… ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

Տպել

altՇարունակում ենք ներկայացնել հատվածներ «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերեն եւ ռուսերեն լեզուներով ուղեցույցի՝ մեր քաղաքի պատմական ու մշակութային արժեքավոր հուշարձանների ու կառույցների մասին պատումնաշարից:

 ՀԱԽՎԵՐԴՈՎԻ ՏՈՒՆ
ԼԵՐՄՈՆՏՈՎԻ ՓՈՂՈՑ 2
Առաջին փողոցը, որ հատվում է Մաչաբելու եւ զուգահեռվում Լեոնիձե փողոցների հետ, կրում է ռուս նշանավոր գրող Մ.Լերմոնտովի անունը:
XIX դարում, հենց այս փողոցի սկզբում, գտնվում էր գեներալ-մայոր Ֆյոդոր Իսայի Հախվերդովի (Ֆեոդոր Եսայու Հախվերդյան, խմբ., 1773-1820, Թիֆլիս, ռուսական բանակի գեներալ-մայոր։ 1807-12-ին եղել է Վրաստանի կառավարիչ, 1812-ից՝ Կովկասում գործող 19-րդ դիվիզիայի հրամանատար, 1816-ից՝ Վրացական առանձին կորպուսի հրետանու պետ) տունը, ուր նա ապրում էր ընտանիքի հետ միասին: Քարաշեն մեծ կառույցը զբաղեցնում էր փողոցի լեռնաստորոտը: Արտաքուստ այն ուներ յոթ սաժեն երկարություն, նաեւ՝ կիսավերնահարկ, քանդականախշ բազրիքներով ծածկապատշգամբ, իսկ մուտքը կազմում էր հինգ-վեց աստիճաններից բաղկացած սանդուղքը: Տան մյուս կողմում, սադղափուլերի միջոցով մի հրաշալի այգի էր բացվում՝ ստվերախիտ ծառուղիներով, խաղահրապարակներով եւ արտասովոր տաղավարներով, որոնք կառուցվել էին հենց գեներալ Հախվերդովի ձեռամբ... ահա նման հրաշալի նկարագիր ուներ Տունը, որ, ցավոք, մեր օրերում չի պահպանվել:


Տանտիրուհին՝ գեներալի տիկինը, Պրասկոֆյա Նիկոլաեւնա Արսենեւան, ով, ի դեպ, Լերմոնտովի ազգականներից էր, տունը վերածել էր յուրահատուկ մի սրահի, որը մեծ դեր էր խաղում այդ օրերի Թբիլիսիի մշակութային կյանքում: Այն հիրավիորեն, դարձել էր քաղաքի գրական ու ազնվակիրթ կյանքի կենտրոնը: Այստեղ այցելում էին այնպիսի մեծություններ, որպիսիք էին Կյուխելբեկերը, Պուշկինը, աքսորյալ դեկաբրիստներ՝ Իսկրիցկին, Յակուբովիչը, Ինկրեւիչը եւ այլք: 1837 թվականին, իր առաջին աքսորի տարիներին, Հախվերդովների տանն ապրել է նաեւ Մ.Լերմոնտովը:
Տան ֆլիգելը՝ բակաշենքը, զբաղեցնում էր իշխան Ալեքսանդր Գարսեւանի Ճավճավաձեի ընտանիքը: Ճավճավաձեների հյուրընկալ օջախը հայտնի էր ողջ քաղաքում: Իշխանի որդին` Ալեքսանդրը, շարունակելով հոր գործը՝ Պետերբուրգում ստացել էր հիանալի կրթություն, գրում էր բանաստեղծություններ եւ վրացերեն թարգմանում ռուս բանաստեղծներին: Հյուրընկալ տան հոգին կանայք էին՝ տիկինը՝ Սալոմեն, եւ գեղեցկուհի դուստրերը՝ Նինան ու Եկատերինան:

