ԱՋԱՐԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Տպել

Դեկտեմբերի 18-ին Բաթումիում կայացավ Աջարիայի հայ համայնքի տարեվերջյան ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցում էին նաեւ Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեն, Աջարիայի կառավարության եւ Գերագույն խորհրդի անդամներ, Հայաստանի սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը, Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Ջավախքի առաջնորդական փոխանորդ Հայր Բաբկեն Սալբիյանը, Աջարիայի, Գուրիայի եւ Իմերեթիայի հայության հոգեւոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Աջարիայի կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեն։ Նա շնորհակալություն հայտնեց Աջարիայի հայ համայնքին ստեղծագործ աշխատանքի համար:
Իր խոսքում Հայաստանի սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանը՝ ընդգծեց, որ նախարարությունը այսուհետ եւս իր կրթական եւ մշակութային աջակցության ծրագրերով օգնելու է Աջարիայի հայ համայնքին: Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաեւ Բաթումիում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը:
Աջարիայի հայ համայնքի տարեվերջյան հավաքի կազմակերպիչ Տեր Արարատ քահանա Գումբալյանը իր ելույթում նշել է, որ Աջարիայում հայերի համայնքային կյանքի կազմակերպումն այսօր նոր մակարդակի է բարձրացել, որը դառնալու է համայնքի կրթական, մշակութային եւ հոգեւոր  խնդիրների լուծման գրավականը:
Հաջորդ օրը Աջարիայի Գերագույն խորհրդի նախագահ Ավթանդիլ Բերիձեն իր նստավայրում ընդունել է Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, վրիահայոց պատվիրակության մյուս անդամներին եւ Բաթումիում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանին։

Казалось, будто миновали " " столетия.

Духу рабства и рабовладельчества.

На военной службе " " должна быть дисциплина без " " нее никто бы и пальцем для дела не " " пошевельнул.

Я много раз проходил " " по этой деревне, но и понятия не имел о том, " " что она существует на " " свете.

И в ту минуту, когда матрос " " погрузился в свое угрюмое молчание, он " " увидел, что к нему " " приближается Снежок.

Я его больше двух часов возил, пока нашел, где он живет.