2013 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ԿՀԱՍՑՎԻ 150 ԼԱՐԻԻ

Տպել

ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՄԱՐ ԳՏՆԵԼ 740 ՄԻԼԻՈՆ ԼԱՐԻ

Հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձեւավորված նոր կառավարությունը հաջորդ տարվա պետական բյուջեն ծրագրել է 8,730 միլիարդ լարիի չափով։

 Նշենք, որ նախորդ կառավարությունը վարչապետ Վանո Մերաբիշվիլու գլխավորությամբ, 2013 թվականի պետական բյուջեն ծրագրելիս նախատեսում էր 8,535 միլիարդ լարի։ Նոր կառավարության կողմից կազմած բյուջեի նախագիծը, որը ներառում է նաեւ չհակադրվող նվազագույնի հասկացությունը, նոյեմբերի 5-ին ներկայացվեց խորհրդարանի քննարկմանը։ Կոմիտեներում քննարկումից հետո նախագիծը պատգամավորների դիտողություններով եւ առաջարկություններով վերադարձվեց կառավարությանը վերամշակման համար։ Սահմանադրությամբ սահմանված ժամկետների պահպանման համար կառավարությունը պարտավոր է բյուջեի նախագծի վերամշակված տարբերակը խորհրդարանի քննարկմանը ներկայացնել նոյեմբերի 30-ին։


