ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Տպել

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԵՐԿՈՒ ՓՈՒԼՈՎ

Այս տարի հանրակրթական դպրոցներում ավարտական քննությունները կանցկացվեն «4+4» մոդելով, երկու փուլով։  Առաջին փուլում աշակերտները կհանձնեն այն չորս առարկաների քննությունները, որոնց ուսումնական ծրագրերը արդեն ավարտած կլինեն։ Դրանք են աշխարհագրութունը եւ բնագիտական առարկաները։alt

 Ինչպես հայտարարեց Վրաստանի կրթության եւ գիտության փոխնախարար Ալուդա Գոգլիչիձեն, առաջին փուլը, որը կանցկացվի ընթացիկ տարվա փետրվարի 15-ից մինչեւ մարտի 1-ը, կլինի պիլոտային, այսինքն՝ կանցկացվի կամավոր հիմունքներով։
Առաջին փուլին մասնակից աշակերտներին, ովքեր չեն կարողանա հաղթահարել նվազագույն պահանջները, վերապահվում է  դպրոցական քննությունները երկրորդ փուլում հանձնելու իրավունք։
«Փետրվար֊մարտին քննություններին մասնակցելը պարտադիր չէ։ Տվյալ պարագայում շարժառիթն այն է, որ առաջին փուլում քննությունները հանձնած աշակերտը տարեվերջին ազատվում է այդ չորս առարկաների քննությունները հանձնելու պարտավորությունից»,- հայտարարեց փոխնախարարը։
Ինչ վերաբերում է երկրորդ փուլին, ապա, այն կանցկացվի ընթացիկ տարվա մայիսի 20-ից՝ մայիսի 29-ը ներառյալ։ Ինչպես հայտարարեց Ալուդա Գոգլիչիձեն, այս տարի դպրոցներն իրենք են ընտրելու կոնկրետ առարկայից քննության ձեւն ու քննությունների հերթականությունը։ Ինչպես տեղեկացրին նախարարությունից, քննությունների համար աշակերտների, ինչպես նաեւ էքստեռնով քննությունները հանձնել ցանկացողների գրանցումը ապահովելու է դպրոցը։


