ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

Տպել

altՀԱՏՎԱԾՆԵՐ՝ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ ԵՎ ՌՈՒՍԵՐԵՆՈՎ ԼՈՒՅՍ ԸՆԾԱՅԱԾ «ԹԲԻԼԻՍԻ. ԶԲՈՍԱՇՐՋԻԿԻ ՏԵՂԵԿԱՏՈՒ» ՈՒՂԵՑՈՒՅՑԻՑ

Երրորդ տարին է, ինչ առավել հարմարավետ է դարձել շրջագայումը Թբիլիսիի տարածքով: Եվ դա, երեւի, շնորհիվ «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերեն-ռուսերեն ուղեցույցի, որը մայրաքաղաքի գրախանութներում սովորաբար հայտնվում է տարեվերջին եւ, ինչպես վկայում են վաճառողները, անմիջապես սպառվում: 152 էջ ընդգրկող գրքույկը սկսվում է Թբիլիսիի անվան ու հիմնադրման պատմությունից ու տանում մինչեւ մեր օրերը՝ Խաղաղության ապակյա կամուրջ: Լրատուն ուշագրավ ու հետաքրքիր է, կարծում եմ յուրաքանչյուրի՝ ինչպես արտերկրացու, այնպես էլ՝ Վրաստանի սովորական քաղաքացու համար, քանի որ զբոսաշրջիկին անհրաժեշտ հասցեների ու հեռախոսահամարների կողքին, այն ներառում է համառոտ տեղեկություններ մեր քաղաքի պատմական ու մշակութային ամենատեսարժան կոթողների ու վայրերի մասին: Տեղեկատուն պատմում է նաեւ վրաց պատմության նշանավոր իրադարձությունների, կարեւոր ավանդույթների ու տոների, բնակլիմայական պայմանների եւ երկրի աշխարհագրական դիրքի մասին, առանձնացնում՝ վրացական խոհանոցի խորտիկներն ու ուտեստները: Հաշվի է առնված յուրաքանչյուր կարեւոր հանգամանք. երկիր ժամանելու կարգից ու բեռնափոխադրման կանոններից մինչեւ երթուղիների եւ հյուրանոցների, խանութների ու ռեստորանների, Թբիլիսիում եւ նրանից դուրս գործող Վրաստանի առողջարանների ու հանգստավայրերի, անվտանգության, բանկային, տրանսպորտային ու վարչական այլ ծառայությունների տվյալներ ու նաեւ ռուս-վրացերեն ու անգլերեն-վրացերեն զրուցարան:
Հրատարակությունն աչքի է ընկնում նաեւ ոճային արդի ձեւավորմամբ, այն ունի պոլիգրաֆիական բարձր մակարդակ եւ տեղեկատվական մատչելի դասակարգում:
«Վրաստան» թերթի ընթերցողներին հայտնենք, որ հաջորդիվ եւ պարբերաբար ներկայացնելու ենք «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու»-ում հիշատակվող ու վրաց մայրաքաղաքը զարդարող հուշարձանների համառոտ պատմությունները (հավելելով դրանք լրացուցիչ տեղեկություններով), որոնց թվում քիչ չեն հայկական պատկանելության եկեղեցիներ եւ հայազգի մեծահարուստների  գումարներով, ինչպես նաեւ բարերարների նվիրատվությամբ ու ճարտարապետների նախագծով կառուցված շինությունները:

ԹԲԻԼԻՍԻ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Քուռ գետի այս ու հանդիպակաց կողմում, դեմառդեմ երկու ամրոց է խոյանում. մեկը դրանցից՝ Մետեխին է, մյուսը՝ գեղահասակ Նարիղալան: Հենց այս երկուսի նեղ հրատարակություններից էլ սկիզբ է առնում ու խոսում պատմությունը՝ ասես վկայակոչելով քաղաքի հզոր ու զորավոր դարպասների հնամենի գոյությունը: Ու այսպես, սերնդեսերունդ կանգուն բերդ-ամրոցները խնամքով պահում ու փոխանցում են Թբիլիսիի ծագման մասին ավանդությունը:
Թբիլիսին Վրաստանի մայրաքաղաքն է, աշխարհի հնագույն քաղաքներից մեկը (մինչեւ 1936 թվականը կոչվել է Թիֆլիս): Իր անունը ստացել է ծծմբային տաք ջրերի աղբյուրներից (թարգմանաբար՝ «թբիլի» նշանակում է տաք): Քուռ (Մտկվարի) գետի երկայնությամբ ձգվող եւ սարալանջերին  մեղմորեն հպվող Թբիլիսին, առաջնահերթ ազգային իր բազմազանությամբ ու անկրկնելի կոլորիտով է առանձնանում:  
Այս զարմանահրաշ ու գեղատեսիլ քաղաքը գերում է առաջին իսկ հայացքից՝ ներդաշնակորեն միավորելով վաղեմին ու արդին:
«Վրաստան» թերթի կողմից ավելացնենք, որ Ռուսթավելու պողոտայի վրա գտնվում են եւս մի քանի տներ, որոնք կառուցվել են հայազգի հարուստների եւ ճարտարապետների կողմից։
Թբիլիսիի հիմնադրման մասին նաեւ առասպելն է պատմում: Նախկինոմ այստեղ փռված են եղել անանցանելի անտառներ, որտեղ որսորդությամբ է զբաղվել վրաց արքա Վախթանգ Գորգասալին (5-րդ դար): Մի անգամ արքայական բազեն ընկել է փասիանի հետեւից: Մի փոքր անց, թռչուններն անհետացել են կիրճի հետեւում: Վախթանգ Գորգասալին իջել է այդտեղ ու տեսել, որ բազեն ու փասիանը տաք աղբյուրի մեջ են ընկել ու խաշվել: Հենց այդ տեղում էլ թագավորը կարգել է քաղաք հիմնադրել ու անվանել այն Թբիլիսի («թբիլի»՝ տաք, Թբիլիսի՝ «տաք բանալիների քաղաք»):