Բնականաբար, պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում հասարակության բեւեռուն ուշադրությունը հատկացվում է կենսաթոշակային թեմային։ Մեր տվյալներով, նոր կառավարությունը, ամենայն հավանականությամբ, կենսաթոշակի ծավալը հաջորդ տարվա համար ծրագրում է հասցնել 150 լարիի։
Նշենք, որ նախորդ կառավարությունը 2013 թվականի բյուջեի նախագիծը խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել սեպտեմբերի 29-ին եւ, ինչպես արդեն նշվեց, 2012 թվականի 8 միլիարդի դիմաց բյուջեն ավելացվել էր ավելի քան կես միլիարդ լարիով ու հասցվել՝ 8,535 միլիարդ լարիի։ Խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Վրացական երազանքի» կողմից ձեւավորված կառավարությունը վերոնշյալ նախագիծը ետ պահանջեց եւ նոյեմբերի 5-ին ներկայացրեց բյուջեի նախագծի իր տարբերակը, որտեղ գումարը ավելացվել էր 200 միլիոնով եւ հասցվել՝ 8,730 միլիարդ լարիի։ Ավելացված բյուջեից թե որքան էր նախատեսվում կենսաթոշակային հատկացումները, կառավարությունը չէր հրապարակում։ Թեպետ մեր տվյալներով, կառավարությունում ներկայումս քննարկվում է հաջորդ տարվա կենսաթոշակը 150-160 լարիի սահմաններում կանխագծելու հարցը։
Նշենք, որ Մերաբիշվիլու կառավարության կողմից կազմված բյուջեի նախագծում սոցիալական պաշտպանության եւ կենսաթոշակային ապահովման գումարը միասին կազմում էր 1,830 միլիարդ լարի։ Նոր բյուջեում այդ գումարը նվազեցվել, հասցվել է 1,490 միլիարդի։ Թեպետ պետք է նշել, որ 1,830 միլիարդից հանվելու էր կենսաթոշակառուների ապահովագրության գումարը։ Իվանիշվիլու գլխավորած կառավարությունում հայտարարեցին, որ 1,490 միլիարդ լարիի կենսաթոշակային գումարում բժշկական ապահովագրությունը հաշվառված չէ, եւ որ ապահովագրությունը իրականացվելու է «համընդհանուր ապահովագրության ծրագրի» շրջանակներում։
Ավելացնենք, որ կառավարության կանխագծումների համաձայն, արդեն 2014 թվականին կտրուկ ավելանալու է սոցիալական պաշտպանության եւ կենսաթոշակային ապահովման ծրագրի ֆինանսավորումը։ Այն հասցվելու է 2,138 միլիարդ լարիի, իսկ 2015 թվականին այն արդեն կկազմի 2,410 միլիարդ լարի։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ կարելի է վստահությամբ ասել, որ հաջորդ տարիներին կենսաթոշակի մեծությունը կտրուկ աճ է ունենալու։
2013 թվականի բյուջեի նախագծին կից բացատրական թերթիկում նշված էր, որ այն մշակվել է նախկին կառավարության կողմից, եւ հաշվի է առնվում «ավելի շատ օգուտ ժողովրդին» կառավարական ծրագրում ներկայացված առաջնահերթությունները։ «Չնայած ժամանակի սղությանը, վերանայվեցին ու վերլուծվեցին նախարարությունների բյուջեները, նվազեցվեց Վրաստանի տարածաշրջաններում իրականացվող նախագծերի հիմնադրամը եւ Վրաստանի նախագահի պահուստային հիմնադրամը։ Հարկային քաղաքականության վերանայման շնորհիվ, հաջողվեց ապահովել 740 միլիոն լարիի ռեսուրս։ Ներկա փուլում վերոնշյալ գումարը առանձին կոդով նախատեսված է ընդհանուր պետական նշանակության հարկերում»,- նշված է բացատրական թերթիկում։ Համաձայն բացատրական թերթիկի, 2013 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման ժամանակ հաշվի է առնվել երկրի տնտեսական աճի ցուցանիշը։ Դրա հաշվարկը իրականացվել է՝ ընթացիկ տարվա տվյալներից ելնելով։ Այսպես, անցած ինը ամիսներին ներքին համախառն արտադրանքի աճը կազմել է 7,3 տոկոս, իսկ տնտեսական աճի ցուցանիշը՝ 2,1 տոկոս։ Հետեւաբար, միջին հաշվով ներքին համախառն արտադրանքի աճը կազմել է 7 տոկոս։
Հաշվի առնելով համաշխարհային էկոնոմիկայում առկա միտումները՝ Արժույթի միջազգային հիմնադրամի համաձայնությամբ, հաջորդ տարվա համար ֆինանսական եւ մակրոտնտեսական ցուցանիշերը ծրագրված են պահպանողական մոտեցմամբ, եւ 2013 թվականի համար ՀՆԱ-ի իրական աճը կազմելու է 6 տոկոս։ Ելնելով մակրոտնտեսական պարամետրերից՝ 2012 թվականին ՀՆԱ-ի կանխագծումները կազմեցին 26443,7 միլիոն լարի, 2013 թվականի նոյեմբերի համար Վրաստանի էկոնոմիկայի աճը կազմեց 2848,0 միլիոն լարի եւ, ընդհանուր առմամբ, կազմեց 29291,7 միլիոն լարի։ Մակրոտնտեսական կայուն ապահովման նպատակով, բյուջեի նախագիծը մշակելիս, կրկին նշանակալից տեղ է հատկացվել բյուջետային պակասորդի եւ պետական պարտքի նվազեցման միտումին։ Բյուջեի նախագծի համաձայն, ՀՆԱ-ի նկատմամբ բյուջետային պակասորդը 3,5 տոկոսից նվազեցվելու է մինչեւ 2,8 տոկոս, իսկ պետական պարտքը՝ 36,5 տոկոսից մինչեւ 32,8 տոկոս։
