյով»։ Դա հիմնականում վերաբերում է փոքր ազգերին ու պետություններին, մեր անվտանգությանն ու նորմալ քաղաքակիրթ զարգացմանը։ Տվյալ դեպքում հարկ է, որ բոլորս մտածենք եւ չդառնանք կայսերական կույր գործիք…
«Քարերի աղերսը» ուղղված է նրանց դեմ, ում Ռուսաստանը՝ որպես կույր գործիք, օգտագործում էր Վրաստանում եւ Կովկասում իր կայսերական նպատակների համար։ «Հայ-ռուսական կեղծ գիտական խումբը» կանգնեց հակավրացական քաղաքականության ակունքներին։ Իլիան քաջ գիտակցում էր, որ «ողջ հայոց ազգը դրա հետ կապ չունի, այն խաղաղ ու շինարար է եւ իր գործն է անում… Ազգը հիանալի գիտե, որ իրական արժեքը հասունացման կարիք չունի…
Ազգը, որպես պատմականորեն եռակցված միասնություն, պետք է հարգանքի արժանանա յուրաքանչյուր ազնիվ ու բանական մարդու կողմից… Յուրաքանչյուր ազգ իր սեփական պատկերն ունի, իր արժանապատվությունը… Այդ ամենի վարկաբեկումն այնպիսի դաժանություն է, որն աններելի է բանական մարդու համար։ Աստված մի արասցե, որ նկատի ունենաք մի ամբողջ ազգ այնտեղ, որտեղ մեղավոր է դրա ընդամենը մի խումբը»…
Սա «Քարերի աղերս»-ի նախաբանն է։ Հիմա վերցնենք դրա մյուս բաժինները՝ բոլորի մոտ ամրացվել է այն կարծիքը, որ «հայ-ռուսական խմբի» փորձը ոչ միայն «ճշմարտությունը խեղաթյուրող հայելու» մեջ Վրաստանի ներկայացումն է, այլեւ հայ ազգի շահերին դավաճանությունը։ Այդ առումով, հատկանշական է վրաց հրապարակախոսության այդ 100 էջանոց գլուխգործոցի վերջին՝ 11-րդ բաժինը. «…Վրաստանի թուլացումը սկսվեց այն դժբախտ օրվանից, երբ կործանվեց Հայաստանը։ Մենք հյուսիսից պաշտպանում էինք Հայաստանը, եւ հայերը մեզ պաշտպանում էին հարավից։ Կործանվեց Հայաստանը, եւ հարավային դարպասը բացվեց Վրաստան ներխուժումների համար…»։
Այստեղ էլ եզրակացությունը միանշանակ է. «Քարերի աղերս»-ի հեղինակը վրացիներին ու հայերին կոչ է անում չհայտնվել կայսրության ծուղակում, եթե չեն ցանկանում  կասկածի տակ վերցնել իրենց ապագա ճակատագիրն ու բարիդրացիական հարաբերությունները։ Գիորգի Թումանովը, որն իբր «դատապարտում էր» Իլիային՝ «Դու հայերի մասին այդպես ինքնավստահ ու քննադատական նրա համար ես գրում, որ մոր կողմից հայ ես», Իլիան իրեն յուրահատուկ անմիջականությամբ ու արդարացիությամբ պատասխանեց նրան ու նրա «համքարին». «Ես հայությունից չեմ բողոքում ու քննադատում, այլ իմացությամբ եւ մեր ընկալմամբ՝ մեզ մոտ կչկչում եք, սակայն ձվերը այլ տեղում եք դնում…»։
Այդ դիմակայությունը առանձնապես ինտենսիվ դարձավ 19-րդ դարում, Ռուսաստանի Կովկասյան պատերազմների ժամանակ։ Իսկ մինչ այդ, «հայությամբ վրացական արմատները եւ վրացիությամբ հայությունը մեզանում տեղ չուներ… Մենք, բարեբախտաբար, միմյանցից չէինք տարբերվում»,- 11-րդ բաժնում գրում է Իլիան։
Իսկ այսօր մենք նման ենք հարեւանությամբ միմյանց հետ կապված մարդկանց, ովքեր չեն էլ հիշում, թե երբ են սկսել միմյանց դեմ դիմակայությունն ու ատելությունը…
Բանական ու իմաստուն մարդն անհրաժեշտ է նրա համար, որ ի բարօրություն երկուսի էլ վերացնի երկուսի համար կործանարար դիմակայությունն ու ատելությունը։ Սա է «Քարերի աղերս»-ի գլխավոր իմաստը եւ նույնիսկ ռազմավարական նշանակությունը վրացիների ու հայերի այսօրվա եւ վաղվա սերունդների համար…

ԷԼԲԵՐԴ ԲԱՏԻԱՇՎԻԼԻ
Պատմական գիտությունների
դոկտոր-պրոֆեսոր

На "Зайка" вершине не очень крутого склона стояли развалины маленького "От Ренессанса до века Просвещения" строения со шпилем.

Юбка цвета "История финансовой мысли и политики налогов" беж закрывала ее стройные ноги "Русское дворянство" до середины икр.

Хасан должен был "Решаем примеры 2 кл." умереть, захлебнувшись собственной кровью.

Простите, вежливо сказал "Профессия ведьма" Аззи, повернувшись "Самые знаменитые парусные суда" к лицом к онемевшему от изумления "Чудесная страна Оз" сэру Оливеру.

Зеленое нейлоновое покрытие ботинок не видело "Братья и сестры Как помочь вашим детям жить дружно" щетки уже несколько дней.

И, следовательно, "Шарф косынка платок 200 способов сделать себя привлекательной" он что-то замышляет, потому как вовсе не дурак.

Стрела свистнула, "Словарь античности" и мы даже издали "Гостевая книга" увидели, что она торчит в "Линейная алгебра Вып.4" левом глазу "Windows XP Установка настройка и основы работы" портрета.

Они жили далеко, в долине, и "Я вор в законе 18 Новый передел" отправились туда "Лулу - принцесса" в сопровождении Карлоса и "Интересные радиолюбительские конструкции для ценителей…" молодого скотовода дон Хуана.

С "В гости к сказке. Книга с наклейками" помощью человеческого обоняния!

А может, это у "The Woman in the Fifth" нее было врожденное.

Да, правда, "Открытки с края пропасти" в раздумье ответил охотник.

Позднее я смогу компенсировать ущерб владельцу.