Ավարտական քննություններ հանձնելու իրավունք է վերապահվում հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների աշակերտներին եւ այն անձանց, ովքեր, չնայած կրaltթական միջնակարգ աստիճանի անցնմանը, նախորդ տարիներին լրիվ միջնակարգ կրթության վկայական չեն ստացել։ Վերջիններս կարող են գրանցվել միայն այն հանրակրթական դպրոցներում, որտեղ անցել են միջնակարգ կրթական աստիճանը։ Նրանց վերապահվում է նաեւ առաջին փուլում ավարտական բոլոր ութ քննությունները հանձնելու իրավունք։
Վերոնշյալից բացի, կրթության նախարարության եւ քննությունների ազգային կենտրոնի կողմից ընթացիկ տարվա համար եւս մի շարք նորամուծություններ են ծրագրված։
Մասնավորապես, ինչպես նշեց քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլին, արդեն մարտից կբացվեն ազգային քննությունների համար գրանցման բազաները։ Դիմորդներին կտրվի քննական առարկայի ընտրության եւ ցանկալի բուհի կամ ֆակուլտետի վարկանշային ցուցակի կազմման հնարավորություն։ Մայա Միմինոշվիլու խոսքերով, տարվա նորամուծություններից է նաեւ այն, որ դիմորդը վարկանշային ցուցակը կարող է փոխել նաեւ քննություններից հետո։ Քննությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղեկացմամբ, դիմորդները վերոնշյալ ցուցակում փոփոխություններ կարող են մտցնել մինչեւ օգոստոս ամիսը։
«Դիմորդները կարող են բուհերի եւ ֆակուլտետների ցուցակում փոփոխություններ, լրացումներ մտցնել եւ անգամ նոր ցուցակ կազմել նույնիսկ նրանից հետո, երբ արդեն տեղեկացված կլինեն ընդունելության քննություններին ստացած իրենց գնահատականների մասին»,- հայտարարեց Մայա Միմինոշվիլին եւ հավելեց, որ այս տարի դիմորդները կարող են ցուցակում նշել անսահմանափակ քանակության բուհեր կամ ֆակուլտետներ։
«Բնականաբար, դա չի նշանակում, որ կարող են նշել 40-50 ֆակուլտետ կամ բուհ, թեպետ ցանկալիի առավելագույն նշելու հնարավորություն կընձեռվի»,- նշեց նա։
Մայա Միմինոշվիլին հստակեցրեց նաեւ, որ դիմորդները միայն այն ֆակուլտետներով կարող են լրացումներ կամ փոփոխություններ կատարել ցուցակում, որտեղ հանձնում են անմիջականորեն իրենց կողմից ընտրած, չորրորդ պարտադիր առարկայի քննությունը։
Խոսելով պետական լրիվ ֆինանսավորման ենթակա 14 մասնագիտությունների մասին, Մայա Միմինոշվիլին ընդգծեց, որ այս տարի բոլոր դիմորդները կունենան հավասար հնարավորություններ եւ համաֆինանսավորումն էլ կառնչվի բոլոր մասնագիտություններին։
Կրթության եւ գիտության փոխնարարար Ալուդա Գոգլիչիձեն խոսեց նաեւ նախարարության կողմից մշակման փուլում գտնվող եւս մի նախագծի մասին, որը վերաբերում է դպրոցներում մասնագիտական կողմնորոշմանը եւ պաշտոնավարման ծրագրավորմանը։ Փոխնախարարի խոսքերով, դրանով աշակերտներին տրվում է համեմատաբար ավելի շուտ մասնագիտական ընտրություն կատարելու հնարավորություն։
«Ցանկանում ենք դպրոցներում ուժեղացնել մասնագիտական ուսուցումը, օրինակ, յոթերորդ դասարանից, այն հաշվով, որ դիմորդները մասնագիտությունն ընտրեն ոչ թե տասներկուերորդ դասարանում, ընդունելության քննությունների համար գրանցման ժամանակ, այլ՝ ավելի վաղ»,- ընդգծեց Ալուդա Գոգլիչիձեն։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ

 

Не можете же вы всерьез желать продолжать "поиграть в бесплатные секс игры" церемонию, когда "игровые автоматы пингвины" повсюду лежат трупы, а половина гостей и участников брачной церемонии обрызганы "краткое содержание цветик семицветик" кровью!

Я поддерживаю с ним регулярную "скачать селены гомес" связь, а он сам сейчас как раз занят исследованием того "бесплатные игровые автоматы кекс" феномена, свидетелями которого мы являемся.

Если, бы "краткое содержание сериала великолепный век 64 серия" я знал, что тебе нравятся такие штуки, я "Ладошки/Волшебные пальчики" бы предложил другое помещение.

Возможно даже, один или два человека "скачать стерва шпильки" скончались от сердечного приступа.

Эйлс рыгнул, прикрыл толстый живот руками и "учебник t-sql" достал прямо из воздуха бутылку пива.

Джон подумал о Танатосе и "краткое содержание винни пуха" Эйрадис и о своем будущем сыне.

Но я хочу быть врачом, Гвен, Мои родители не могут преподнести мне в качестве "потребительское кредитование" подарка медицинский диплом.

сейчас я знаю об этом слова походят на ползущие существа.

Перед тем как спуститься, Билли посмотрел сквозь листья на ствол над собой, почерневший и обломанный.

Потом земля поднялась мне навстречу.

Я кинулся к нему, и будь я проклят, если он не выглядел счастливым при виде меня в те последние минуты.

Завтра мы решим, полезешь ты "Скульптура Санкт-Петербурга" с нами или останешься здесь.