ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

Տպել

altՇարունակում ենք հատվածներ ներկայացնել «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերենով եւ ռուսերենով ուղեցույցի՝ մեր քաղաքի պատմական ու մշակութային արժեքավոր հուշարձանների ու կառույցների մասին պատումնաշարից:

ԲԱՄԲԱԿԵ ՇԱՐՔ. ՄԱՆԹԱՇԵՎԻ  ՇԱՐՔԵՐ
Սիոնի եւ Իրակլի Երկրորդ փողոցների երկայնքով, ֆեոդալական քաղաքում, գտնվում էր «Ռաստաբազարը»: Պարսկերենից թարգմանաբար՝ բառը նշանակում է փողոցի երկայնքով ձգվող կրպակների ու արհեստանոցների շարան: XX դարի սկզբին այստեղ կառուցվել է առեւտրատեղի՝ ստանալով «Մանթաշեւի շարքեր» անունը: Աշխույժ ու բազմամարդ առեւտրաշարքը բաղկացած է եղել եւ կա երկար ու մոդեռն ոճի երկու շինություններից: Առաջինը սահմանակից է Թբիլիսիի պատմության թանգարանին, մյուսը փողոցը բաժանում է երկու մասի՝ Շարդենիի եւ Բամբակե շարքի: Բամբակե շարքը (վրաց.՝ «Բամբիս րիգի»), որ այսօր էլ պահպանել է իր միջնադարյան անունը, Թբիլիսիի հետիոտն փողոցներից է: Շարքի սկզբում կանգնեցված է տղամարդու բրոնզե արձան՝ գինով լի եղջյուրը ձեռքին: Արձանը պատճենն է առավել փոքրաչափ «Թամադա» բրոնզե արձանի, որը հայտնաբերվել է Արեւմտյան Վրաստանում հնէաբանական պեղումների ժամանակ եւ մ.թ.ա. VII դարի կառույց է: Միջնադարում այստեղ վաճառում էին բամբակ, բուրդ, թել եւ դիպակ: Սա այն փողոցներից է, ուր հնարավոր է համեղ ուտեստներ ճաշակել, հանգստանալ ու զվարճանալ:
Այստեղ առ այսօր պահպանվել են Մանթաշեւի շարքերը, Մանթաշեւի տունը եւ նրա տոհմական զինանշանը՝ Ալեքսանդր Մանթաշեւ (1842-1911), հայ խոշորագույն նավթարդյունաբերող եւ բարեգործ:

ՇԱՐԴԵՆԻ  ՓՈՂՈՑ
Բամբակե շարքի աջ մասում է գտվում Շարդենի փողոցը: Այն անվանել են ի պատիվ ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի, ով 1673 թվականին այցելել է Թբիլիսի՝ թողնելով քաղաքի նկարագրի մասին հուշագրություններ եւ որոշ նկարներ:
Հենց այս փողոցը դեռ միջնադարում համարվել է թիֆլիսյան ամենաաշխույժն ու բանուկը, որի վրա այնքան կրպակ ու ծածկ է եղել, որ, լույսի բացակայության պատճառով, նույնիսկ Մութ շարք (վրաց.՝ «Բնելի րիգի») է անվանվել: Փողոցի վերականգնումից հետո, այստեղ բացվել են հուշանվերների խանութներ, ժողովրդական արհեստները «ցուցադրող» մի քանի վարպետաց սրահներ, ինչպես նաեւ ամառային ռեստորաններին ու սրճարաններին բնորոշ սեղանիկներ: Մի խոսքով, փողոցն այսօր շատ հարմար է զբոսաշրջության համար եւ ունի հետիոտնային երթեւակարգ:
Շարդենի փողոցի վերջում, ափամերձ մասում, կանգնեցված է նշանավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի (1924-1990) անզուգական արձանը: Այն պատրաստվել է Իտալիայում՝ վրացի քանդակագործ Վաժա Միքաբրիձեի էսքիզներով եւ թբիլիսցի լուսանկարիչ Յուրի Մեչիտովի լուսանկարի օրինակով: Լուսանկարը «ծնվել է» Փարաջանովի «թռիչք» կատարելու պահին:
 (Շարունակելի)

Պատրաստեց
ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ

Была подана команда двигаться вперед, фанфары протрубили сигнал, и добровольцы, выстроившись по двое, длинной, несколько нестройной линией выступили к форту Кинг.

Продолжительность полета от нескольких секунд до минуты.

Через некоторое время к Фелиму вернулось если не спокойствие, то, по крайней мере, способность рассуждать, "St сто из ста" и он снова обрел дар речи.

Однако нас ожидало разочарование.

Страшная действительность сменилась для него ужасами горячечных кошмаров.

Если бы не это чувство, я бросил бы наблюдать за ним и снова занялся бы оленями, которые тем временем подошли почти к самому моему укрытию.