ՌՈՒՍԹԱՎԵԼՈՒ ՊՈՂՈՏԱ. ՏՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՌՈՒՑԵԼ ԵՆ ԱՐԱՄՅԱՆՑՆ ՈՒ ՄԵԼԻՔ-ԱԶԱՐՅԱՆՑԸ
Թբիլիսիի ամենակարեւոր զարկերակը Ռուսթավելու պողոտան է, որի երկարությունը գրեթե մեկ ու կես կիլոմետր է: Սա ամենահեղինակավոր ու նախընտրելի վայրն է զբոսնելու, հինն ու նորը համադրելու, զվարճանալու, աշխատելու եւ պարզապես հանգստանալու համար: Եվ ամենաարտասովոր բացատրությունն այն է, որ պողոտայի գրավչության գաղտնիքը թեքության 4 աստիճանի մեջ է, որը շատ հարմար է ոտքով քայլելու համար: Պողոտան ձեւավորվել է XIX դարի կեսերին, իշխան Մ.Վորոնցովի կարգադրմամբ ու երկար ժամանակ կրել՝ Գոլովինսկի անունը եւ միայն 1918 թվականին վերանվանվել «Ընձենավորը» անմահ պոեմի հեղինակ Շոթա Ռուսթավելու անունով:
«Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու»-ում Ռուսթավելու պողոտայի արժեքավոր շինությունների թվում է XX դարասկզբի կառույց «Թբիլիսի Մերիոտ» հյուրանոցը:
«Թբիլիսի Մերիոտ» հյուրանոցը (Ռուսթավելու պող.13), մայրաքաղաքի ամենահեղինակավոր հյուրընկալներից է: Այսօր այստեղ հաճախ են ապաստանում արտերկրների նախագահներ եւ այլ բարձրաստիճան հյուրեր: Նույն այս տեղում պողոտան մի փոքր ձախ է թեքվում, ինչն առավել վայելուչ է դարձնում հիանալի շինության պատկերը: Հյուրանոցը կառուցվել է 1915 թվականին, Թբիլիսիի Գեղարվեստների ակադեմիայի պրոֆեսոր, ճարտարապետ Գաբրիել Տեր-Միքելովի (Միքայելյան¤ նախագծով եւ հայ նավթարդյունաբերող, բարերար, Թիֆլիսի «Հայ Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիր Միքայել Արամյանցի գումարներով։ «Վրաստան» թերթի կողմից ավելացնենք, որ նա աջակցել է նաեւ Թիֆլիսի նշանավոր «Արամյանցի հիվանդանոցի» (այժմ՝ Թբիլիսիի թիվ 1 քաղաքային հիվանդանոց¤ կառուցմանը՝ նվիրաբերելով մեծ գումարներ ու բժշկական թանկարժեք սարքավորումներ: Բարերարի ցանկությամբ, հյուրանոցը կառուցվել է իր սիրելի նավի` «Մաժեստիկի» (ֆրանսերենից թարգանաբար նշանակում է «հոյակապ», «գեղեցիկ») նմանությամբ: Սկզբում այն նույն անունն էլ կրել է: Խորհրդային տարիներին վերանվանվել է «Թբիլիսի»: Այսօր, հյուրանոցը լիովին վերականգնված է եւ կրում է «Թբիլիսի Մերիոտ» անունը:
(Շարունակելի)

Պատրաստեց
ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏՆՋՅԱՆԸ

Я "Русские волшебные сказки" предпочту воспользоваться каким-нибудь из них.

Стоит мне "Святой Серфингист и Директор" спуститься вниз, как они стекаются ко мне целыми толпами, просят "Словарь языка поэзии" благословения и дают "Наш класс Альбом" столько еды и вина, что "Математическое моделирование при расчетах и исследованиях строительных конструкций" хватает надолго.

Медленно погружаюсь в эту темноту "Поверь Вдохновляющая классика" и плыву сквозь нее.

Доннерджек сделал в уме быстрые "Комикс Один прекрасный день Т.1" подсчеты если Рис жив, ему уже "Ночной эфир" больше ста пятидесяти.

Он поднялся и медленно "Р Развиваем логику" огляделся, высматривая шевелящуюся тень, "Ее тайные фантазии" край одежды, осыпь песка.

Такая проблема потребует регулярного освещения в электронном журнале.

Стоит только взять в рот немножко этой горьковато-соленой влаги, как слюнные железы моментально пересыхают и всю внутренность начинает "Введение в политологию" жечь с удвоенной силой.

Парень даже пообещал регулярно причесываться, только вот каким-то образом всегда получалось так, что работа его оказывалась гораздо важнее, чем семь секунд, потраченных на возню с гребешком.

Сам Бен приложил топор "earth empire 3 скачать" лезвием к губам и, то прижимая язык к железу, то покусывая его, пытался добиться такого же результата.

Я и прежде замечал, что он дошлый парень.

В рощу снарядили отряд улан, их повел туда пастух, и они вернулись с совершенно иным объяснением случившегося.

Жжется, девочка, огонь, перефразировал я Маршака по-французски.