Նախորդ տարիների նման, բյուջեի նախագիծը մշակելիս, որպես ֆինանսական ռեսուրսների հիմնական աղբյուր նախատեսված են տարբեր տեսակի հարկերից բյուջե փոխանցվող գումարները։ Դրանք, համաձայն հաշվարկի, կազմելու են բյուջեի ընդհանուր ծավալի 85,4 տոկոսը։
Պետական բյուջեի նախագծի մշակման ընթացքում հաշվի էին առնվում նաեւ հարկային օրենսգրքում իրականացվելիք փոփոխությունները։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է չհակադրվող նվազագույնի հասկացության ներդրմանը, ինչպես նաեւ աշխատող ֆիզիկական անձանց եկամտահարկի հաշվարկման նոր մեթոդներին։ Թեպետ, ինչպես նշում են նախագծի մշակողները, վերոնշյալ փոփոխություններն էական ազդեցություն չեն գործելու բյուջեի կազմավորման վրա, եւ հուսով են, որ արդեն 2013 թվականի վերջին էական տեղաշարժեր կլինեն ինչպես տնտեսական, այնպես էլ՝ սոցիալական ոլորտում։
Նոյեմբերի 13-ին, Վրաստանի խորհրդարանի արտահերթ նիստում, շարունակվեց Վրաստանի 2013 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը։  Ելույթ ունենալով պատգամավորների առաջ՝ Նոդար Խադուրին հայտարարեց, որ նախագծի վերջնական տարբերակի մշակումից հետո, նոր կառավարության խոստումների ծրագիրը կներկայացվի մանրամասնորեն։ Միակ թեման այդ առումով, որը հստակեցրեց ֆինանսների նախարարը, տարիքային առումով բոլոր կենսաթոշակառուների համար կենսաթոշակի հարցն էր, որը կազմելու է 150 լարի, այսինքն՝ այսօրվա հաշվումներով կենսական նվազագույնի չափով։ Իսկ հաջորդ փուլում կենսաթոշակի մեծությունը կմոտեցվի վերոնշյալ հասկացության իրատեսական ցուցանիշին։
Նշենք, որ մինչեւ 67 տարեկան կենսաթոշակառուների նվազագույն կենսաթոշակը ներկայումս կազմում է 100 լարի, իսկ 67 տարեկանից բարձրերի համար՝ նվազագույն կենսաթոշակը ընթացիկ տարվա սեպտեմբերից հասցվել է 125 լարիի։ Վրաստանում կենսաթոշակային տարիքը ներկա դրությամբ կանանց համար կազմում է 60, իսկ տղամարդկանց համար՝ 65 տարին։  Միաժամանակ, բոլոր տարիքային կենսաթոշակառուները սեպտեմբերից օգտվում են 15 լարիի չափով ամենամսյա ոչ դրամական ապահովագրական պոլիսից։
«Տարիքային նման դիֆերենցիան կվերացվի եւ ավելացված կենսաթոշակ կստանան բոլորը»,- հայտարարեց Նոդար Խադուրին՝ նշելով, որ ավելացած կենսաթոշակների ֆինանսավորման համար կպահանջվի առնվազն 240 միլիոն լարի։
Սոցիալական ապահովության գործակալության տվյալներով, տարիքային 682 հազար կենսաթոշակառուների համար հոկտեմբերին փոխանցվել էր 83,17 միլիոն լարի։
Նախարարի խոսքերով, կառավարությունը շարունակում է տարբեր գերատեսչությունների ֆինանսավորման կրճատումը, այն հաշվով, որպեսզի տնտեսի 740 միլիոն լրացուցիչ գումար կառավարության խոստումների կատարման համար։ Նոդար Խադուրիի խոսքերով, հաջորդ տարվա համար կավելացվեն այն նախարարությունների բյուջեները, որոնք իրականացնում են նոր կառավարության առաջնահերթային ուղղությունները, իսկ ութ նախարարությունների ֆինանսավորումը կնվազեցվի, երկու նախարարության ֆինանսավորումը կմնա նույնը։
«Նոյեմբերի վերջին մենք կներկայացնենք բյուջեի շատ ավելի թափանցիկ նախագիծ այն հաշվով, որպեսզի Վրաստանի բոլոր հարկատուները իմանան, թե ինչի վրա են ծախսվում նրանց կողմից տրված հարկերը»,- հայտարարեց Վրաստանի ֆինանսների նախարարը։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ

Он расползался во все "Любовь и смерть в толпе" стороны, тянулся вверх, подвальные этажи "Сделайте свой бизнес мобильным Опыт Nokia" глубоко уходили под землю.

Плохо, брат, ты "лучшие вклады 2013" мадьяров знаешь, сколько раз я тебе говорил!

Дайте "Мы не болеем Рецепты здоровья от моей свекрови" мне взглянуть на ваши "От 1 до 10" раны.

Поворот налево, поворот направо, снова "Занавешенные картинки" налево, опять направо я шел автоматически, не раздумывая, куда "Adobe Encore DVD 1.5 для Windows" же все-таки приведет нас ариаднина "Остров Незнайки" нить, тянувшаяся рядом.

Плыву вниз по твоей дельте, "Версия Дронго ии Плата Харону" вдоль берегов, прославленных страданиями "Шопоголик и брачные узы" Де Сото1 и смелыми подвигами Ибервиля2 и Ла Салля3.

Все быстрее и быстрее вращался мир.