Ժամանակակիցների համոզմամբ, Ճավճավաձեների տունը վրաց եւ ռուս մտավորականությանն իրար կապող կարեւոր օղակ էր հանդիսանում: Իսկ Հախվերդով եւ Ճավճավաձե ընտանիքները վաղուց ի վեր կապված էին բարեկամական թելերով ու ջերմ կապերով: Երեխաները մեծանում ու դաստիարակվում էին միասին: Ի դեպ, հենց Հախվերդովների ընտանիքում էր Ալեքսանդր Գրիբոյեդովը առաջարկություն արել Նինա Ճավճավաձեին, ուր եւ կայացել էր նրանց ծանոթությունը ու հետո արդեն վերածվել մեծ սիրո:
Ճավճավաձեների ընտանիք հաճախ էր այցելում Լերմոնտ ովը եւ երկար զրուցում Նինա Ճավճավաձեի, Ալեքսանդր Գրիբոյեդովի այրու հետ: Ասում են, մի օր, երբ հերթական անգամ բաժանվում էին, Նինան Լերմոնտովին դաշույն էր նվիրել՝ ամուսնու հավաքածուից: Այս առիթով էլ հետագայում ծնվել էր Լերմոնտովի «Դաշույն» բանաստեղծությունը:

ՎՐԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
ՄԱՉԱԲԵԼՈՒ ՓՈՂՈՑ 13

Շենքը կառուցվել է 1905 թվականին (ճարտարապետ՝ Կ.Ցաար), վրացի հայտնի մեկենաս, քիմիայի եւ փիլիսոփայության դոկտոր Դավիդ Սարաջիշվիլու պատվերով, ով համարվում է կոնյակի արտադրության հիմնադիրը ոչ միայն Կոկասում, այլեւ Ռուսաստանի ողջ կայսրությունում: Շենքի ճարտարապետական ոճը վառ արտահայտված մոդեռն է: Ժամանակին այս տանը հավաքվել է վրաց մտավորականության վերնախավը: Նրա հյուրասրահում ելույթ են ունեցել եւ իրենց բանաստեղծություններն ընթերցել Իլիա Ճավճավաձեն, Ակակի Ծերեթելին, Սերգեյ Եսենինը...
Մահից հետո, Սարաջիշվիլին իր ողջ կարողությունը, այդ թվում եւ հիանալի այս կառույցը կտակել է վրաց հասարակայնությանը, եկեղեցուն, ինժեներներին, կոնյակի իր գործարանի բանվորներին: Բայց կնոջ եղբայրը խախտել է կտակի պայմանները եւ 1918 թվականին շենքն աճուրդի հանել: Այս քայլը առաջացրել է վրաց հասարակայնության վրդովմունքը, եւ նրանք դիմել են վրացի վաճառական, բարեգործ Ակակի Խոշտարիային, ով եւ ձեռք է բերել շենքը: 1921 թվականին, բոլշեւիկների գալուց հետո, Խոշտարիան լքել է Վրաստանը, իսկ իրեն պատկանող շենքը նվիրել վրացի բանաստեղծներին: Ավելի ուշ, Վրաստանում անկախություն հռչակելուց հետո, շենքը սկսել է գործել որպես Վրաստանի Գրողների Միություն:
...Պատերն այս շատ բան են հիշում....  Հիշում են միշտ գինով Գալակտիոն Տաբիձեին, Պաոլո Իաշվիլու ինքնասպանությունը (1937 թվականին, աքսորի ժամանակաշրջանում, գրողների միության շենքի երկրորդ հարկում, անվանի վրաց բանաստեղծը ինքնասպան եղավ, որ չմասնակցի «ազգի թշնամու» զազրելի փնտրտուքին)...
1928 թվականին տան երկրորդ հարկում ապրել է ռուս դասական Մաքսիմ Գորկին: 1927 թվականին վրացի երիտասարդ բանաստեղծների հետ հանդիպմանը եւ ի պատիվ  Թբիլիսի ժամանած ֆրանսիացի առաջատար բանաստեղծ, հրապարակախոս եւ հասարակական գործիչ Անրի Բարբյուսի, ռուս նշանավոր գրող Վ.Մայակովսկին կարդացել է իր բանաստեղծությունները: 1938 թվականի  հուլիսի 10-ին այստեղ ելույթ է ունեցել նաեւ խոշորագույն ռուս գրող Ալեքսեյ Տոլստոյը:
(Շարունակելի)

Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ

Названия, " " данные этому прекрасному дереву в разных странах, свидетельствуют о " " том, как высоко его " " ценят.

Регулярные воздушные рейсы в этих местах не " " проходят, иначе бы жители " " Города видели самолеты.

воскликнули несколько индейцев одновременно.

Восточный " " лес считается непроходимым сплошные завалы и " " полчища всякой твари пауки, муравьи, змеи.

а не какой-то там " " гангстер в униформе.

Баронесса " " фон Боценгейм взяла с собою свою " " компаньонку и камердинера с корзиной и отправилась в госпиталь на Градчаны.